Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան

«Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.


«Մայիսի 28-ին, երբ այլեւս հասարակության համար հստակ էր, որ սեփական երկրում Փաշինյանն այլեւս փախուստ է տալիս ու չի կարողանում ներկա գտնվել Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական, պետական արարողությանը, իշխանական քարոզչամեքենան փորձեց իրեն չհասկացողի տեղ դնել ու ներկայացնել, թե կարեւորն արարողությունը կայացավ։

Բայց փաստերն ու փաստաթղթերը, լուսանկարները վկայում են՝ պաշտոնական արարողությունը Սարդարապատում նախատեսված է եղել մայիսի 28-ի վաղ առավոտյան, որին ներկա հազարավոր քաղաքացիներից վախենալով, Փաշինյանը հրաժարվել է ժամանել։

Իշխանությունը Սարդարապատում մշակել էր գեներալական ուսադիրներ ու պարգեւներ հանձնելու հերթական շոուն (2020 թվականի հուլիսյան բեմականացման պես), բայց մտափոխվել ու արարողությունը վերջին պահին հապշտապ տեղափոխել էր նախագահական նստավայր։

Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական քարոզչամեքենան մայիսի 28-ին Սարդարապատում առավոտյան պատրաստվում էին հանրության վրա հերթական քարոզչական գրոհի, բայց ձախողեցին ու նպատակին չհասան։

Սրբազան շարժումն ու Բագրատ սրբազանն են իրավիճակի տերն ու թելադրողը, եւ նրանց շարժով է իշխանությունը պարտադրված գործել։

Հիմա փաստերը։

Մայիսի 27-ին՝ 16։26-ին, ներքին պաշտոնական գրությունով ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացնում է պատգամավորներին եւ պաշտոնեությանը, թե Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր մեկնելու համար Ազգային ժողովի կողմից տրամադրած տրանսպորտային միջոցները շարժվելու են մայիսի 28-ին, ժամը 07։30-ին՝ ավտոտրանսպորտային բաժնի հարակից տարածքից:

Բայց այն չի կայանում եւ 28-ի առավոտյան պատգամավորները Սարդարապատում չեն հայտնվում, թեեւ մեկնելու չեղարկման մասին պաշտոնական այլ գրություն չի ուղարկվում։ Թերեւս իշխանականներին ներքին չաթերով էին տեղյակ պահել այդ մասին։

Պարգեւատրման եւ կոչումների շնորհման արարողության մասնակիցներին նախապես կանչել էին Սարդարապատ, բայց 27-ի ուշ երեկոյան միայն տեղեկացրել էին գալ Նախագահական։

Հանրայինը հսկայական նախապատրաստական աշխատանքներ էր արել՝ տեսա, ձանային ապահովման համար:

Սակայն մայիսի 27-ի ուշ երեկոյան 23։00-24։30 շրջանում ձայնային ողջ տեխնիկան հեռացվեց ու հաջորդ օրը իշխանականները ստիպված գործածեցին փոքրիկ բարձրախոսներ։

Հեռուստաընկերություններին նախապես տեղեկացրած են եղել, որ մայիսի 28-ի առավոտյան Սարդարապատից լինելու է ուղիղ տեսաազդանշան եւ Փաշինյանի ուղերձը, որն արդեն կեսգիշերից հետո չեղարկվեց։

Սա էր Սարդարապատից Փաշինյանի փախուստի իրական պատկերը։

Չեմ անդրադառնում հուշահամալիրում ուշացած ու մեկուսացած արարողության համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի առջեւ սեւբերետավորների զորակազմերը շարելուն ու թշնամական գործողություններին, պարգեւատրման արարողության խեղճությանը, անշուքությանն ու ձեւաչափերին, անգամ պաշտպանության նախարարության պամար անականկալ գեներալական կոչում են շնորհում եւս մեկ զինվորականի` ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայության պետին, որի մասին նախագահի հրամանագիր չէր հրապարակվել, ինչպես մյուսների դեպքում։

Այս ծառայության պետի հաստիքը անցնող երեսուն տարիներին համարվել է գնդապետական։ Հստակ է վերջին պահին Փաշինյանը բանավոր որոշել է տավուշյան սահմանագծման գլխավոր գործող անձին վարձահատույց լինել։

Իբրեւ ամփոփում, իրականում Սարդարապատից եւ այլ պաշտոնական արարողություններից Փաշինյանը վաղուց է փախուստի դիմել։ Անցնող տարիներին նույն Սարդարապատ նա իր շքախմբով ժամանում է հազարավոր ոստիկաններով շրջապատված ու մեկուսացված։

Նա այլեւս ժողովրդական հանդիսությունների մասնակից չէ, նա իր համար ունի միայն ոստիկանություն ու բիրտ ուժ։
Իսկ շատերը հիշում են տարիներ առաջ Սարդարապատի հուշահամալիրի տոնակատարությունները՝ մարզային տաղավարներ, հյուրասիրություններ, երգ-պար, հազարավոր քաղաքացիներ, հոգեւոր դաս, պաշտոնյաներ, ոստիկաններ, զինվորականներ միախառնված, առանց պատնեշների ու Վեհափառի առաջ ամոթից գլուխը կախ սեւ բերետավորի»։

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am