Արշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենա է ջարդվել

«Հերթական արտակարգ դրությունն է Երևանում»,-այս մասին ուշ գիշեր իրականացված ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա տեղեկացրել է, որ Արշակունյաց պողոտայի վրա մեծ վիհ է առաջացել, ինչի հետևանքով մեքենաներ են ջարդվում։

«Խայտառակ տեսարան է։ Տեսե՛ք մերօրյա Երևանի վիճակը։ Մեքենաներ են էստեղ ջարդվում»,-նշել է Մանուկ Սուքիասյանը։

Տեղում է եղել նաև ջարդված մեքենաներից մեկի սեփականատեր Վլադիմիր Մանուկյանը, ով ընդգծել է, որ իր մեքենան ամբողջությամբ շարքից դուրս է եկել։

«Ամբողջ քաղաքում փոսեր են, փլուզումներ, գետեր են հոսում, ու ոչ մեկ դրա համար պատասխանատվություն չպե՞տք է կրի։ Մենք այդքան գույքահարկ ենք տալիս, մեր մեքենաները սարքում ենք, որ գանք էսպես ջարդե՞նք, ու ոչ մեկ դրա համար պատասխանատվություն չկրի՞»,-ասել է քաղաքացին՝ հավելելով, որ պարտադիր փոխհատուցում է պահանջելու քաղաքապետարանից։

Մանուկ Սուքիասյանն էլ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մեր երկիրը՝ քաղաքից մինչև սահման, գտնվում է խայտառակ վատ վիճակում։

«Էս իշխանությունները մայրաքաղաքից մինչև սահման տապալվել են, տապալվում են ու շարունակելու են տապալվել։ Երևանում էլ քո տուն գնալու ճանապարհին կարող է քո մեքենան դառնալ մետաղաջարդոն, որովհետև ինչ-որ մարդիկ փորձում են ստով ու կեղծիքով խաբել»,-ասել է Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով, որ Երևանից սկսած մինչև հանրապետության սահմաններ պետք է տեղի ունենա իրավիճակի փոփոխություն։

դիտվել է 585 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ Սյունիքում Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինը ճանաչելու որոշման մասին Արածը «շանտղություն է»․ Արամազդ Զաքարյան (video) ԱԽՔ-ի Արմեն Գրիգորյանը թող իր «հոգեկան շեֆից» խոսի․ Արթուր Հայրապետյան (video) Սուրեն ջան, սու՛ս, հանգիստ, քեզ հետ ամեն ինչ պարզ է․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանի վերջին ելույթները կառուցված են «փոքր մարդուն» սիրաշահելու հիմնաթեզի վրա․ Մհեր Հակոբյան Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Նիկոլ Փաշինյանն անոնս է անում նոր պատերազմն ու տարածքային մեր նոր կորուստները. Անդրանիկ Թևանյան Բաքուն սարսափում է․․․ Հայկ Մամիջանյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում (video) Աննա՛, չփորձես Նիկոլին «պերեդոզավորել»․ Արամազդ Զաքարյան (video) Հետաքրքիր է, Նիկոլին հավատացողները չեն վիրավորվու՞մ ու ամաչում, որ իրենց «խեղՋ ու հարիֆ» կուռքն այսպիսի ցածր մակարդակի ստերով և մանիպուլյացիաներով խաբում է իրենց... Չէ, ազիզզզզզ, քեզ հանել է ՆիկոլԴ, ով դդումից, փոխվարչապետից ու ԱԱԾ տնօրենից լավը չէ ու չէր էլ կարող լինել... Սուրենին ներդրել էին, որ ինքն իրականացնի «Սրբազան» շարժման ձախողումը․ Նաիրա Կարապետյան (video) Արմեն Գրիգորյանի հերթական խայտառակությունը (video) Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան Նիկոլը պարզ հասկացնում է, որ «իրական Հայաստանը» այն Հայաստանն է, որը ցանկանում է տեսնել Ադրբեջանը․ քաղաքագետ Պարեկի կողմից հետապնդվող վարորդը հարվածում է մեկ այլ պարեկային մեքենայի ու դիմում փախուստի Արմեն Գրիգորյան ԱԽՔ ունեցող երկիրը ուղղակի չի կարող երազել խաղաղության մասին. Արա Պողոսյան Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան թմրանյութ է օգտագործում (video) Խայտառակություն ․ ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր փաստերը վերացրել են (video) Թմրամիջոց գնողն ու վաճառողն իրար չեն հանդիպում․ վտանգավոր վիճակագրություն (video) Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու․ Ոսկան Սարգսյան «Սրբազան» պայքարը պայթեցնողներն իրենք «պայթեցին»․ Նաիրա Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am