«Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց․ Արսեն Թավադյան

Որևէ թվականի քարտեզի մասին խոսելն այս պահին ավելորդ է, քանի դեռ չկա վավերացված պայմանագիր: Այս մասին գրում է իրավաբան Արսեն Թավադյանը։

««Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց:

1. Գործընթացն իրավական է և երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը:

Իրականում գործընթացը հակասում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի օրենսդրությանը:

Ըստ ՀՀ սահմանադրության, «Պետական սահմանի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների սահմանազատումը հնարավոր է միայն ԱԺ կողմից վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա: Ներկա գործընթացն իրականացվում է մի հանձնաժողովի կողմից, որը որևէ նման լիազորություն չունի, հետևաբար հակաիրավական է:

Եվ, որը նույնպես կարևոր է, այս գործընթացը հակասում է նաև Ադրբեջանի օրենսդրությանը, իրենց սահմանադրությանը և համապատասխան օրենքներին: Նաև իրենց օրենսդրութամբ սահմանազատումը պետք է տեղի ունենա վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա:

Այսինքն,

• Ադրբեջանի օրենսդրությանը հակասելու է իրենց փաստացի տիրապետության տակ գտնվող հողերից մեզ որևէ սանտիմետր փոխանցելը,

• Ադրբեջանն ունի ապագայում հնարավորություն հայտարարելու, որ իրենց փոխվարչապետի իրականացրած գործողությունները որևէ ուժ չունեն, և չընդունի նույնիսկ առկա սահմանազատումը:

Իշխանությունների հիմնական թեզն այն է, որ եթե սահմանը որոշված է, միջազգային հանրությունը կկանխի Ադրբեջանի հարձակումը: Թողնենք, որ այս միտքն ինքնին իրականության հետ կապ չունի:

Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանազատումը երաշխիք է, այն որևէ կապ չունի ներկա գործընթացի հետ, քանի որ վերջինս հակասում է այդ թվում Ադրբեջանի օրենսդրությանը: Ալիևը վաղը կասի` «էն 25 հեկտար տալը մեր օրենքին հակասում է, փոխվարչապետին էլ ձերբակալել ենք: 25-ը հետ տվեք, թե չէ պատերազմ»:

2. Փոխանցվող հողերը Հայաստանին չեն պատկանում:

Սա ամենամանիպուլյատիվ թեզերից է:

Շատերին թվում է թե կա ինչ-որ միջազգային «կադաստր», որտեղ նշված են երկրի փաստաթղթերը:

Երկրի տարածքի որոշումը երկու շերտ ունի`

• Ներքին` որտեղ է տարածվում երկրի փաստացի իրավազորությունը, որտեղ են գործում իր օրենքները, իրավապահ համակարգը,

• Արտաքին` որ սահմանն է որոշվել փոխադարձ կնքված և վավերացված միջազգային պայմանագրով:

Քանի դեռ չկա վավերացված միջազգային պայմանագիր, յուրաքանչյուր երկրի տարածքն այնտեղ է, որտեղ առկա է իր փաստացի իրավազորությունը: Հանձնվող տարածքները Հայաստանի իրավազորության տարածքում են, քանի որ դրանց վրա գործում է Հայաստանի օրենսդրությունը և առկա չէ Ադրբեջանի հետ կնքված, վավերացված, Ադրբեջանի և Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող իրավական փաստաթուղթ, որը կորոշի սահմանը:

Եթե հանցագործություն տեղի ունենա այդ տարածքում, քննությունն իրականացնելու է ՀՀ իրավապահ համակարգը: Բնակիչներից մեկը փորձեց այրել ինչ-որ կառույց, ոստիկանները կանխեցին: Եթե դա Հայաստանի տարածքը չէ, ի՞նչ են անում ոստիկաններն այդտեղ:

Այդ տարածքի փաստացի տիրապետության փոխանցումն առանց վավերացված միջազգային պայմանագրի հանցագործություն է:

3. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2017թ.-ին տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցով համապատասխան տարածքները դուրս են մնացել ՀՀ տարածքից:

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ինչքան էլ տարօրինակ հնչի, վարչատարածքային բաժանման մասին է և ոչ` սահմանազատման: Մինչև 2017թ.-ը համապատասխան համայնքները եղել են առանձին վարչական միավոր, այնուհետև միավորվել են Նոյեմբերյան խոշորացված համայնքին:

Սակայն եթե Կառավարությունը պնդում է, որ 2017թ.-ի փոփոխություններով համապատասխան տարածքները ՀՀ սահմաններից դուրս են եկել, հրաշալի միտք եմ տալիս` քրեական վարույթներ նախաձեռնեք օրենքի համապատասխան փոփոխությանը կողմ քվեարկած պատգամավորների և այն ստորագրած նախագահի նկատմամբ: Ձեր պնդելով իրենք ՀՀ տարածքներ են հանձնել: Եթե չեք նախաձեռնում, դա նույնպես հանցագործություն է:

4. Ադրբեջանը կվերադարձնի հողերը,

Ադրբեջանի ոչ մի սանտիմետր չի վերադարձնի, քանի որ այս գործընթացը հակասում է իր օրենսդրությանը:

5. Սահմանազատումն իրականացվում է ձեռնտու քարտեզով:

Ընդհանրապես, քարտեզների մասին վեճը որևէ նշանակություն չունի: Կարծում եմ, սա այն ծուղակն է, որի մեջ ընկնում են նաև ընդդիմադիրները: Իշխանությունն ասում է, որ x թվականի քարտեզով y ծավալի հող կվերադարձվի, ընդդիմությունն այլ թվականի և այլ ծավալի հողերի մասին է խոսում:

Կրկնում եմ` որևէ թվականի քարտեզի մասին խոսելն այս պահին ավելորդ է, քանի դեռ չկա վավերացված պայմանագիր»,- գրել է նա:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Շրջադարձի ռիսկ կա. Գների աճը կանգնել է․ 168.am Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը կուսակցության անդամներին կորցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ Սա քրեական պատժի ենթակա արարք է․ Արման Թաթոյան Անկախ բռնաճնշումներից՝ շարժումը կենսունակ է և հասնելու է իր տրամաբանական եզրահանգման. Բագրատ Սրբազան Ամրակից գյուղում տուն է այրվել․ մանրամասներ Արագած Ախոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Իշխnղ վարչախnւմբը սկսել է դիմել կnշտ բռնաճնշnւմների․ քաղաքագետ Որոշ հասցեներում ջուր չի լինի․ վթարային աշխատանքներ են լինելու Մխիթարյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը Մեր բոլոր ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ Մյասնիկյան պողոտայում «BMW X5»-ը բախվել է աղբամաններին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում Երեք անչափահաս երեխաների հայր Էդգարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց 1 ամիս կալանքը էդ ի՞նչ փոխվեց, որ հանկարծ Ադրբեջանն ագրեսորի կարգավիճակից վերածվեց «ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք» ունեցողի․ Գևորգ Մելիքյան 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ՀՀ-ում ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից Խոշոր վթար Գյումրիում՝ բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը շրջվել է. կան վիրավորներ Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով Գործ կա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցում. փողը կա, աշխատող՝ ոչ.168.am Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը ՀՀ-ում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով Ֆաշիստի պես երեխայի մազերը քաշող բերետը Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am