«Ով դեմ է Հայաստանում ընդերքի շահագործմանը, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ» ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի ներկայացուցիչ (տեսանյութ)

ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը համարում է, որ հանքարդյունաբերության մասին թյուր տեղեկություններ տարածող անձինք նպատակային վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը։
Անցյալ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել ԵՊՀ, Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ, ոլորտի գիտնականներ, մասնակցելու ոլորտի խնդիրների, մասնավորապես պղինձը՝ որպես կրիտիկական մետաղ թեմայով աշխատաժողովին։
Մասնագիտական քննարկումներից բացի, ոլորտի գիտնականները հարցազրույցներում խոսել են այն մասին, որ, ցավոք, Հայաստանում հանքարդյունաբերության մասին տասնամյակներ շարունակ անհեթեթ բաներ են խոսել «բնապահպան» ներկայացող մարդիկ, ովքեր իրականում ոլորտի մասին պատկերացում չունեն։
«Այն «վայ բնապահպանները», որոնք ժամանակին ասել եմ, որ ադրբեջանական փողերով են սնվում, Երևանում կանաչ խոտածածկի վրա կանգնած (խոտածածկ պահել-խնամելը շատ բարդ գործընթաց է քաղաքային պայմաններում) խոսում են բնապահպանությունից և լեռնահանքային արդյունաբերությունից, որից ոչինչ չեն հասկանում։ Նրանք չեն հասկանում, որ կարելի է այնպիսի հարցադրումներ անել, որ համ խելացի հարցադրում լինի, համ էլ ինչ-որ օգուտ տան տվյալ ձեռնարկությանը», - աշխատաժողովից հետո հանքի տարածք կատարած շրջայցի ընթացքում նշել է Սարգիս Շահազիզյանը։
Աշխատաժողովի մասնակից պարոն Շահազիզյանի դիտարկմամբ՝ այն մարդիկ, որոնք առանց տեղյակ լինելու խոսում են ոլորտի մասին, սկզբում թող գան տեսնեն և խոսեն իրական թերությունների մասին։ «Լինելով շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող մարդ, ասեմ, որ պետք է լինի և կայուն զարգացած լեռնահանքային արդյունաբերություն, և դրա կողքն էլ լինի շրջակա միջավայրի պահպանության ամենալուրջ ուշադրությունը դարձնելու գործընթաց։ Բայց ով չի ուզում, որ մեր ընդերքը շահագործենք, ուզում է մեր պետությանը լրջագույն վնաս տալ», - ասել է Սարգիս Շահազիզյանը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ հանքարդյունաբերական ոլորտի վերաբերյալ մեր հանրությունը պետք է լսի մասնագիտական կարծիքներ։
«Այսօր տարբեր տեղերից լսվում են անտրամաբանական և անհեթեթ կարծիքներ՝ առանց մասնագիտական հենքի։ Հայաստանի հանքարդյունաբերությունն իր մուլտիպլիկատիվ ազդեցությամբ ձևավորում է երկրի ՀՆԱ-ի 10-ից ավելի տոկոսը՝ իր հարակից ոլորտների հետ միասին աշխատանքով ապահովելով 60 հազար հոգու։ Միայն այդ թվերը մեզ թույլ են տալիս ասել, որ սա շատ կարևոր ոլորտ է»,- ասել է նա՝ չբացառելով, որ կեղծ տեղեկատվություն տարածող մարդիկ ֆինանսավորվում են տարբեր տեղերից՝ նպատակ ունենալով թույլ չտալու ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացումը։
Նրա դիտարկմամբ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի լինում միայն այն վայրերում, որտեղ ոչ մի գործունեություն չի ծավալվում։ «Երևանում շինարարությունն այնքան չափերի է հասել, որ փոշու պարունակությունը կգերազանցի ՀՀ ցանկացած վայրի ցուցանիշները։ Բայց ամենակարևորը զարգացումն է։ Այսօր ԶՊՄԿ-ն կայուն զարգացման գծով հսկայական գործունեություն է ծավալում, ինչը նպաստում է շրջական միջավայրի վրա բացասական ազդեցության զգալի նվազմանը»,- շեշտել է Հովհաննիսյանը։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am