Տնտեսական աճի պատկերն աղճատված է

168.am-ը գրում է. Այն, որ Հայաստանի տնտեսության աճի պատկերն ամբողջությամբ խեղաթյուրված է, նորություն չէ։ Դա նույնիսկ իշխանություններն այլևս չեն վիճարկում։ Գուցե բարձրաձայն չեն ասում, բայց հասկանում են, որ այդպես է։

Չնայած շարունակում են բարձր աճեր արձանագրվել, դրանք իրական աճեր չեն։ Տնտեսական աճի պատկերն աղճատված է։ Դա է պատճառը, որ բավական մեծ շեղում է առաջացել նաև տնտեսական ակտիվության ու տնտեսական աճի ցուցանիշների միջև։

Հրապարակվել են Հայաստանի տնտեսության աճի առաջին եռամսյակի նախնական տվյալները, որոնց համաձայն՝ տարեսկզբի առաջին երեք ամիսներին տնտեսական աճը կազմել է 9,2 տոկոս։ Սա էապես ավելի ցածր է, քան առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական ակտիվության աճը։

Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրությունն առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ընդհուպ 14,3 տոկոս աճ էր գրանցել։

Նախկինում սովորաբար տնտեսական աճը գրեթե համարժեք էր լինում տնտեսական ակտիվության աճին։ Այս անգամ էապես շեղվել է՝ 5,1 տոկոսային կետի տարբերություն կա, ինչը կապված է տնտեսական աճի ու տնտեսության կառուցվածքի խեղաթյուրումների հետ։ Բայց նույնիսկ 9,2 տոկոսը լիարժեք չի արտահայտում Հայաստանի տնտեսության աճի իրական պատկերը։

Մասնագետների գնահատումներով, այն անհամեմատ ավելի ցածր է, քան պաշտոնական վիճակագրության կողմից արձանագրված աճն է։ Աճն առնվազն 3 տոկոսով ուռճացված է։

Սրանով են պայմանավորված նաև միջազգային կազմակերպությունների գնահատականները Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ։

Այդ գնահատականները տատանվում են հիմնականում 5-6 տոկոսի շրջանակներում։

Անհամեմատ ավելի ցածր, քան առաջին եռամսյակի արդյունքներով, արձանագրել է պաշտոնական վիճակագրությունը։

Արձանագրված 9,2 տոկոսի հիմնական մասը ոսկերչության աճն է, որը հայտնի է, թե ինչի հաշվին է տեղի ունեցել։ Մեծ մասը վերաարտահանումներն են։

Ոսկու վերաարտահանումներն էլ ուռճացրել են Հայաստանի տնտեսական աճը։ Այլապես աճի շատ ավելի համեստ պատկեր կունենայինք։

Դրա հետևանքով տնտեսության կառուցվածքը դեգրադացվել է։ Մեկ ապրանքատեսակի մասնաբաժինը տնտեսության աճի բոլոր ցուցանիշներում վճռորոշ դերակատարություն է ստացել։ Եթե դա պայմանավորված լիներ ներքին արտադրությամբ, անշուշտ, ողջունելի կլիներ։ Բայց բացարձակ կապված չէ, ինչը նույնիսկ լուրջ վտանգներ է ստեղծել։

Դա վերաբերում է, առաջին հերթին, արտաքին առևտրին։ Արտահանման գրեթե կեսը եղել է չմշակված ոսկին։ Խոսքը ներմուծված ու արտահանված ոսկու մասին է։ Երբ փակվի այդ աղբյուրը, դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա արտահանման հետ։ Եվ ոչ միայն արտահանման, այլև ներմուծման ու ընդհանրապես տնտեսական բոլոր ցուցանիշների հետ։

Մեկ ապրանքատեսակից տնտեսության նման բարձր կախվածությունը լուրջ ռիսկեր ու մարտահրավերներ է պարունակում, որոնք մեղմելու ուղղությամբ որևէ քայլ չի արվում։ Իշխանություններն այսպիսի «մանրուքներին» ուշադրություն չեն էլ դարձնում։

Վերջերս Երևանում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի մասնակիցներին Նիկոլ Փաշինյանը ոգևորված Հայաստանի տնտեսության «աներևակայելի» աճերն էր ներկայացնում, բայց ոչ մի խոսք այն մասին, թե դրանք ինչո՞վ են պայմանավորված եղել, ի՞նչ ռիսկեր ու վտանգներ են պարունակում, ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսության կառուցվածքում։

Տնտեսական աճի կառուցվածքն այս տարի արտաքուստ բարելավվել է։ Եթե նախկինում հիմնականում առևտրի և ծառայությունների հաշվին էր, հիմա, հայտնի պատճառներով, նաև արդյունաբերության մասնակցությունն է ավելացել։

Աճի նպաստումը, ըստ պաշտոնական վիճակագրության, առաջին եռամսյակում մեծապես պայմանավորվել է այս երկու ոլորտներով։ Բայց, իհարկե, առաջնայնությունը շարունակել է պահպանել առևտուրն ու ծառայությունները։

Առաջին եռամսյակի 9,2 տոկոս աճին 5,3 տոկոսային կետով նպաստել է առևտուրն ու ծառայությունները։ Այսինքն՝ կեսից ավելին։ Նախկինի նման, տնտեսական աճի մեծ մասը շարունակում է կախված լինել առևտրից։

Ճիշտ է, արդյունաբերության մասնակցությունը, նախորդ տարիների համեմատ, շեշտակի ավելացել է, բայց գերազանցապես ոսկու հաշվին։ Փոխարենը՝ արդյունաբերության բազմաթիվ առանցքային ճյուղերում տնտեսական աճի նպաստումը նույնիսկ բացասական է եղել՝ արտադրության ծավալների արձանագրվող անկումների ու կրճատումների հետևանքով։

Ոսկու հայկականացման ու վերաարտահանումների կազմակերպման շնորհիվ արդյունաբերությունն առաջին եռամսյակի 9,2 տոկոս տնտեսական աճին նպաստել է 3,86 տոկոսային կետով։ Անգամներով ավելի շատ, քան անցած տարի։

Որպեսզի պարզ լինի, թե այս միակ գործոնի արդյունքում ինչ է տեղի ունեցել, նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում արդյունաբերության նպաստումն արձանագրված ավելի քան 12 տոկոս աճի գործում կազմել էր ընդամենը 0,76 տոկոսային կետ։ Այդպես էր, որովհետև այն ժամանակ ոսկին դեռևս գործոն չէր դարձել՝ տնտեսական բարձր աճեր ներկայացնելու համար։

Հիմա էլ, եթե հանենք ոսկին, արդյունաբերության մասնակցությունը տնտեսական աճին կզրոյանա, նպաստումը նույնիսկ կարող է բացասական լինել։

Տնտեսության այլ ճյուղերի մասնակցությունն առաջին եռամսյակի տնտեսական աճին շարունակում է շատ փոքր լինել։ Գյուղատնտեսության բաժինը կազմել է՝ հազիվ 0,18, իսկ շինարարությանը՝ 0,51 տոկոս։

Սա է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը, որը կրկին հիմնված է առևտրի ու ծառայությունների վրա։ Որքան էլ ավելացել է նաև արդյունաբերության մասնակցությունը, այն մեծամասամբ խեղաթյուրումների արդյունք է. 3,86 տոկոսային կետից առնվազն 3 տոկոսային կետը պայմանավորված է այդ գործոնով։ Թեև, անգամ դրանով հանդերձ, առաջին եռամսյակում տնտեսական աճի տեմպի բավական էական դանդաղում ունենք՝ անցած տարվա նկատմամբ։ Անցած տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել էր 12,1 տոկոս, այս տարի կազմել է 9,2 տոկոս։

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am