Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շարունակում կատարել հակառուսական պատվերները՝ կարծես փորձելով սադրել Մոսկվային

Երբ մենք ասում ենք, որ Փաշինյանը միտումնավոր է փորձում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, վերացական գնահատական չենք տալիս:

Օրինակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել են Ուկրաինայի Բուչա քաղաք։ Հիշեցնենք, որ ուկրայինացիները Բուչան փորձում են դարձնել ռուսների կողմից, իբր կոտորածների ենթարկված քաղաք, ինչպես որ ադրբեջանցիները նույնը ուզում են անել Խոջալուի մասով:

Հիշեցնենք, որ Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել էր Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, որպես Արամ Զավենիչի կուսակից, ով Երևանի ավագանիում հանդես է գալիս, որպես ՔՊ-ի դաշնակից քաղաքական ուժ:

Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է նվիրաբերել նաև Բուչայի միջնակարգ բժշկական հաստատություններին։

Եվ որ ամենակարևորն է, Արամ Զավենիչի այս կուսակից-չինովնիկը հայտարարել է հետևյալը.

«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում։ Երևանը և Նոր Նորքի վարչական շրջանը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին։ Այս մարդասիրական օգնությունը մեր համերաշխության մի փոքր մասն է միայն»:

Փաստորեն, հարգելի երևանցիներ, պարզվում է, մենք բոլորս «հպարտանում ենք» ուկրաինացիներով, որ իրենք պայքարում են ռուսական ագրեսիայի դեմ:

-Մենք «հպարտանում ենք» այն ուկրաինացիներով, ովքեր թե՛ առաջին ղարաբաղյան պատերազմում, և թե՛ երկրորդ ղարաբաղյան պատերազմում անվերապահ աջակցել են ադրբեջանցիներին:

Մենք «հպարտանում ենք» այն ուկրաինացիներով, ովքեր 2020-ին շնորհավորել են Ադրբեջանին՝ հաղթանակի համար:

Մենք «հպարտանում ենք» այն ուկրաինացիներով, ովքեր աջակցում էին այն ադրբեջանցիներին, ովքեր իրենց հերթին միզում էին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի վրա:

Այն որ Արամ Զավենիչը նույնիսկ մարդկային տարրական արժանապատվություն չունի, ակներև է, բայց դա իր գործն է: Ի վերջո, նման մարդիկ քիչ չեն ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում:

Սակայն հայ հանրությունը այդ աստիճան պրիմիտիվ չէ, որ չհասկանա, որ Արամ Զավենիչ կոչեցյալը բացահայտորեն աջակցում է Հայաստանի գրեթե բոլոր թշնամիներին և բացասական դիրքորոշում ունի Հայաստանի բոլոր բարեկամների հանդեպ , քանի որ դրա մեջ կա իր անձնական շահը, որը հակապետական և հակահայկական բովանդակություն ունի:

Այստեղ չկա ո՛չ քաղաքականություն, աշխարհաքաղաքականություն, ո՛չ էլ իբր սեփական տեսակետ ունենալու իրավունքի սկզբունք: Այստեղ կա բացահայտ պետական դավաճանությանը բնորոշ գործողություն, որն տեսանելի է գրեթե բոլորի համար: Քաղաքական այսչափ «սև բիզնեսով» զբաղվելու հարցում Արամ Զավենիչը ոչ մի ամոթ չունի: Որոհետև նա վաղուց է կորցրել իր ամոթի հատկությունը, երբ 100 տոկոսով դավաճանել է իր եղբոր պաշտպանած արժեքները: Իսկ եղբորը դավաճանողը Հայրենիքին կդավաճանի ավելի հանգիստ ձևով:

Բայց դա խնդրի մի կողմն է, մյուս կողմը այն է, որ չի կարող Հայաստանում ապրող մարդը բոլոր հարցերում ունենալ Հայաստանի բոլոր թշնամիների հանդեպ բարեկամական դիրքորոշում: Դա նշանակում է, որ այս մարդու անձնական շահերը գրեթե 100 տոկոսով համընկնում են մեր թշնամիների շահերի հետ:

Եթե մենք դա ընկալենք, որպես դեմոկրատական դրսևորման ձև, ապա պիտի թույլ տանք նաև, որ Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստան գան գործիչներ, որոնք կհայտարարեն, որ Հայաստանը չպետք է լինի այս տարածաշրջանում:

Չէ՞ որ դա էլ է տեսակետ, որը կարող է գոյության իրավունք ունենալ: Եթե Արամ Զավինիչը կարող է ապրել Հայաստանում, ապա ինչու՞ թուրք և ադրբեջանցի ազգայնականները իրավունք չունեն նույնպես ապրել Հայաստանում: Ո՞րն է նրանց տարբերությունը:

Մանավանդ, որ իրենք, ի տարբերություն Արամ Զավենիչի, այդչափ լկտիություն չեն ունենա նման ատելությունը հայերի հանդեպ ցույց տալ այսչափ բացահայտորեն: Այդպիսի երևակայություն չեն ունենա, քանզի կհասկանան, որ ամոթ է, որ ապրեն մի երկում և այդ չափ ատելությամբ լցված լինեն այդ երկրի հանդեպ:

Սա առաջին հերթին մեր խայտառակությունն է: Քանզի հարևան բոլոր ժողովուրդները դիտում են մեր այսօրվա անկման աստիճանը և զարմացած են, որ 3000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը այսչափ անկման մեջ հայտնված կարող է մնալ արդեն վեց տարի:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

դիտվել է 1633 անգամ
Լրահոս
COP17-ի ամբողջ թալանը՝ փաստերով․ ու՞ր է անհետացել 30 մլն․ դոլարը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է. թյուրքագետ Առաջին խոչընդոտները ԵՄ շուկայում․ հայկական թեյի խմբաքանակը վտանգավոր է ճանաչվել ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան Դե արի ու մի ասա՝ արա՛, այ չզոհվա՛ծ, դու..․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am