Փոփոխություն՝ «Պետական նպաստների մասին» օրենքում
ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «Պետական նպաստների մասին» օրենքում, որոնց համաձայն ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ օրենքի ներկայացնող անձը կից ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի դեպքում կից ներկայացվում է նաև համապատասխան հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագիրը: Ինչպես նախարարն ասաց՝ նախատեսվում է ձևավորել նաև էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման օրենսդրական հիմքերը:
