Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երեխային պատճառվել է մարմնական վնասվածք

Հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «աջ հոնքի պատռած վերք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Սյունիքի մարզի բնակիչ 4-ամյա Ս․ Ն․-ն է:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում, Ս.Ն․-ն վերցրել է հոր՝ Ա․ Ն․-ի կողմից վարվող ավտոմեքենայի սրահում գտնվող, վերջինիս պատկանող «ԻԺ-38» մոդելի գործարանային համարի օդաճնշիչ հրացանը, որը հրազեն չի հանդիսանում և երբ հայրը փորձել է վերցնել այն, նշանհատիկի սուր ծայրը անզգուշությամբ դիպչել է երեխայի հոնքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ըստ հերթապահ բժշկի՝ անչափահաս Ս.Ն․-ի հոնքին առկա է եղել փոքր քերծվածք:Ա.Ն․-ն ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ կատարվածը անզգուշության հետևանք է և ներկայացրել նշված օդաճնշիչ հրացանը:Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում ձևակերպվել են են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

դիտվել է 146 անգամ
Լրահոս
«Կապիտալ բիլդը» թերություններով է կառուցել շենքը, բնակիչները ամռան շոգին մնացել են առանց ջրի․ Mediahub Արցախը սիրելու գրառոմների և ելույթների քողի տակ նիկոլենք այն հանձնեց թուրքերին Միտումներ տեսնում եմ, քանի որ որևէ իրավական հիմք չկա կալանավորելու. Արթուր Սուքոյան Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ մանրամասներ Մեր շարժումը տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են․ Բագրատ սրբազան Կառավարությունը հանձնել է Կիրանցի տարածքները, մարզպետարանում «կառավարություն» բառը մեծատառով են գրում Կորել է 60 հազար հատ ցախավել․ Factor.am Թուրքիան պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին. Թուրքիայի ՊՆ «Հոգևոր դասի նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր առավել զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում»,-Վեհափառ Հայրապետ Զորամասում մահացած 19-ամյա Դավիթին այսօր զինվորական կարգով հուղարկավորեցին Բագրատ սրբազանը հավաք է հրավիրել սուրբ Աննա եկեղեցու բակում Ձեր ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Վրաերթի ենթարկված 67-ամյա տղամարդը մահացել է Ո՞նց չասես՝ բավ չէ՞ սեփական դարբասին գոլ խփես․․․ Նշանակում են որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել նա․ փաստաբան Հայաստանում քաղաքական փոփոխությունների երկու հավանական ճանապարհ կա․ Հովհաննես Ավետիսյան Իրանի նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ․ Վարդան Բալյան Նիկոլի խորհրդականը հակադրվում է ԱԽՔ-ի Արմենին ՍԴ-ն կարճել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը Շնորհակալություն այն ամենի համար, որ արվել է ու պիտի արվի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի Լևոն Քոչարյանի օգնականն ազատ արձակվեց Ռուս-իրանական նախաձեռնությունը խնդիրներ է ստեղծում նաև Թուրքիայի համար․ Վահե Դավթյան Մարտակերտ համայնքի ղեկավարի խափանման միջոցը փոխվել է Մոտ ապագայում մենք ականատես կլինենք հետագա դրական քայլերի․ ադրբեջանցի նախարարը՝ սահմանազատման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը (նախկին դատախազ) Հունիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հունիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am