Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից

Օրերս ԱԺ ամբիոնից օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների կողմից մեղադրանք հնչեցվեց, որ Հայ առաքելական եկեղեցին հարկեր չի վճարում: Կամ՝ վճարում է, բայց ոչ բոլոր հարկերը: Հայ առաքելական եկեղեցու հարկային պարտավորությունների թեմայով MediaHub-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի հետ:

- Ինչու՞ Հայ եկեղեցին հարկեր չի վճարում:

- Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պետական պարտադիր վճարները: Օրինակ, 2024թ. առաջին եռամսյակում հաշվարկվել և պետբյուջե են փոխանցվել 156.701.381 դրամի հարկեր և պարտադիր վճարներ։ Չի վճարում այն հարկերը, որոնցից ազատված է ՀՀ օրենսդրությամբ:

- Այդ դեպքում, ի՞նչ հարկեր է վճարում Հայ առաքելական եկեղեցին և ո՞ր հարկատեսակներից է ազատված:

- Հիմնական մասը կազմում է եկամտային հարկը: Օրինակ, այս եռամսյակում աշխատավարձի գծով եկամտային հարկը կազմել է 120.334.945 դրամ, պասիվ եկամուտների գծով՝ 3.053.716 դրամ: Եկեղեցու կողմից իրականացվող վաճառքները՝ հիմնականում մոմի և այլ կրոնական պարագանների, ինչպես նաև մատուցվող ծիսական ծառայությունները ՀՀ հարկային օրենսդրությամբ ԱԱՀ-ից ազատված գործարքներ են: Ընդ որում, այդ հարկային արտոնությունները սահմանված են ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու, այլև բոլոր կրոնական, բարեգործական, հասարակական կազմակերպությունների համար:

- Օրինակ, մոմավաճառությունից ինչու՞ չի վճարվում ԱԱՀ: Դա միայն Հայ առաքելական եկեղեցո՞ւն տրված արտոնություն է:

- Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետը սահմանում է՝ կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը ազատված է ԱԱՀ-ից: Հասկանալի է, որ կրոնական ծիսակատարություններ կազմակերպում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին: Մոմավառությունը ծիսական-բարեպաշտական սովորույթ է: Օրինակ, եթե նկատել եք, մոմավաճառություն իրականացվում է եկեղեցիների տարածքում՝ հավատացյալների կարիքների համար: Եկեղեցին չի իրականացնում մոմի կամ այլ պարագաների վաճառք առևտրային կրպակներում կամ վաճառասրահների տաղավարներում: Մոմի, խունկի կամ այլ ծիսապաշտական պարագաների վաճառքը շահույթ չի ակնկալում: Այսինքն, այդ գործառնությունների համար կատարված ծախսերը ավելի շատ են, քան եկամուտը, հետևաբար, շահութահարկ չի գոյանում:
Մոմի և մյուս պարագաների վաճառքից ստացված եկամուտը ընդհանուր առմամբ, Մայր Աթոռի իրականացրած ծախսերի 10-15 տոկոսն է փակում: Պարզ հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչպե՞ս ենք մեր մյուս ծախսերը փակում: Փակում ենք մեր ստացած շնորհների, տրամադրված հանգանակությունների հաշվին: Ի դեպ, մոմի վաճառքի գինը չի փոխվել 2009 թվականից: Մինչդեռ 15 տարվա ընթացքում շուրջ 2.5 անգամ բարձրացել է, օրինակ, նվազագույն աշխատավարձի չափը և մոմավաճառությունից ստացված եկամուտը չի կարող ապահովել մեր ծախսերի փոքր մասն անգամ: Եթե, օրինակ, հարկային օրենսդրության մեջ փոփոխություն արվի և մոմի վաճառքից ԱԱՀ գոյանա, նշանակում է պիտի այդ չափով բարձրանա մոմի գինը՝ ի հաշիվ բնակչության: Արդյո՞ք դա քաղաքացիներին որևէ օգուտ կտա:


- Փաստորեն, Մայր Աթոռի հիմնական եկամուտները նվիրատվություններից ու հանգանակություններից են: Իսկ ֆինանսական այդպիսի հոսքերը չե՞ն կարող թափանցիկ լինել, ինչպե՞ս եք ապահովում այդ ծախսերի հաշվետվողականությունը: Դրանք հարկային մարմիններում արտացոլվու՞մ են: Օրինակ, շահութահարկի հաշվարկներում, եկամտահարկի հաշվարկներում երևու՞մ են:

- Հարկային օրենսգրքի համաձայն ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվները, աշխատանքները և ծառայություններըը հարկվող եկամուտ չեն համարվում: Համապատասխանաբար, այդ անհատույց ստացված ակտիվների հաշվին կատարված ծախսերը նույնպես հարկային ծախս չեն համարվում: Այսինքն, եկեղեցու ծախսերի զգալի մասը կատարվում է ստացված նվիրատվությունների հաշվին, որոնք որպես անհատույց ստացված ակտիվ, չեն մասնակցում շահութահարկի հաշվարկներին: Ուշագրավ է, որ այսպես սահմանված է բոլոր ոչ առևտրային կազմակերպություննների համար:

- Իսկ այդ նվիրատվություններն ու դրամային շնորհների ծախսումները որևէ տեղ արտացոլվու՞մ են:

- Իհարկե արտացոլվում են: Մայր Աթոռին տրված ֆինանսական օժանդակությունները, նվիրատվությունները արտասահմանյան ֆոնդերից կամ աշխարհի տարբեր երկրներում ապրող անհատ բարերաներից են: Բոլոր հոսքերը գալիս են բանկային փոխանցումներով: Այդ գումարներով Մայր Աթոռն իրականացնում է բարեգործական ծրագրեր, գործառնական ծախսեր, կապիտալ բնույթի ծախսեր՝ եկեղեցիների վերակառուցման, պահպանման, կառուցման ծախսեր: Միայն Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնմանը եթե անդրադառնանք, ապա ծախսերը հսկայական են: Եվ եթե վստահություն չլիներ, որ մեր ծախսերը թափանցիկ և պատշաճ են կատարվում, դժվար թե էսպիսի գումարներ ստանայինք: Չմոռանանաք, որ մեր եկեղեցիները նաև պատմամշակութային արժեքներ են և մենք իրականացնում ենք դրանց պահպանության ծախսերը՝ թեթևացնելով պետության բեռը: Այդ ծախսումներից ՀՀ պետբյուջե դրամական միջոցներ են մուտք գործում նաև անուղղակի կերպով: Օրինակ, կապիտալ շինարարության ոլորտում 2000թ-ից սկսած Մայր Աթոռը 115 միլիոն դոլարին համարժեք դրամի գումար է ծախսել: Դա հսկայական հոսք է երկրի տնտեսության մեջ: Ակնհայտ է, որ նշված ծրագրերի շրաջանակներում բացվում են լրացուցիչ աշխատատեղեր և վճարված աշխատավարձից շինարարական կազմակերպությունները գանձում և եկամտային հարկի տեսքով պետական բյուջե են վճարում էական գումարներ: Դա անուղղակի ձևով նպաստում է նաև տնտեսական աճին:
Բացի այդ, որքան օգտակարություն են բերում մեր երկրի զբոսաշրջայի՛ն բիզնեսին մեր կողմից պահպանվող պատմամշակութային կոթողները, որքան զբոսաշրջիկներ են այցելում Գեղարդավանք, Խոր Վիրապի վանք, Մայր Տաճար և այլ հարյուրավոր սրբավայրեր: Հարկ է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին կատարում է թե նշված ընթացիկ պահպանման, թե կապիտալ բնույթի ծախսերը ինքնուրույն՝ առանց ՀՀ պետբյուջեից այդ նպատակի համար որևէ գումար ստանալու:
Կարևոր է նշել նաև, որ հայտարարված դրամահավաքների հաշվին եկեղեցին իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Բարեգործական ծրագրերի մասով մեկ օրինակ բերենք. միայն 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Կառավարությունը կոչ արեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրին և այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետարանում հաշվեհամար բացվեց, Մայր Աթոռը 2 միլիոն 300 000 դոլարին համարժեք գումարներ փոխանցեց իր հավաքագրած գումարներից: Եվս 3 միլիոն դոլարի համարժեք դրամ, 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո՝ առ այսօր, ծախսվել է արցախահայության կարիքների համար՝ թե Արցախի շրջափակման ժամանակ, թե բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար: Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ կատարված ծախսը 5 միլիոն 300 0000 դոլար գումար է կազմել:
Առհասարակ, Մայր Աթոռին նվիարբերված բոլոր գումարները նպատակային գումարներ են, դրանց վերաբերյալ բոլոր հաշվետվությունները պարբերական կարգով ներկայացվում ենք նվիրատուներին: Հատկապես, մեծ գումարների նվիրատվությունները և դրամաշնորհները փաստում են Հայ եկեղեցու նկտամամբ վստահության մասին: Եթե դրանք նպատակային չծախսվեին, որևէ դրամ անգամ չարաշահվեր, հավատացեք, մեկ անգամ գումար նվիրողը կամ դրամաշնորհ տրամադրողը երկրորդ կամ երրորդ անգամ դա չէր անի, և այդ անվստահությունը շատ արագ կտարածվեր ու կարտահայտվեր նաև մյուս նվիրատուների կամ հիմնադրամների վարքագծում:

- Ձեր ներկայացրած տեղեկանքում 2.351.897 դրամ պետբյուջե է մուծվել՝ որպես գույքահարկ փոխադրամիջոցների համար: Գիտենք, որ Մայր Աթոռը մեծ ծավալի անշարժ գույք ունի՝ ոչ միայն պատմամշակութային նշանակության եկեղեցիներ, այլև նորակառույցներ, ինչպես նաև դրանց սպասարկող այլ շինություններ, տարածքներ, հողամասեր այլն: Դրանց համար և՞ս անշարժ գույքի հարկ չի վճարվում:

- Գույքահարկի մասով նույնպես օրենսդրությունը հստակ սահմանումներ ունի. գույքահարկ է նախատեսվում անշարժ գույքի նկատմամբ և փոխադրամիջոցների նկատմամբ։ Փոխադրամիջոցների գույքահարկ եկեղեցին ամբողջությամբ վճարում է, բոլոր հաշվետվությունները պատշաճ ներկայացված են: Անշարժ գույքի մասով ՀՀ հարկային օրենսգրքի 230 հոդվածի 7-րդ կետի համաձայն Անշարժ գույքի հարկից ազատված են՝ պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունները, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված կրոնական, պաշտամունքային շինությունները:
Իսկ 8-րդ կետը սահմանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շինությունները, կառույցները, դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը ունեն անշարժ գույքի հարկային արտոնություն:
Այնպես որ, Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները՝ ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան:

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am