Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի գործը կրկին կքննվի առաջին ատյանում․ վերաքննիչ բողոքները մասնակի բավարարվել են

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում կրկին քննության առարկա կդարձվի Իգոր Խաչատուրովի՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հասցեին «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ» արված հայտարարության վիրավորանք լինել-չլինելու հարցը։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ներկայացրած հայցադիմումով պահանջում էր, որ կրտսեր Խաչատուրովը ներողություն խնդրի իր կողմից վիրավորանք գնահատված արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցի ենթադրյալ պատճառված բարոյական վնասը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք էր հանդիսացել «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Խաչատուրովը, պատասխանելով իր հոր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին ուղղված Սաֆարյանի «զրպարտչական, վիրավորական մեղադրանքներին, մասնավորապես նշել էր. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու»։ Նշված արտահայտություններն` ըստ Սաֆարյանի, վիրավորանք է, ինչի համար վերջինս պահանջել է ներողություն խնդրել, ինչպես նաև՝ դրամական փոխհատուցում՝ 500.000 դրամի չափով։ Դատաքննության ընթացքում պատասխանող կողմը պնդել է, որ Իգոր Խաչատուրովի կողմից արված հայտարարությունը գնահատողական դատողություն է և պայմանավորված էր հանրային գերակա շահով, քանի որ Իգոր Խաչատուրովի՝ վիճարկվող այդ արտահայտությունը եղել է քաղաքական լարված իրավիճակում՝ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերի քննարկումների ֆոնին։ Բացի այդ, Իգոր Խաչատուրովն այդկերպ արձագանքել էր Ստյոպա Սաֆարյանի՝ Յուրի Խաչատուրովի հասցեին արված հայտարարությանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, 2023թ․հունիսի 19-ին մասնակի բավարարել էր Ստյոպա Սաֆարյանի հայցադիմումը՝ պարտավորեցնելով Իգոր Խաչատուրովին ներողություն խնդրել Սաֆարյանից։ Ինչ վերաբերում է գումարային պահանջին, ապա դատարանը որոշել է Խաչատուրովից հօգուտս Սաֆարյանի բռնագանձել 120.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար և 100.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Նշված վճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պատասխանող, թե՛ հայցվոր կողմերը։ Հայցվոր կողմը վիճարկել է փոխհատուցման մասով՝ պահանջելով մասնակիորեն բեկանել և փոփոխել նույն վճիռը` պարտավորեցնելով պատասխանողին վճարել հատուցում՝ 500․000 դրամի չափով։ Պատասխանող կողմը վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժել հայցադիմումը։ Պատասխանողն արձանագրել է, որ Դատարանը չի կատարել ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն, այլապես կհիմնավորվեր, որ Պատասխանողի կողմից չի կատարվել հրապարակային վիրավորական, արատավորող արտահայտություն հայցվորի վերաբերյալ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Նարինե Բարսեղյանի, Անի Մխիթարյանի, որոշել է մասնակի բավարարել բողոքները՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել Բաքվի ժամանակով Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի 13 անշարժ գույք, 4 մեքենա, 150 մլն դրամ փոխառություն, 35 մլն դրամ եկամուտ․ Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանի՝ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ Նիկոլական դատավոր «Շոու Տաթոն» մեղավոր ճանաչեց Սահմանադրական դատարանի (ՍԴ-ի) դատավոր Հրայր Թովմասյանին Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր «British petroleum»-ը լքում է Ադրբեջանը. Արա Պողոսյան Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում «Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկում «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Մահացել է Արտաշես Գեղամյանը «Ինչքան Հիտլերը քրիստոնյա էր, այնքան Նիկոլը հայրենասեր էր». Շարմազանով Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Ցավով տեղեկացանք ՌԴ-ՀՀ հարաբերության պահպանման կողմնակից Գեղամյանի մահվան մասին․ դեսպանություն «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Հրայր Թովմասյանը կբողոքարկի դատավճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am