Տեր Եսայի քահանա Արթենյանը Սարդարապատում ամոթանք է տվել ՔՊ-ական կարկառուններին. MediaHub

Խայտառակություն, ճղճիմություն, անգամ Նիկոլ Փաշինյանի նկարագրի համար, մեղմ ասած, զարմանք հարուցող զազրելի արարք, որը որևէ կերպ չի տեղավորվում և ոչ մի տրամաբանության մեջ: Իշխանության գործելաոճի մեջ՝ առավել ևս:

Այն, ինչ տեղի ունեցավ Սարդարապատ հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ այսօր ուղղակի գարշելի ու զազրելի է: Վստահաբար կարելի է ասել, որ անգամ թուրք ու ադրբեջանցի իշխանավորները նման վարք չէին դրսևորի, քանզի ինստիտուտ հարգելը, այդուհանդերձ, ցանկացած պետության ղեկավարի համար չգրված օրենք է: Բայց մենք վաղուց արդեն համոզվել ենք, որ Փաշինյանը դուրս է բոլոր օրենքներից՝ և՛ պետական, և՛ մարդկային, և՛ բարոյական: Ոգու սով՝ սա է միակ բնորոշումը:

MediaHub-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այս ամոթալի միջադեպից: Ոստիկանները, ինչպես տեսանք, Գարեգին Երկրորդի մուտքը փորձել են ամեն կերպ դեպի հուշահամալիր խոչընդոտել, իսկ այնուհետև, նրա աղոթքի ժամանակ Փաշինյանի շքախումբը, կներեք արտահայտության համար՝ “բարձրաստիճան պաշտոնյաները”՝ ի դեմս Ռուբեն Ռուբինյանի և տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի, ձևացրել են, թե միկրոֆոնի հետ խնդիր ունեն և այն պետք է կարգավորեն, որպեսզի իրենց ղեկավարի աչքին երևա, թե իրենք չեն էլ լսում Վեհափառ հորը: Մյուսներն էլ իբրև զբաղված են եղել կարևոր զրույցներով, գլուխները այս ու այն կողմ են տարել-բերել, թե իրենց դատարկ մտքերն ու գոյությունն ավելի հետաքրքիր է, քան այն, ինչ կատարվում է տարածքում:

Ականատեսի փոխանցմամբ, այս խայտառակությանն անտարբեր չի մնացել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը, ով մոտեցել է սույն անձանց և սաստել նրանց, ամոթանք տվել և, վստահ ենք, ասել այն ամենը, ինչ կարծում է իրենց մասին օրվա խայտառակ իրադարձություններից հետո: Ցավոք, ականատեսը չի լսել, թե կոնկրետ ինչ է ասել Տեր Եսային, բայց վստահ ենք՝ ամոթանքը եղել է արժանի ստեղծված իրավիճակին, թե, մյուս կողմից, ամոթի զգացում սույն անձինք ի սպառ չունեն, ինչպես և հայրենասիրություն ու հային վայել արժեհամակարգ:

Ոստիկաններից ոմանք հոգևորականների ամոթանքից արդարացել են՝ հստակ հրաման ունեն վերևից՝ կաթողիկոսին չթողնել ոտք դնի հուշահամալիր, քանի դեռ Փաշինյանը չի եկել-գնացել: Բայց դե չեն հաջողել ու մինչ այս պահն էլ կրում են քննադատության բեռը:

Նշենք, որ Մայր Աթոռը պաշտոնապես դատապարտել է այս զազրելի արարքը, ոստիկանների վարքը, Նիկոլ Փաշինյանին ծառայելու կույր մոլուցքը, որը ջնջում է անցյալն ու հարցականի տակ առնում նրանց ապագան:

 

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am