Նիկոլի տեղը հայ ժողովրդի պատմության մեջ ոչ թե ազնվության թագավորների, այլ դավաճանների շարքում է. Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին, հայտնում է Aravot-ը։

Սամվել Մարտիրոսյան․ «Պարոն Աշոտյան, ուղղաթիռի վթարից մահացան Իրանի նախագահ Ռաիսին, ԱԳՆ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ի՞նչ եք կարծում՝ դա ուղղակի ավիավթար էր, թե՞ Իսրայելի և Ալիևի սիրավեպի հերթական թատրոնը և ի՞նչ հետևանքներ կունենան այս զարգացումները ՀՀ վրա»:

Արմեն Աշոտյան․ Ակնհայտ է, որ Իրանի ղեկավարության առեղծվածային ավիավթարը պիտի բուռն քննարկումների, վերլուծությունների, վարկածների և անպատասխան հարցերի տեղիք տար։ Առիթից օգտվելով` ցանկանում եմ իմ սրտաբուխ և խորը ցավակցությունները հայտնել բարեկամ Իրանի ժողովրդին և առաջնորդներին։

Հասկանալով, որ տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չի լինի, անձամբ հակված եմ հետևելու Իրանի պաշտոնական տեսակետներին, քանզի կասկած չունեմ, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը հետամուտ է լինելու ողբերգական պատահարի հանգամանքների ամբողջական բացահայտմանը։

Հաշվի առնելով Իրանի շոշափելի դերակատարությունը և նշանակությունը թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ` հնարավոր զարգացումները կարող են ազդել նաև Հայաստանի վրա ինչպես ռեգիոնալ, այնպես էլ համաշխարհային դիսկուրսներում։

Ձևական արարողակարգից այն կողմ, Փաշինյանի ռեժիմը երբեք աչքի չի ընկել Իրանի քաղաքական դերակատարության հանդեպ համակրանքով կամ հատուկ ուշադրությամբ։ Ակնհայտ է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների գեոպոլիտիկ հովանավորների և նրանց ռացիոնալ թյուրքական պրոքսիների կողմից Իրանի դիրքերը թուլացնելու ջանքեր են գործադրվելու։

Ուստի չեմ բացառում, որ նիկոլական ռեժիմի որոշ ներկայացուցիչներ անգամ հրճվանք են ապրում բարեկամ Իրանի վերջին ողբերգությունից։

Նանե Գալստյան․ «Պարոն Աշոտյան ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների վերջին պահվածքը Ազգային ժողովում»։

Արմեն Աշոտյան․ Հասկանալի պատճառներով ԱԺ նիստերին հետևելու կասկածելի հաճույքից զրկված եմ, սակայն մամուլի միջոցով ծանոթ եմ իշխանական (խունտայի) որոշ աղմկահարույց հայտարարություններին։ Առհասարակ, նրանք իրենց լավ են զգում բացառապես այն շենքերում և վայրերում, որտեղ մեկուսացած են իրականությունից և ժողովրդից, իսկ հարյուրավոր տարաբերետ ախռաննիկները նրանց մոտ ստեղծում են կեղծ ապահովության զգացողություն։

Հիացած եմ չարահամբավ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի ազնվությամբ։ Քաղաքական ընդդիմախոսներին պատժելու գործիքակազմը, որ օգտագործում է Նիկոլը, վաղուց է հայտնի, իսկ ես անձամբ եմ զգում իմ մաշկի վրա, արդեն մեկ տարի։ Սակայն նման խստացված, համակարգված և բացահայտ կերպով մինչև Խ․ Սուքիասյանը ոչ մի նիկոլական չէր հնչեցրել։ Հաճելի է տեսնել, որ իրեն հատուկ ինքնահավան պոռոտախոսությունից զատ ՔՊ-ի գանձապահը ձեռք է բերել նաև ինքնախոստովանական ուղղախոսություն։

Ցավում եմ, որ դեմոկրատիայի ջատագով որոշ դեսպաններ չլսելու և չտեսնելու կտան Սուքիասյանի այդ հերոսությունը։ Իմացա նաև, որ Նիկոլը հերթական անգամ իր տեղն էր փորձում որոշել Հայոց պատմության մեջ։ Նախանձելի համառությամբ նա իրեն դասում է թագավորական շարքին՝ անցկացնելով միայն իր հիվանդագին երևակայությանը հասու զուգահեռներ։

Այնինչ իրականությանը շատ ավելի պրոզայիկ է․ Նիկոլի տեղը հայ ժողովրդի պատմության մեջ ոչ թե ազնվության թագավորների, այլ նզովյալ դավաճանների շարքում է։

Սուրեն Ավագյան․ «Աշոտյան ջան, ի՞նչ ակնկալիք ունեք առաջիկա հանրահավաքից և Նիկոլին հեռացնելը ի՞նչ ճանապարհով եք տեսնում։ Կխնդրեմ Ձեր պատկերացումները մանրակրկիտ ներկայացնել»։

Արմեն Աշոտյան․ Ցավոք, այս ձևաչափով պատկերացումներս մանրակրկիտ շարադրել ոչ կստացվի, ոչ էլ տեղին կլինի։ Ուզում եմ վերահաստատել այն տիեզերական ճշմարտությունը, որ չարի իշխանությանը վերջ դնելու համար համազգային մաքրման և ապաշխարության կարիքը կա, ինչի հնարավորությունը ստեղծում է Սրբազան շարժումը։

Թե՛ ես, թե՛ իմ կուսակցությունը 2018-ի առաջին դժնդակ օրերից առ այսօր կանգնած է ցանկացած ազգային պայքարի շարքերում՝ առանց ամբիցիաների, առանց հիշաչարության, առանց հուսահատվելու։ Առաջիկա հանրահավաքը, կարծում եմ, ավելի բյուրեղացած ճանապարհային քարտեզի հրապարակման լավ առիթ է։ Մշտական երկու հարցերից մեկի պատասխանը՝ кто виноват?, գրեթե բոլորը գիտեն։ Ժամանակն է պատասխանելու что делать? Հարցին։ Բագրատ Սրբազանը և իրեն աջակցող բազմաթիվ, բարձր որակավորմամբ տարբեր շրջանակներ կգտնեն այդ հարցի պատասխանը։

Իմ բանտախցից խորհուրդներ տալը կարող է շոյել ինքնագնահատականս, բայց ռեալ օգուտ կտա միայն աշխատանքը տեղում, ինչպես ասում են հողի վրա։ Պարտադիր չէ, որ այս շարժումը բոլորին դարձնի բարեպաշտ քրիստոնյա (թեպետ վատ չէր լինի)։ Բավական է, որ բոլորս նորից դառնանք նորմալ մարդ, նորմալ հայ մարդ։

Աղավնի Սուքիասյան․ «Շատ քաղաքական ուժեր նորից՝ լինելով պայքարի մեջ, նախկին ու ներկա են անում և թիրախավորում ՀՀԿ-ին, ի՞նչ կասեք այս երևույթի մասին»։

Արմեն Աշոտյան․ Քանիցս ասել եմ, որ Նիկոլին թողած և ՀՀԿ-այացավով տառապող անհատները կամ ուժերը չեն կարող ազնիվ կամ բարոյական դիտվել, էլ չասեմ, որ ավելի շատ վնաս են տալիս գործին, քան օգուտ։ Եվ իրոք, ինչպե՞ս վստահել նրանց, ովքեր նույնիսկ այսքանից հետո չունեն տարրական խիզախություն բարոյականություն ընդունելու և խոստովանելու սեփական սխալները։ Սրբազանի շուրջ ձևավորված մթնոլորտը, համախմբումը և համերաշխությունը պիտի պահպանել և փայփայել։

Սա է պատճառը, որ այս փուլում զերծ եմ մնում ոմանց վերաբերյալ առավել ճշգրիտ և դաժան գնահատականներ հնչեցնելուց։ Ռուս հանճարեղ բանաստեղծուհի Աննա Ախմատովան ժամանակին գրել է․ <<Այնքան քար է նետվել իմ ուղղությամբ, որ դրանցից և ոչ մեկը այլևս վախենալու չէ (Так много камней брошено в меня,Что ни один из них уже не страшен) >>։ Այս ճշմարտությունը բացառորեն վերաբերելի է նաև Հանրապետականներին, որ իր պատմության ողջ ընթացքում, հատկապես՝ վերջին տարիներին ճակատագրով միահյուսված է հայ ժողովրդին։ Փարիսեցիները, ավաղ անպակաս են ցանկացած սրբազան գործից, թեթև տարեք, դրանց վրա շատ ժամանակ և էներգիա մի վատնեք։

Գեղամ Սարգսյան (Փարիզ)․ «Աշոտյան ջան, ես հարց չեմ գրում, ես ուզում եմ քեզ տեղյակ պահեմ, որ հենց քո բազմաթիվ կոչերից է, որ Ֆրանսիայի, Բելգիայի և տարբեր տեղերում գտնվող աշխարհասփյուռ հայեր հենց էս պահին կանգնում են եկեղեցու ու շարժման կողքին և մի բռունցք դառած պայքարում են դավաճանի դեմ։ Նորից համախմբման կոչ արա Սփյուռքում գտնվող մեր հայերի համար, դա շատ ա օգնում։ Լավ նայիր քեզ, ամեն ինչ լավ է լինելու»։

Արմեն Աշոտյան․ Հարգելի Գեղամ, շատ շնորհակալ եմ Ձեր ջերմ գնահատականի համար։ Կասկած չունեմ, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ Սփյուռքում ապրում են հայրենիքի ցավերով և վերքերով, ազգային արժանապատվությամբ և պարտքի գիտակցումով։ Ինձ ջերմացնում է այն միտքը, որ Ձեր գնահատմամբ, իմ համեստ գործունեությունն օգնում է իմ սփյուռքահայ քույրերին և եղբայրներին։

Առիթից պետք է օգտվեմ և հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի գալիք ընտրություններին ընդառաջ ԵՄ անդամ երկրներում ապրող մեր հայրենակիցները հրաշալի առիթ ունեն բարձրաձայնելու Հայկական օրակարգը իրենց թեկնածուների առջև։

Դա հարկ է և պետք է անել ակտիվ ստեղծարար մեթոդներով՝ անկախ հայ համայնքի թվաքանակից տվյալ վայրում։ Ի դեպ, Սփյուռքի ակտիվացման հետ կապված ևս մեկ դիտարկում եմ ցանկանում անել ։ Փաշինյանական ռեժիմը սիրում է իր հետ անհամաձայն շրջանակներին պիտակավորել որպես «ռուսի գործակալ» ինչը, անշուշտ, զավեշտալի է, հատկապես օտարների շահերը ինքնամոռաց և անթաքույց սպասարկողների շուրթերից։ Իսկ արևմտյան երկրիների սփյուռքի հստակ ազգային ձայնը լրջագույն ապտակ է հայրենավաճառների բանդային։ Սփյուռքը ևս մեկ անգամ փշրում է «Մոսկվայի ձեռքի» միֆը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխն

ախագահ

«Նուբարաշեն»

ՔԿՀ 23․05․2024

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Սամվել Ալեքսանյանի «ստրուկ» Տիգրան Ավինյանը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Սամվել Հակոբյան (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Երկար ժամանակ գազ չի լինի Սամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոններ միավորվել են նոր ՀԿ են բացել 615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան Սարգսյան Ատելության մունետիկները ՔՊ-ն Գյումրիում փակում է իր գրասենյակները Արարատի մարզում Lexus-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ Երևանում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, վերջինի վարորդը լքել էր դեպքի վայրը. կա վիրավոր Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը․ Արա Պողոսյան Բա Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Արցախի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների վրե՞ժը մենք երբ ենք լուծելու. Ռուզաննա Խաչատրյան Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք ստեղծելով՝ Բաքուն ցանկանում է նվազագույնի հասցնել Թեհրանից կախվածությունը․ Լյուք Քոֆին Դեպի Երևան մի շարք չվերթներ չեն կարողանում վայրէջք կատարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am