Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանը մերժել է Ռուսաստանի Դաշնության կողմից այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն հեղեղումներից տուժած աղետի գոտում: Այդուամենայնիվ, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ: Նա նաև նշել է, որ օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես ՀԿԵ-ն:

Եվ ահա, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը տեղեկացրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները։ Նա ասել է, որ Ռուսաստանը դրա համար ֆինանսական միջոցներ է հատկացրել, և նշել, որ ռուսաստանցի մասնագետները ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ։

Ուշագրավ է, որ այս տեղեկություններին զուգահեռ հաղորդագրություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապացությամբ:

Այս տեղեկությունն իշխանական ու մերձիշխանական շրջանակների և տեղեկատվական հարթակների կողմից չափազանց մեծ տարածում գտավ:

Սակայն տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը զգալի աշխատանքներ է տանում աղետի հետևանքների վերացման ուղղությամբ, շատ քիչ տարածվեցին իշխանական քարոզչամեքենայի կողմից, չնայած, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել ՌԴ նախագահին ու շնորհակալություն հայտնել ոչ միայն իրեն շնորհավորելու, այլև ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:

Բայց որպեսզի այս հանգամանքը շատ չտարածվի, իշխանական քարոզիչները Փաշինյանի նախաձեռնությամբ իրականացված զանգին ու շնորհակալությանը բացարձակ չեն անդադարձել, և այդ տեղեկությունը մնացել է սոսկ մի քանի տողանոց պաշտոնական հաղորդագրության մակարդակում:

Այսինքն, ստացվում է, որ սրանով իշխանությունները միանգամից մի քանի հարց են փորձում լուծել. նախ՝ ներքաղաքական ճգնաժամային այս վիճակում ցույց տալ, որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, բայց մյուս կողմից՝ շատ չտարածել Փաշինյանի զանգի և Ռուսաստանի օգնության մասին տեղեկությունները, որպեսզի Ռուսաստանի մասին լավ տպավորություն չստեղծվի հասարակության մեջ, ինչպես նաև Արևմուտքն ու մասնավորաբար ԱՄՆ-ը հանկարծ «չջղայնանան» իրենց վրա»։

դիտվել է 646 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Փոփոխություններ են կատարվել արցախցիներին բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում Ռուսաստանը մտադիր է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հարցով Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ ․․․և փրկեա զմեզ ի չարե. 168.am Եռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Հեզբոլլահ»-ը պաշտոնապես հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլայի մահը Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Իրանի, Թուրքիայի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Կարո՞ղ է այս թաղամասը Երևան համայնքին չի պատկանում. Արմենակ Դանիելյան Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Չէր հասցրել ՄԱԿ-ի ամբիոնից խոստանալ, որ ոնց պետք է կփոխի սահմանադրությունը, տեղում եկան նոր պահանջներ Ծրագրված դավաճանական գործողություն է եղել. Տիմոֆեյ Երմակով Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար «Ուղեղլվա»․ կոչ եմ անում բոլորին, որ անպայման այցելեն Արցախ․ Փաշինյանը՝ 2018-ին Ադրբեջանական քարոզչամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում են «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին տեղափոխել են անվտանգ վայր Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը Բեյրութում Իսրայելի կողմից ավիահարվածի հետեւանքով զոհվել է «Հեզբոլլահի» առաջնորդի դուստրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Մանվելյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am