Հետապնդվում են հասարակության գրեթե բոլոր շերտերը, որոնք աջակցում են շարժմանը. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ առած ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության Շարժման՝ կառավարության հրաժարականի հստակ ձևակերպմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Դիվանագետների համահայկական խորհուրդը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած վարչախումբը խաղաղ ակցիաների մասնակիցների և նրանց համակիրների նկատմամբ, առանց խտրականության, սկսել է կիրառել ռեպրեսիաների ամբողջ գործիքակազմը։

Հետապնդվում և ահաբեկվում են հասարակության գրեթե բոլոր շերտերը, որոնք այս կամ այն առումով աջակցում կամ կիսում են շարժման գաղափարները։ Համատարած ձերբակալություններ, կալանավորումներ, քաղաքական հայացքների համար բանտարկումներ, մարդկանց աշխատանքից անօրինական ու անհիմն ազատումներ, լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտումներ, այդ թվում բիրտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ, ուսանողության նկատմամբ կողմնակալ վերաբերմունք և անուղղակի ճնշումներ, գործարար հատվածի ներկայացուցիչների իրավական հիմքից զուրկ ստուգումներ, ահաբեկումներև այլն. սա՛ է ներկայիս իշխանությունների “ժողովրդավարական” դեմքը։ Ավելին, բռնաճնշումների թիրախ են դարձել մեր հասարակության ամենախոցելի մասը՝ արցախցիները, ովքեր Ադրբեջանի սանձազերծած էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականության հետևանքով ընդամենը մի քանի ամիս առաջ զրկվել են իրենց Հայրենիքից։

Սահմանադրության հերթական կոպտագույն խախտմամբ ոտնահարվում են պատգամավորների անձեռնմխելիության և ազատ տեղաշարժի իրավունքները։ Ներքին հաշտության և տարածաշրջանում արդար խաղաղության ձևակերպված պահանջով լայն շարժմանն իշխանությունը հակադրում է բացառապես բռնի ուժ և ռեպրեսիաներ։

Վարչախումբը, անցնելով բոլոր հնարավոր կարմիր գծերը, ամենագռեհիկ ու ստոր մեթոդներով աննախադեպ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ վիրավորելով միլիոնավոր հավատացյալ քաղաքացիների զգացմունքներն ու արժանապատվությունը, վարքագիծ, որը ստալինյան փուլից հետո երբևէ չէր արձանագրվել։ Այս ամենը խորապես հակաժողովրդավարական է, ուղղակիորեն ոտնահարում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները և հրահրում է ներքին էսկալացիա ու անհանդուրժողականություն։

Դիվանագետների համահայկական խորհուրդը, խստագույնս դատապարտելով վերոհիշյալ անընդունելի երևույթները, կոչ է անում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին սկզբունքային գնահատական տալու շարունակվող անօրինականություններին՝ կանխելու համար Հայաստանի վերջնական անկումը դեպի ավտորիտարիզմ և բռնապետություն։ Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Խաղաղությունն ադրբեջանցիները «մտցրեցին Նիկոլի համապատասխան տեղը»․ Գագիկ Համբարյան (video) Դե կտեսնենք՝ հուլիսի 4-ին ովքեր են վազելու ԱՄՆ դեսպանի մոտ (video) Ադրբեջանը հատուկ քննարկում է կազմակերպել՝ «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով Ի՞նչ ճանապարհ էր ընտրել Լալա Մնացականյանը․ Արթուր Հայրապետյան (video) Ի՞նչ կլինի, եթե Արմեն Գրիգորյանը հայտնվի Բաքվի բանտում (video) Էդ «դուրսպրծուկներին» մենք 90-ականներին «սատկացնում էինք»․ Արամազ Զաքարյանը բարկացավ (video) Կարծեք խոսքը «ինչ-որ քարտուղարուհու» մասին է․ Զախարովան՝ Արմեն Գրիգորյանին (video) «Ոստիկանությու՞ն, թե բանդա»․ էդգար Ղազարյանի լայվը (video) ՌԴ-ն Ադրբեջանին չի «փոխանցել» ԼՂ-ն. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ Սյունիքում Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման մասին Արածը «շանտղություն է»․ Արամազդ Զաքարյան (video) ԱԽՔ-ի Արմեն Գրիգորյանը թող իր «հոգեկան շեֆից» խոսի․ Արթուր Հայրապետյան (video) Սուրեն ջան, սու՛ս, հանգիստ, քեզ հետ ամեն ինչ պարզ է․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Նիկոլ Փաշինյանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները. Անդրանիկ Թևանյան Բաքուն սարսափում է․․․ Հայկ Մամիջանյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում (video) Աննա՛, չփորձես Նիկոլին «պերեդոզավորել»․ Արամազդ Զաքարյան (video) Հետաքրքիր է, Նիկոլին հավատացողները չեն վիրավորվու՞մ ու ամաչում, որ իրենց «խեղՋ ու հարիֆ» կուռքն այսպիսի ցածր մակարդակի ստերով և մանիպուլյացիաներով խաբում է իրենց... Չէ, ազիզզզզզ, քեզ հանել է ՆիկոլԴ, ով դդումից, փոխվարչապետից ու ԱԱԾ տնօրենից լավը չէ ու չէր էլ կարող լինել... Սուրենին ներդրել էին, որ ինքն իրականացնի «Սրբազան» շարժման ձախողումը․ Նաիրա Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am