Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր․ Նարինե Թուխիկյանը՝ ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը Հուշահամալիր խոչընդոտելու մասին

Այսօր Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի՝ Վեհափառ Հայրապետին՝ ոստիկանների կողմից Սարդարապատի հուշահամալիր բարձրանալը խոչընդոտելու, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, Սրբազանի՝ վարչապետի թեկնածության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ։


- Տիկի՛ն Թուխիկյան, այսօր ոստիկանների կողմից փորձ է արվել արգելել Վեհափառի մուտքը հուշահամալիր, ի՞նչ կարծիք ունեք այս միջադեպի վերաբերյալ։

- Ոստիկանության գործողությունները միայն այսօրվա այս դեպքով չէ, որ պետք է գնահատվեն։ Վերջին շրջանում իրենք արդեն ամեն ինչ հստակ ապացուցել են՝ ով են, ինչ են, ինչ հրամաններ են կատարում, ինչ կապ ունեն կամ ավելի ճիշտ չունեն Հայաստանի, մեր ժողովրդի հետ։ Ամեն ինչ շատ պարզ է՝ սա էլ հերթական սրիկայության տրամաբանական շարունակությունն է։

- Եթե մյուս դեպքերում նշում են՝ հասարակական կարգ ենք պահպանում, փողոց ենք բացում, այս դեպքում Կաթողիկոսի մուտքի խոչընդոտը Հուշահամալիր ինչպե՞ս կարելի է արդարացնել։

- Նրանց խնդիրը ամեն տեսակ ազգային արժեքների, ինքնիշխանության դեմ է, ոչ թե կարգ հաստատելու, պահպանելու։ Մեր խորհրդանիշերի նկատմամբ կա թշնամական, շատ կեղտոտ հարձակում, սա հերթական քայլն էր, այսպես էլ պետք է լիներ, ուրիշ բան չէի էլ կարող ենթադրել կամ երևակայել։

- Չե՞ք զարմացել։

- Չէ, ցավոք սրտի, չեմ զարմացել, որովհետև այս վերջին շրջանի բոլոր քայլերը հենց այս մասին էին։ Այն ամենն ինչ ունի ազգային ակունք, պիտի փչացվի, պիտի վարկաբեկվի ըստ իրենց, պիտի նսեմացվի մինչև վերջ։ Իրենց և իրենց տերերի առջև դրված է այս խնդիրը և իրենք անշեղորեն կատարում են այդ պատվերը։

- Տիկի՛ն Թուխիկյան, ո՞վ է պատվեր տվողը։

- Ի՞նչ եք կարծում ում կողմից է տրված։ Միանշանակ, սա ակնհայտ թուրք-ադրբեջանական պատվեր է։ Սրանք Հայաստանում դրանց ներկայացուցիչներն են։

- Տեղյա՞կ եք, որ նոր օրինագիծ են ուզում ընդունել եկեղեցուն հարկելու մասին։

- Այո, լսել եմ, դե ոչինչ, հուսանք ամեն ինչ կվերջանա։ Այսինքն, այս հարձակումը կվերջանա Հայաստանի, մեր բարոյականության, մեր արժանապատվության, ինքնության նկատմամբ։

- Իսկ ինչպե՞ս պետք է վերջանա, ի՞նչ պետք է լինի, որ վերջանա։

- Հրաշք, չգիտես՝ ինչի հավատում եմ այդ հրաշքին, որ կլինի, որովհետև ուրիշ ճանապարհ չկա։ Կամ այդ հրաշքը տեղի կունենա, կամ կվերջանա ամեն բան։

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին ի՞նչ կարծիք ունեք

- Շատ ուրախ եմ, որ այդ շարժումը կա։ Այդ շարժումն իր խորքի ու առանցքի մեջ բոլորովին այլ որակի է, այդպես եմ զգում։ Տա Աստված, որ հաջողության հասնի բոլորի ջանքերով։ Անընդհատ խոսվում է հոգևոր Հայաստանի մասին, այո, դա է պետք, որովհետև այդ ստանդարտ քաղաքական ճանապարհներով որևէ բան փոխել հնարավոր չի լինի։ Շատ խորը վերափոխումներ պետք է լինեն։ Այսինքն, այդ հոգևորի զարթոնքը և վերածնունդը պետք է լինի, այլապես այդ նեռը շատ հզոր է։ Մենք մեր պատմության վերջին շրջանում տեսանք, որ մեր երկիրը մի նեռից անցավ մյուսին, հետո մյուս նեռն եկավ ու պարզվեց, որ շատ ավելի զզվելի նեռ է, ուրեմն հակառակ բևեռը՝ հոգևորը, պետք է լինի, որ փրկվի Հայաստանը։

- Շարժումը վարչապետի թեկնածու է ընտրել Բագրատ Սրբազանին, համերա՞շխ եք դրա հետ, որովհետև քննադատություններ կան, թե հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի։

- Իհարկե համերաշխ եմ։ Իրեն հաջողվեց համախմբել, ի մի բերել։ Այստեղ միայն եռագույն դրոշներն են։ Շատ հարցերում շատ-շատ մարդիկ գուցե համամիտ չլինեն՝ ովքեր են շրջապատում նրան, բայց հիմա դա կապ չունի։ Տա Աստված, Սրբազանն այդպես հստակ ու խիզախորեն շարունակի իր գործը։

-Դուք Սրբազանի հրավիրած որևէ հանրահավաքի մասնակցե՞լ եք, մշակութային գործիչների հետ էլ հանդիպեց, գնացե՞լ եք

- Չէ, չեմ գնացել։

- Ապագայում կտնեսնե՞նք հրապարակում Ձեզ։

- Կարծում եմ՝ կարելի է տարբեր եղանակներով սատարել։

դիտվել է 856 անգամ
Լրահոս
Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներ Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը 2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ Մահացել է Էդվարդ Բալասանյանը Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել 325 միլիոն 908.679 դրամ․ հերթական պայմանագիրը «Դվին հյուրանոցային համալիրի» հետ, ԱԺ-ն նախապատրաստվում է երիտասարդ խորհրդարանականների համաժողովին Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացնում է ԵՄ-ի և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am