Համացանցային խարդախություններ. Մասիսի ոստիկանները բացահայտել են նույնատիպ երեք դրվագ

Մայիսի 24-ին Մասիսի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն խարդախության վերաբերյալ: Ըստ տվյալների` Մասիս քաղաքի երկու բնակիչ և մի երևանցի սոցիալական կայքերում տեղադրված հայտարարությամբ` վարձակալության տրվող շինարարական հենասյուներ վարձակալելու պատրվակով շինարարական ապրանքները անձանցից վերցնում, տեղափոխում են Մասիս և շուկայականից էժան գնով վաճառում:

Տեղեկությունները ստուգվեցին հնարավորինս արագ, ինչի շնորհիվ արդյունք ստացվեց նույն օրը: Պարզվեց, որ 34-ամյա մասիսցի և 33-ամյա երևանցի տղամարդիկ սոցիալական կայքում տեղադրված հայտարարության նշված հեռախոսահամարով կապվել են Օշական գյուղի մի բնակչի հետ, յոթ հազար դրամով վարձակալելու պայմանով պատվիրել են շինարարական հենասյուներ: Այնուհետև մասիսցի 24-ամյա երիտասարդի և մի երրորդ անձի միջոցով կազմակերպվել է ավելի քան 400 մետր հենասյուների տեղափոխումը Մասիս` 37-ամյա տղամարդու տուն:

Հենասյուները 400 հազար դրամով վաճառելու վերաբերյալ գնորդի հետ պայմանավորվել էին նախօրոք: 40-ամյա երևանցի գնորդի նշած վայր տեղափոխելու համար 24-ամյա մասիսցին պայմանավորվել էր 59-ամյա համաքաղաքացու հետ, որի բեռնատար «ԳԱԶելով» էլ փորձում են իրականացնել այս վերջին գործողությունը: Սակայն մայիսի 24-ին, ժամը 19.10-ին, Մասիսի ոստիկանները, խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալում են 24-ամյա և 59-ամյա տղամարդկանց և տեղափոխում ոստիկանության Մասիսի բաժին: Երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան ու գողոնով բարձած «ԳԱԶելը» տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք:

Հաջորդ օրը Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների և օպերատիվ նոր տեղեկությունների արդյունքում հայտնի են դառնում խարդախության նոր դրվագներ: Պարզվում է, որ նույն կերպ՝ խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, ապրիլի 29-ին նրանք մի երևանցուց հինգ հազար դրամով իբր վարձակալել են մոտ 200 մետր հենասյուներ, որոնք տեղափոխել են Մասիս և 300 հազար դրամով վաճառել:

Նույնը կատարվել է նաև ապրիլի 26-ին: Այս անգամ խարդախները իբր վարձակալել են կաղապարներ` օրական երկու հազար դրամով, դրանք տեղափոխել Նորաբաց գյուղ և 24 կաղապարը վաճառել 300 հազար դրամով:
Քննությանն առայժմ հայտնի է այսքանը: Բոլոր տուժածներից ընդունվել են հաղորդումներ: Ձեռնարկվում են հանցագործության մյուս մասնակիցներին և հափշտակված կաղապարները հայտնաբերելու ուղղությամբ:

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am