Երևանում անհնազանդության ակցիաների 196 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանութունից։
«Ժամը 10.10–ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։
Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, նաեւ Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը:
Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը
Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը