Հանրային հեռուստաընկերության ոչ հանրային լինելը եւս մեկ անգամ փաստեց Փաշինյանի կառավարությունը
Առաջին ալիքի շարժական հեռուստակայանը, լուսաձայնային տեխնիկան այդպես էլ այսօր չմիացվեց։ Նման արձանագրմամբ է հանդես եկել հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը։
Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին մշտապես վաղ առավոտյան այցելում էր Սարդարապատ՝ նշելու մայիսի 28-ը, ինչի համար նախապես ոստիկանությունն արգելում էր քաղաքացիների մուտքը հուշահամալիր։ Այս տարի Բարգատ Սրբազանի առաջնորդած շարժումը որոշեց այնտեղ դիմավորել մայիսի 28-ը եւ հուշահամալիր շարժվեցին մայիսի 27-ի երեկոյան։
Է. Անթառանյանը նկատում է, որ Հանրային հեռուստաընկերության շարժական հեռուստակայանը հաստատ շարժման համար չէր տարվել Սարդարադապատ, որն այդպես էլ չմիացվեց։ Ըստ էության՝ Հանրային հեռուստաընկերությանը, որը ոչ մի առնչություն չունի հանրության հետ ու հարկատուներիս հարկերով սպասարկում է միայն Փաշինյանի իշխանությանը, նախապես չէին հասցրել զգուշացնել Փաշինյանի ծրագրերի փոփոխության մասին։