«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն Զվարթնոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 19-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոյին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, պաշտոնատար և հայ դասական պոեզիան բարձր գնահատող այլ անձինք: Համերգ-երեկոյին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներ էին` Իրինա Զաքյանը (սոպրանո), Հենրիետա Հարությունովան (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցո սոպրանո), Յանա Դարյանը (ալտ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր): Համերգն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
