Հայաստանի ժողովրդի ուղեղը լվացել են, ինչպես ուկրաինացիների․ Միխայիլ Շահնազարով

Ռուս լրագրող և մեդիա մենեջեր Միխայիլ Շահնազարովը Alpha News-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ իր դիտարկումներով, ինչպես նաև հիասթափեցնող կանխատեսումով՝ Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանին ավելի ու ավելի շատ տարածքներ հանձնելու վերաբերյալ։

«Գիտե՞ք, հիշում եմ, երբ մանուկ հասակում, պատանեկության տարիներին լինում էի հայկական ընտանիքներում, ուշադրություն էի դարձնում Վազգեն կաթողիկոսի դիմանկարին, նա գրեթե ամեն բնակարանում էր։ Երբ փոքր էի, հարցրի՝ ո՞վ է նա, ինձ բացատրեցին, որ նա Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Վազգեն Կաթողիկոսն է։ Հայ եկեղեցու առաջնորդի նկատմամբ հարգանքն անսահման էր։ Այդ դիմանկարը կար յուրաքանչյուրի տանը: Ժամանակի ընթացքում, ինչպես հասկացա, դաստիարակության գործընթացները, երիտասարդներին ինչ-որ անառարկելի ճշմարտություններ հասցնելու գործընթացները ձախողվեցին Փաշինյանի նմանների շնորհիվ։ Եթե նա իրեն թույլ է տալիս այդպես դիմել հոգևորականին․.. Ես տեսել եմ նրա շրջապատը, նրանք մարդիկ են, որոնք ոչ մի դեպքում չեն մարմնավորում հայ ժողովրդին»,-ասել Է Շահնազարովը։

Նրա խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ Փաշինյանն ու իր թիմը կարծում են, թե կարելի է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հոգևորականների նկատմամբ:

«Այսինքն, նա հասկանում է, որ ինչ-որ տեղ կարելի է թույլ տալ հանդուրժել նման վերաբերմունքը հոգևորականների նկատմամբ։ Ուրիշ ինչպե՞ս կարելի է դա բացատրել։ Համոզված եմ, որ եթե խորհրդային տարիներին ինչ-որ մեկն իրեն թույլ տար նման վարքագիծ քահանաների նկատմամբ, ապա շատ արագ կզբաղվեին նրա հարցերով։ Այդքանը։ Իսկ հիմա վարչապետն իրեն թույլ է տալիս բացահայտ լկտի արտահայտություններ, իրեն թույլ է տալիս նման վարքագիծ դրսևորել»,-նշել է Շահնազարովը։

Ըստ Alpha News-ի զրուցակցի՝ հայ ժողովուրդը չափազանց մեծ համբերություն ունի, և դա բխում է նրանից, որ ժողովրդի գիտակցությունը ակտիվորեն շահարկվում է։

«Եթե հայ ժողովուրդը դա հանդուրժում է, ապա ես հարց ունեմ ժողովրդին՝ որքանո՞վ է անսահման այս համբերությունը։ Հիմա գնաց, իսկապես սրբի դեմ գնաց։

Ես խորհուրդ կտայի հայերին, որոնք նրա կողքին են, դիտել տեսանյութեր Ուկրաինայից։ Հիշեք, թե ինչպես էին նրանք բղավում․ «Մենք թույլ չենք տա, որ մոտենան Լավրային»: Հիշեք, թե ինչպես էր հայտնի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը ասում՝ «Ես կրծքով կկանգնեմ նրանց առջև»: Այժմ նա կրծքով կանգնած է բոլորովին այլ խորհրդանիշների և գաղափարների համար: Պաշտպանեցի՞ն նրանք արդյոք Լավրան: Ո՛չ, Լավրան պղծված է»,-ասում է մեդիամենեջերը։

Այնուհետև նա հավելել է․ «Փաշինյանը հասկացավ, որ բռնել է իր խաղը։ Նա մտածում է. «Ինձ սրա համար ներեցին, նրա համար ներեցին, ներեցին Ադրբեջանի հետ սիրախաղի համար, ներեցին ինձ Ադրբեջանի հետ հարաբերություններում վախկոտ պահվածքի համար, ներեցին ինձ մի ստորության համար, ներեցին ինձ լկտիության համար, ինչը նշանակում է, որ դրա համար էլ կներեն։ Ի դեպ, գիտեք, ոչինչ չի խոսում այն մասին, որ նրան այս հայտարարություններից հետո պարզապես կտոր-կտոր են անելու ինչ-որ հրապարակում։ Լավ, ես սկզբունքորեն հասկանում եմ, որ սա քաղաքականապես կոռեկտ չէ, բայց որտե՞ղ է հայ ժողովրդի հավատը, եթե նման բան թույլ են տալիս։

Ադրբեջանի կողմից կլինի ագրեսիա։ Եվ լուրջ ագրեսիա կլինի։ Ասենք, որ ես բազմիցս ասել եմ, որ այս գործառույթները, որոնք լիմիտրոֆների գլխին են դնում՝ փոքր այնպիսի պետություններ, ինչպիսիք են Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, նույնը, իմիջիայլոց, Հայաստանի նման փոքր պետության, թքած ունեն իրենց ժողովրդի վրա, թքած ունեն տարածքի վրա, թքած ունեն բացարձակապես ամեն ինչի վրա: Սորոսը նրանց սովորեցրել է այսպես։ Այժմ դասավանդելու է Սորոսի որդին՝ Ալեքսանդրը, որը շարունակելու է հայրիկի գործը:

Հետևաբար, այդ գյուղերը միայն սկիզբն են։ Եվ հայտարարություններն այն մասին, որ ՀԱՊԿ երկու երկիր մասնակցել է Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Դա նույնպես նույն օպերայից է։ Նա ստում է, իսկ ստում է, որ Հայաստանի ժողովրդին տրամադրի Ռուսաստանի դեմ։ Իսկ Հայաստանի ժողովրդի ուղեղը լվացել են ոչ ավելի վատ, քան Ուկրաինայի ժողովրդի ուղեղը»։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերին դավաճանելու մասին ակնարկներին՝ նա մեղադրողներին կոչ է արել «սովորել նյութը և ավելի քիչ լսել արտասահմանյան կուրատորներին»։

«Ձեզ շրջապատում է Ադրբեջանը, Թուրքիան, ոչ բարեկամ Վրաստանը։ Լավ, ինչպե՞ս կարելի է գոռալ, որ թշնամին Ռուսաստանն է։ Դե, ի վերջո, կարդացեք պատմությունը: Կարդացեք պատմությունը կոմիքսներում: Պետք չէ այդքան խորը սուզվել:

Երբ նման բնույթի հայտարարություններ են արվում, լավ կլինի նայել այն ապացույցներին, որոնք նա չունի։ Նա իրեն պահում է շուկայի բամբասող կնոջ պես. «Ես տեղեկություն ունեմ», «Լավ, տրամադրիր» և այլն։ Գիտե՞ք, թե որտեղից է այդ տեղեկությունը՝ բրիտանական MI6-ից։ Ասել է՝ «Գնա ասա, որ Ռուսաստանն ու Բելառուսը քո դեմ օգնել են Ադրբեջանին ինտերվենցիա պատրաստել»։ Նա գնաց ու ասաց։ Նրա համար MI6-ը հեղինակություն է: Գումարած գործիք՝ նրա վրա ազդելու համար: Նա վախենում է նրանցից, ինչպես շները»,-եզրափակել է Շահնազարովը։

դիտվել է 1616 անգամ
Լրահոս
Իրանը շտապ կարգով դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը. Tasnim Իշխանություններն ամեն ինչ անում են, զզվացնում են, որ արցախցին գնա Հայաստանից․ Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թեհրանի վրա հարվածի հետևանքով իրանահայ տղամարդու տուն է վնասվել Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ «Արդեն իմ տանն եմ․չեմ բացակայելու երկրից և որոշ չափով վարչական հսկողության տակ կլինեմ»․ Միքայել Մարգարյան Երբ կոչումը դառնում է «սիրուն նամակ»․ Վիտալի Մանգասարյան «Այսօր ձեւական կամուրջ է, քվեն եկել է ՔՊ–ին, բայց հակառակ ոչինչ չի գնացել քաղաքացիներին». Քոչարյան «Հիշե՛ք՝ ոնց էին Ադրբեջանի ղեկավարները խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ»․ Աղվան Վարդանյան Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով․ Վենս Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զnհ տվածները չեն կարող չպատժվել, ներում չի լինելու․ Ռոբերտ Քոչարյան Սխալմունք, որ շտկման կարիք ունի… Կարող ենք մտնել եկեղեցի խաղաղության խնդրանքով, բայց դուրս գալ կոնֆլիկտ ու խռովություն ստեղծել 24.300 քմ-ից մինչև 200.000 քմ ասֆալտապատում. մայրաքաղաքի անվերջ փոսերն ու դրանց համար ծախսված գումարները «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ Փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին. News.am «Ռոսատոմի» 163 աշխատակիցներ են տարհանվել Բուշերի ատոմակայանից և վերադարձել Ռուսաստան «Տեղի է ունեցել կեղծ տեղեկատվության արտահոսք»․ Փաստաբանը՝ Աշխեն Ալեքսանյանի գործի մասին ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով բեռ է ուղարկել Իրան, որում կարող են ԱԹՍ-ներ լինել․ АР Արագածում ձյունը հատել է 3 մետրը Գյումրու անկարգությունների գործով 8 մանկապարտեզի տնօրեն մեղադրյալի կարգավիճակ ունի Իրանի պшտերազմը կարող է բազմամյա էթնիկական հակամարտություն բորբոքել թուրքերի, քրդերի, արաբների և իրանցիների միջև․ Թուրքիայի հետախուզության ղեկավար Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է Թրամփին Կոնֆլիկտը շատ ավելի լայն է իր շերտերով և հարակից ազդեցություններով, քան պարզապես պատերազմն Իրանի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am