Լույս չունեինք, ահավոր խառնաշփոթ վիճակում էինք. բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի. Քարկոփի ղեկավար

Դեբետ գետի վարարման հետեւանքով Ալավերդու Քարկոփ բնակավայրի բնակիչները դեռ գիշերվանից տարհանվել են գյուղից Ճոճկան բնակավայր, այս պահին բնակավայրը ամբողջովին հեղեղված է: NEWS.am-ի հետ զրույցում Քարկոփի վարչական շրջանի ղեկավար Հերմինե Պետրոսյանը մանարամասներ պատմեց իրենց տարհանումից եւ գյուղի հեղեղումից:

«Գիշերով սկսվեց։ Արթնացա, վազքի մեջ, չէի հասկանում՝ ինչ ա կատարվում։ Տեսա՝ գետը հունից դուրս եկավ, շենքի բակերն էր լցվում։ Բնակիչներին սկսեցին հատուկ տեխնիկայով տարհանել գիշերվա ընթացքում, լույս չունեինք։ Ահավոր խառնաշփոթ վիճակում էինք։ Բնակիչներին բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի այս պահին։ Այն մարդիկ են, որոնք հիվանդ են կամ ի վիճակի չեն եղել պատուհանով տեղափոխել։ Մտածել են, որ կարող է ջուրը իջնի։ Տարհանել ենք 256-257 հոգի։ Կարծեմ՝ կամուրջն է փլուզվել, դեռ չենք կարողանում կողմնորոշվել, ոչովհետև ջուրը թույլ չի տալիս տեսնել ամեն ինչը։ Տարհանվել ենք Մեծ Այրում և Ճոճկանտ գյուղ»,- պատմեց նա։

Պետրոսյանի խոսքով` ջուրը առաջին հարկերն է հեղեղվել, մեքենաները, սակայն գիշերով չենք կարողացել ամբողջական պատկերը տեսնել. «Հիմա լուսացել է, բայց տեղեկությունները մեր տղաներից եմ իմանում։ Մինչև ջուրը չիջնի ոչ մի բան հստակ չեմ կարող ասել։ Այս պահի դրությամբ ասում են՝ մեկ մետր իջել է ջրի մակարդակը, բայց ջուրը գյուղի կենտրոնով հոսում է։ Այս պահին գյուղ տանող ճանապարհ չկա, ԱԻՆ-ն էլ չի կարողացել մտնել գյուղ, ինչ արել են, մեր տղաներն են արել, տեխնիկայով տարհանել են։ Մեր ուժերով ենք տարհանվել, տեխնիկան ուղարկել է մեր կոմունալ ծառայությունը, բայց ամբողջությամբ մեր տղաներն են Ճոճկանից իջել օգնել, տեղացիները»։

Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ բարեբախտաբար իրենց համայնքից զոհեր, տուժածներ չկան։ «Դեռ չգիտենք՝ ինչպես պետք է տարհանվեն, քանի որ մարդիկ կան՝ տեխնիկայով չեն կարող պատուհանով դուրս գալ։ Այս պահին մենք մնում ենք Ճոճկանում գյուղացիների տներում»,-ասաց նա:

Հիշեցնենք. Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը:

Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):

դիտվել է 423 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Ադրբեջանին չի «փոխանցել» ԼՂ-ն. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ Սյունիքում Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման մասին Արածը «շանտղություն է»․ Արամազդ Զաքարյան (video) ԱԽՔ-ի Արմեն Գրիգորյանը թող իր «հոգեկան շեֆից» խոսի․ Արթուր Հայրապետյան (video) Սուրեն ջան, սու՛ս, հանգիստ, քեզ հետ ամեն ինչ պարզ է․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Նիկոլ Փաշինյանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները. Անդրանիկ Թևանյան Բաքուն սարսափում է․․․ Հայկ Մամիջանյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում (video) Աննա՛, չփորձես Նիկոլին «պերեդոզավորել»․ Արամազդ Զաքարյան (video) Հետաքրքիր է, Նիկոլին հավատացողները չեն վիրավորվու՞մ ու ամաչում, որ իրենց «խեղՋ ու հարիֆ» կուռքն այսպիսի ցածր մակարդակի ստերով և մանիպուլյացիաներով խաբում է իրենց... Չէ, ազիզզզզզ, քեզ հանել է ՆիկոլԴ, ով դդումից, փոխվարչապետից ու ԱԱԾ տնօրենից լավը չէ ու չէր էլ կարող լինել... Սուրենին ներդրել էին, որ ինքն իրականացնի «Սրբազան» շարժման ձախողումը․ Նաիրա Կարապետյան (video) Արմեն Գրիգորյանի հերթական խայտառակությունը (video) Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան Նիկոլը պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանը» այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը․ քաղաքագետ Պարեկի կողմից հետապնդվող վարորդը հարվածում է մեկ այլ պարեկային մեքենայի ու դիմում փախուստի Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին. Արա Պողոսյան Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան թմրանյութ է օգտագործում (video) Խայտառակություն ․ ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (video) Թմրամիջոց գնողն ու վաճառողն իրար չեն հանդիպում․ վտանգավոր վիճակագրություն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am