Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին եւ նրա ընտանիքին պատկանող ընկերությունները կրկին հայտնվել են դատարանում: Armtimes.com-ը դատական տեղեկատվական համակարգից տեղկանում է, որ «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին դիմել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջով: Պատասխանող կողմերը «Ալեքս հոլդինգ» եւ «Ա եւ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններն են: Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը, ծանոթանալով «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփրթի Իսթեբլիշմենթ» ընկերություն հայցադիմումին ընդդեմ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Ա եւ Գ» ՍՊԸ-ի` ապրանքային նշանի օգտագործումն արգելելու եւ կեղծ արտադրանքը շրջանառությունից հանելու պահանջների մասին, որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ եւ գործի քննությունը նշանակել 2017 թվականի հոկտեմբերի 26-ին: «Նեմիրոֆ» ընկերության ներկայացուցիչը դատարանին միջնորդել է հայցի ապահովում կիրառել, որը մասնակի է բավարարվել: «Ալեքս Հոլդինգ» եւ «Ա եւ Գ» ՍՊԸ-ների որոշակի գործողություններն արգելվել են: «Նեմիրոֆ» ընկերությանը սեպտեմբերի 8-ին նույն դատարանից պահանջել է պարտավորեցնել «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ՍՊԸ-ներին ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել: Այս հայցը նույնպես ընդունվել է վարույթ եւ քննում է նույն դատավորը: Գործով դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 31-ին: Նշենք, որ «Նեմիրոֆ» ընկերությունը հայտնի է օղու արտադրատեսակով, որոնք վաճառվում են նաեւ Հայաստանում: Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հաճախ են հայտնվում դատարաններում, որտեղ պահանջվում է վերացնել օղի արտադրող այս կամ այն ընկերության արտադրանքի կրկնօրինակում: Տարիներ առաջ «Ալեքս Գրիգ»-ը հայտնվել էր Ուկրաինայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ օղու ապրանքանիշները կեղծելու առթիվ, որը հարուցել էր դեսպանի եւ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների բացահայտ դժգոհությունը: ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերության վարքագիծը որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն եւ տուգանել 1.5 մլն դրամով: «Ալեքս Գրիգ»-ին հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում դադարեցնել օղու արտադրությունը, որը, սակայն չէր արվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am