Փարաքարը նոր համայնքապետ կունենա

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել, և այս հրաժարականը ևս «Քաղաքացիակսն պայմանագիր» կուսակցության կոկորդին դարձավ ոսկոր։

2021 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ՝ 4637 քվե ստացած «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել։ Հենց այս խայտառակ իրավիճակից խուսափելու համար Մինասյանը հրաժարական ներկայացրեց՝ առանց սև բծերի պաշտոնից հեռանալու համար։ Նրա հրաժարականից ժամեր առաջ էր, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ևս մեկ անկախ ավագանու անդամ՝ 11 հոգի, իմպինչմենտի գործընթացի նախաձեռնության փաստաթղթերն արդեն հանձնել էին համայնքի աշխատակազմ։

Դավիթ Մինասյանը համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ի հետ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությամբ դաշինք կազմելու շնորհիվ։ ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» խմբակցությունը ՏԻՄ-ում ներքին պայմանավորվածություն ունեին. 2,5 տարի կղեկավարի Դավիթ Մինասյանը, 2,5 տարի՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Մինասյանի հրաժարականից հետո իրավիճակը սրվել է։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Փարաքար համայնքի ավագանու նիստում կկայանա նաև Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունը։ «Ապրելու երկրի» համայնքի ղեկավարի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, իսկ ՔՊ խմբակցությանը՝ կրկին Լյուդվիգ Գյուլնազարյանը։

ՔՊ համայնքապետին անվստահություն հայտնած անկախ ավագանին Էմին Երիցյանն է, որի շնորհիվ «Ապրելու երկիրը» ստացավ մեծամասնության ստորագրությունը՝ անվստահություն հայտնելու համար։ Սակայն, ժամ առ ժամ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ իշխանությունը, ինչպես միշտ, իր ուզածին հասնելու համար ճնշումներ կարող է սկսել գործադրել ավագանու ընդդիմադիր անդամների վրա։

Հարցական է, թե մինչ բուն ընտրությունների ընթացքն ինչ կփոխվի ավագանու ներսում։ Հարցական է՝ Երիցյանը մինչև վերջ կմնա՞ «Ապրելու երկիր» կուսակցության կողքին, թե՞ իշխանական գայթակղություններին կտրվի: Նրա սկզբունքայնության թեստը «հանձնելուն» ժամանակ դեռ կա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am