Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ

Խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 4 ավտոմեքենաների հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնց թվում է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դ․Ս․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, Ս․Ղ․-ի և Գ․ Պ․-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս․ Ղ․-ի ու Գ․ Պ․-ի հետ խմբի կազմում օգտագործել դրանք։

Մասնավորապես, Դ․ Ս․-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ․ փետրվարի տարբեր օրերին կայացրել է գույքեր՝ 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ․-ին ու Գ.Պ․-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։

Ս․Բ․-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց, Ս․Ղ․-ին և Գ․Պ․-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։

Ս․Ղ․-ն և Գ․Պ․-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։

Արդյունքում Դ.Ս․-ն, Ս.Ղ․-ն և Գ.Պ․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ․Ս․-ի, Ս․Ղ․-ի և Գ․ Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս․Բ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով,

Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

դիտվել է 1749 անգամ
Լրահոս
Ո՞րն է Նիկոլի "իրական Հայաստանը" «ՀՀ Սահմանադրությունը մի օր պետք է փոխվի»․ Ուորլիք Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրել Մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ադամ Շիֆի կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Սամվել Ալեքսանյանի «ստրուկ» Տիգրան Ավինյանը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Սամվել Հակոբյան (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Երկար ժամանակ գազ չի լինի Սամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոններ միավորվել են նոր ՀԿ են բացել 615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան Սարգսյան Ատելության մունետիկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am