Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտել է Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները։

«Խոր ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք երէկ՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի յիշատակութեան օրը, Հայաստանի Հանրապետութեան ողջ պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամօթալի եւ խիստ դատապարտելի իրողութեան մասին:

Սարդարապատի հերոսամարտին, Հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերուն զինուորներու, հրամանատարներու, գիւղացիներու, շինականներու եւ մտաւորականներու կողքին մէկ ձեռքով խաչ, միւս ձեռքով զէնք բռնած կը մարտնչէին նաեւ հոգեւորականները: Բախտորոշ այդ օրերուն զինուորական ղեկավարութիւնը կը պահանջէր Ամենայն Հայոց Գէորգ Հինգերորդ Սուրենեանց Կաթողիկոսէն փոխադրուիլ աւելի ապահով վայր, իսկ Արամ Մանուկեան կ’առաջարկէր ապահովութեան համար ձգել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ պատսպարուիլ Սեւան: Անոնք ամէն կերպ կը ջանային ապահովել Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, պաշտպանել թշնամիի հնարաւոր յարձակումէն:

Այսօր, 106 տարի անց, Հայաստանի Հանրապետութեան Ոստիկանութիւնը ոչ միայն չապահովէր Ամենայն Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, այլեւ տարապայման, քստմնելի վերաբերմունքի դրսեւորմամբ, քանի մը անգամ պատնէշ կազմելով, քաշկռտելով ՝ փորձ կ’ընէ կանգնեցնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի եւ անոր ուղեկցող հոգեւորականութեան ընթացքը դէպի Սարդապարատի յուշահամալիր:

Յանուն Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութեան խստագոյնս կը դատապարտենք ՀՀ Ոստիկանութեան ամօթալի եւ անպատուաբեր վարմունքը հանդէպ Ամենայն Հայոց Հայրապետի: Լիայոյս ենք, որ ՀՀ Ոստիկանութիւնը կը վերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը հանդէպ Հայ Առաքելական Եկղեցւոյ եւ Ամենայն Հայոց Հայրապետի՝ բացառելով նմանօրինակ միջադէպերու կրկնութիւնը:

Մեր զօրակցութիւնը կը յայտնենք Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրեալի օգնականութիւնը եւ մաղթելով «երկար օրեր Հայոց Հօր»:

Հայոց Եկեղեցին մշտապէս եղած է ու պիտի մնայ Հայի գոյութեան, Հայ մշակոյթի պահպանման, Հայոց պետականութեան շէնացման առհաւատչեան, ուստի «Ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ոչ ալ որեւէ այլ դառն հարուած…» կրնան խարխլել Հայ Առաքելական Եկեղեցւոյ հիմերը»,- գրել է նա:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am