ՀՀ դեսպանությունը ՌԴ ԱԳՆ է դիմել Հրաչյա Հարությունյանի հետ հանդիպում կազմակերպելու համար՝նաև Hayeli.am-ի հրապարակման հիման վրա

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանձնարարությամբ փետրվարի 26-ին ստեղծվել է աշխատանքային խումբ` ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև դեսպանությանը կից գործող ՀՀ իրավասու մարմինների մասնակցությամբ` ՌԴ Տամբովի մարզի հ.3 Ուղղիչ հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի շուրջ` իր կնոջ հոր կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանը, այնուհետև ՀՀ ԱԳ նախարարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությ անը հայտնած, ինչպես նաև Hayeli.am կայքում հրատարակված նյութում (25.02.2016) արծարծված հրատապ հարցերի իսկությունը պարզելու և դրանցից բխող քայլեր ձեռնարկելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, աշխատանքային խումբը կապ է հաստատել ՌԴ Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկի ղեկավարության և բուժսպասարկման կենտրոնի ներկայացուցիչների հետ: Ըստ ստացված տեղեկատվության` քաղաքացի Հարությունյանը, ելնելով որոշ առողջական գանգատներից, վերջերս անցել է հանգամանալից բժշկական զննում տեղի շրջանային հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից: Համաձայն բժշկական եզրակացության, քաղաքացու կյանքին սպառնացող առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, անհապաղ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Ինչպես դեսպանությանը հայտնել են ուղղիչ հիմնարկից, վերոնշյալ հարցազրույցում արծարծված այլ խնդիրների մասին պատիժը կրող քաղաքացին երբևէ չի հայտնել հիմնարկի ղեկավարությանը: «Հայտնում ենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտագրով դիմել է ՌԴ ԱԳՆ, ինչպես նաև Տամբովի հ. 3 ուղղիչ հիմնարկ` Հրաչյա Հարությունյանի հետ դեսպանության ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու համար: Հավելենք, որ մինչ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը որևէ բողոք Հ.Հարությունյանից կամ նրա հարազատների կողմից չի ստացել: Հարկ է նշել, որ Տամբովի մարզի հ. 3 ուղղիչ հիմնարկի ղեկավարության միջնորդությամբ և համաձայն իր դիմումի` ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ս/թ. փետրվարի 8-ին անձնագրավորել է Հ.Հարությունյանին: Այլ տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am