Սա իշխող ռեժիմի վախճանի վերջին ջղաձգումներն են, որոնք, միանշանակ, արժանանալու են քրեաիրավական գնահատականի․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի իշխանությունը զավթած ուժը, ոտնահարելով բարոյականության բոլոր՝ գրված և չգրված օրենքները, անհամաչափ բիրտ ուժ է կիրառում Հայաստանի ինքնիշխան տարածքները մաս-մաս թշնամուն հանձնող հանցավոր ռեժիմի դեմ անհնազանդության ակցիաներ իրականացող ցուցարարների նկատմամբ։

Իշխանության ապօրինի հրամանները կատարող ուժային կառույցների՝ նաև քաղաքացիական հագուստներով ծպտված անդամները, խմբերով կանգնած մայթեզրերին, չնայելով կին է, թե երեխա, տարեց, թե երիտասարդ, հոգևոր սպասավոր է, թե հանուն Արցախի, Հայաստանի պատերազմում զոհվածի հարազատ կամ վիրավորում ստացած զինծառայող, այնպես են հարձակվում ցուցարարի վրա, կարծես ռազմական հանցագործ է կանգնած իրենց առջև, և ոչ թե անզեն, իր անվտանգության, Հայրենիքի համար փողոց դուրս եկած հայրենակից, որին թույլ չտալով ասել մեկ բառ անգամ՝ զրկում են ինքն իրեն պաշտպանելու բոլոր հնարավորություններից։ Իսկ պատգամավորների նկատմամբ բռնությունը ոչ միայն ավելի կատաղությամբ է իրականացվում, այլև կրում է սիստեմատիկ բնույթ և բացահայտ խրախուսվում իշխող ուժի կողմից։ Հանցավոր բռնության վերջին հարձակումը տեղի է ունեցել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ։ Սա իշխող ռեժիմի վախճանի վերջին ջղաձգումներն են, որոնք, միանշանակ, արժանանալու են քրեաիրավական գնահատականի։

Խաղաղ ցուցարարների և ոստիկանական ուժերի, բերետավորների առճակատման յուրաքանչյուր տեսագրություն ապացուցում է մեկ անհերքելի փաստ` այն, որ օրենքը խախտողների, սկսած արտաքին տեսքից, համազգեստից, առանց գլխարկ, սիգարետը բերաններում, մինչև ծառայողական պարտականությունների կատարում, առաջին և միակ կողմը հենց իրենք են՝ Հայաստանի ներկայիս իշխանության շահերը անձնվիրաբար, կուրորեն պաշտպանող ոստիկանությունը և նրանց ղեկավարները։

Կոչ եմ անում միջազգային կառույցներին օբյեկտիվ արձագանքել Հայաստանում տեղի ունեցող ներքաղական գործընթացներին, ձեռնարկել քայլեր՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն արձանագրելու, ժողովրդավարության բացահայտ ոտնահարումը կանգնեցնելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սրբազան շարժումը՝ Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ, Հայրենիքի համար անշրջելի է։

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ փողոց դուրս եկած հազարավոր քաղաքացիերին․ նրանք պայքարում են ոչ թե իրենց նեղ անձնական շահերի համար, այլ նաև ձեր, ողջ հայ ժողովրդի, Հայաստան պետության համար»։

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Թուրքիան աշխարհում առաջնորդ պետության դերում է. Ֆահրեթթին Ալթուն Ի՞նչ անել մինչև հեղեղումները Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում․ Մամիջանյան Նոր ինքնաթիռը Բաքու են տարել Իտալիայի պաշտպանության նախարարն ու ԱԳ փոխնախարարը․ լուսանկարներ Նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, ստորացնում են իրենց սեփական ժողովրդին. Զախարովա Խաղաղությունն ադրբեջանցիները «մտցրեցին Նիկոլի համապատասխան տեղը»․ Գագիկ Համբարյան (video) Դե կտեսնենք՝ հուլիսի 4-ին ովքեր են վազելու ԱՄՆ դեսպանի մոտ (video) Ադրբեջանը հատուկ քննարկում է կազմակերպել՝ «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով Ի՞նչ ճանապարհ էր ընտրել Լալա Մնացականյանը․ Արթուր Հայրապետյան (video) Ի՞նչ կլինի, եթե Արմեն Գրիգորյանը հայտնվի Բաքվի բանտում (video) Էդ «դուրսպրծուկներին» մենք 90-ականներին «սատկացնում էինք»․ Արամազ Զաքարյանը բարկացավ (video) Կարծեք խոսքը «ինչ-որ քարտուղարուհու» մասին է․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանին (video) «Ոստիկանությու՞ն, թե բանդա»․ էդգար Ղազարյանի լայվը (video) ՌԴ-ն Ադրբեջանին չի «փոխանցել» ԼՂ-ն. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ Սյունիքում Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման մասին Արածը «շանտղություն է»․ Արամազդ Զաքարյան (video) ԱԽՔ-ի Արմեն Գրիգորյանը թող իր «հոգեկան շեֆից» խոսի․ Արթուր Հայրապետյան (video) Սուրեն ջան, սու՛ս, հանգիստ, քեզ հետ ամեն ինչ պարզ է․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Նիկոլ Փաշինյանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները. Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am