Արգիշտի Քյարամյանի համար «Արցախը Հայաստան է, և վերջ». Նիկոլ Փաշինյանը մտածելու բան ունի․ 168․am

168.am-ը գրում է․ Վերջին օրերին իշխանությունն աննախադեպ որս է սկսել Արցախի Հանրապետության նախկին քաղաքապետերի նկատմամբ: Վերջիններիս Նիկոլ Փաշինյանը հիմնականում «մեղադրում է» խարդախության եղանակով գույք հափշտակելու մեջ: Այդպիսի մեղադրանքներ են ներկայացված Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերին: Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, Մարտակերտի քաղաքապետ, 65-ամյա Միշա Գյուրջյանը կալանավորվեց հայտնի նիկոլական թմբկահար Դավիթ Արղամանյանի կողմից, իսկ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց մայիսի 25-ին:

Խնդիրն այն ավտոմեքենաներն են, որոնցով քաղաքապետերն Արցախի բռնի տեղահանության օրերին հասել են Հայաստան: Ասկերանի քաղաքապետը, օրինակ, բացի իր ընտանիքից, ևս 3 ընտանիք էր իր հետ բերել: Այդ մեքենաներն Արցախի Հանրապետության համապատասխան քաղաքների քաղաքապետարանների հաշվեկշիռներում գրանցված մեքենաներ են, ու հիմա Հայաստանի իշխանությունը քաղաքապետերին մեղադրում է ապօրինի կերպով այդ ավտոմեքենաներն օտարելու մեջ: Կարճ ասած՝ ասում է՝ ինչո՞ւ եք մեքենաները բերել, թողնեիք Ադրբեջանին, ինչպես մենք թողեցինք ամբողջ Արցախը:

Զավեշտ է և աղետ, երբ Արցախի նկատմամբ որևէ իրավազորություն չունեցող ՀայաստաննԱրցախի պաշտոնյաների նկատմամբ Արցախի Հանրապետության պետության կողմից տնօրինման հանձնված գույքի վերաբերյալ Հայաստանում քրեական վարույթ է հարուցում ու մարդկանց կալանավորում: Ցանկացած պատեհ-անպատեհ առիթով Փաշինյանի կառավարությունն ասում է, որ որևէ իրավազորություն չունի Արցախի նկատմամբ, որ Արցախն Ադրբեջան է, ու վերջ, ու հիմա հանկարծ, երբ երկրում տեղի են ունենում ընդդիմադիր հուզումներ, հանրահավաքներ ու բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ Տավուշի տարածքների հանձնման, հիշեցին, որ Արցախի գույքի նկատմամբ պահանջներ ունեն:


Արցախից Հայաստանի հրաժարումը, բացի քաղաքականից, պիտի ունենա և ունի նաև իրավական հետևանքներ: Հենց նույն կերպ է վարվում Ադրբեջան պետությունը՝ իր իրավազորությունը տարածելով Հայաստանից ու Արցախից որպես նվեր ստացած տարածքների վրա:
Արցախի ժողովուրդը դավաճանված, այս իշխանության կողմից մազապուրծ՝ հասել է Հայաստան, այն ժողովուրդը, որին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ Հայաստանի քաղաքացի չի համարում: Ուրեմն ո՞ր իրավունքով է նա ձերբակալում ու կալանավորում Արցախի պաշտոնյաներին:

Հետաքրքիր է՝ ԱրգիշտիՔյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն (ՔԿ) չի՞ մտածում, ասենք, Բելգիայում կամ Ռուսաստանում, կամ լավ, գոնե Մոզամբիկում իրավախախտում արած որևէ հայի վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու մասին:

Ո՞նց է հնարավոր այսչափ էժանացնել իրավաբանությունն ու ողջամիտ տրամաբանության վերջին փշրանքները կորցնել՝ հանուն մեկ անձի քմահաճույքների, հանուն նրա, որ Արցախի քաղաքապետերն իրենց ժողովրդի գլխին չկանգնեն Հանրապետության հրապարակում:

Հիմա հարց՝ եթե ձեր տրամաբանությամբ՝ Արցախն Ադրբեջան է, Ադրբեջանից էլ այդ մեքենաների ճակատագրով չեն հետաքրքրվում (թե՞ հետաքրքրվում են, և նրանց պահանջն եք կատարում.- Ս.Գ.), դուք ի՞նչ գործ ունեք այլ պետության գույքի հետ, ինչո՞ւ եք քայքայվում այդ գույքի համար:

Թե՞ Հայաստանի քննչական կոմիտեն դեռևս վստահ է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, ու չի համակերպվում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրեջանի կազմում ճանաչելու իրողության հետ: Քննիչներն ո՞ւմ դիմումներով կամ դրդմամբ են ջանասիրաբար քրեական գործեր հարուցում Արցախի պետական մարմիններին կամ տեղական իշխանություններին պատկանող գույքի հափշտակման, յուրացման դեպքերով և նույնիսկ կալանքի միջնորդություններ ներկայացնում Հայաստանի դատարաններ:

Թե՞ մեր երկրում բոլոր հանցագործությունները բացահայտել վերջացրել են, մնացել է իրենց «բարեկամ» Ադրբեջանի տարածքում եղածները բացահայտեն:

Հ.Գ.
1. Ի դեպ անդրեասյանական դատարաններն էլ բավարարում են կալանքի միջնորդությունները:

2.Փառք տանք Աստծուն, որ կալանավորվածներին չեն հանձնումԱդրբեջանին:

դիտվել է 25995 անգամ
Լրահոս
Դե կտեսնենք՝ հուլիսի 4-ին ովքեր են վազելու ԱՄՆ դեսպանի մոտ (video) Ադրբեջանը հատուկ քննարկում է կազմակերպել՝ «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով Ի՞նչ ճանապարհ էր ընտրել Լալա Մնացականյանը․ Արթուր Հայրապետյան (video) Ի՞նչ կլինի, եթե Արմեն Գրիգորյանը հայտնվի Բաքվի բանտում (video) Էդ «դուրսպրծուկներին» մենք 90-ականներին «սատկացնում էինք»․ Արամազ Զաքարյանը բարկացավ (video) Կարծեք խոսքը «ինչ-որ քարտուղարուհու» մասին է․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանին (video) «Ոստիկանությու՞ն, թե բանդա»․ էդգար Ղազարյանի լայվը (video) ՌԴ-ն Ադրբեջանին չի «փոխանցել» ԼՂ-ն. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ Սյունիքում Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման մասին Արածը «շանտղություն է»․ Արամազդ Զաքարյան (video) ԱԽՔ-ի Արմեն Գրիգորյանը թող իր «հոգեկան շեֆից» խոսի․ Արթուր Հայրապետյան (video) Սուրեն ջան, սու՛ս, հանգիստ, քեզ հետ ամեն ինչ պարզ է․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Նիկոլ Փաշինյանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները. Անդրանիկ Թևանյան Բաքուն սարսափում է․․․ Հայկ Մամիջանյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում (video) Աննա՛, չփորձես Նիկոլին «պերեդոզավորել»․ Արամազդ Զաքարյան (video) Հետաքրքիր է, Նիկոլին հավատացողները չեն վիրավորվու՞մ ու ամաչում, որ իրենց «խեղՋ ու հարիֆ» կուռքն այսպիսի ցածր մակարդակի ստերով և մանիպուլյացիաներով խաբում է իրենց... Չէ, ազիզզզզզ, քեզ հանել է ՆիկոլԴ, ով դդումից, փոխվարչապետից ու ԱԱԾ տնօրենից լավը չէ ու չէր էլ կարող լինել... Սուրենին ներդրել էին, որ ինքն իրականացնի «Սրբազան» շարժման ձախողումը․ Նաիրա Կարապետյան (video) Արմեն Գրիգորյանի հերթական խայտառակությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am