ՔԿ-ն պահանջում է կալանավորել Մարտակերտի քաղաքապետին. Վերջինս մեղադրանքը չի ընդունել ու ցուցմունք է տվել

Հայաստանի քննչական մարմինները Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին մեղադրում են համայնքի գույքի ենթադրյալ հափշտակության մեջ։ Ընդ որում՝ խոսքը ավտոմեքենայի մասին է, որն էլ ոչ թե հափշտակվել է, այլ՝ ավագանու որոշմամբ հանձնվել քաղաքապետի տնօրինմանը։

Փաստաբան Արսեն Բաբայանի փոխանցմամբ՝ Արցախից պարտադրված տեղահանումից հետո տվյալ գույքի պահպանման համար այլ իրավական հնարավորություն չի եղել, քան հաշվառելը։

«Հաշվառման համար անհրաժեշտ են եղել որոշակի գործողություններ, որոնք իրականացվել են»,- «Փաստինֆո»-ին ասաց Արսեն Բաբայանը՝ նշելով, որ քիչ առաջ քաղաքապետը հարցաքննվել է եւ ցուցմունք, որ իր գործողությունները չեն պարունակում որեւէ քրեական տարր։

«ՔԿ-ն հիմա հանցավոր գործողություններ է համարում ավտոմեքենան պահպանելու նպատակով արված գրանցման գործողությունները։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը՝ շատ փակագծեր բացել չեմ կարող, բայց դրանք գործողություններ են, որոնք անհրաժեշտ են՝ գույքի հետ ցանկացած գործարքի դեպքում», - ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ ներկայումս քննչական կոմիտեն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատարան՝ քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Մարտակերտ քաղաքի ավագանու անդամ Հովիկ Գյուրջյանի հետ, որը փաստեց, որ Երևանում իրենք ավագանու նիստ են հրավիրել ու որոշել՝ մեքենան պահպանության նպատակով քաղաքապետին փոխանցելու համար։

«Դա անհրաժեշտ է, որպեսզի մեքենան շահագործվեր, տուրքեր մուծվեր, անհրաժեշտ որոշում ենք կայացրել և թե ինչի մեջ են հանցակազմ տեսել Հայաստանի քննիչները չգիտեմ» ,- ասաց ավագանու անդամը։

Նշենք, որ նման մեղադրանք է աոռաջադրվել նաեւ Ասկերանի քաղաքապետին, որին եւս կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել քննիչը, սակայն դատարանը տնային կալանքն է ընտրել։

Արձագանագրենք, որ թե Ասկերանի, թե Մարտակերտի դեպքում չկա տուժող կողմ, ավելին՝ պարզ չէ, թե ՀՀ քննիչները ինչպես են ՀՀ օրենսդրությունը տարածում են Արցախի քաղաքացիների վրա այն դեպքում, երբ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ընդ որում՝ գույքի տնօրինման խնդիրն առաջացել է հենց Արցախի բռնի տեղահանումից հետո, երբ բնակիչները տարբեր մեքենաներով տեղափոխվել են Հայաստան ու Արցախի տարածքային միավորներին ամրակցված շարժական գույքը գրանցվել է քաղաքապետերի անվամբ՝ ավագանիների որոշմամբ, դրանց տնօրինումը օրինական տիրույթում իրականացնելու համար։ ՔԿ-ն իր պաշտոնական հաղորդագրություններում դեռեւս չի ներառել, թե ում է համարում տուժող՝ Ադրբեջանի՞ն, թե Արցախին, որտեղ է տեղի ունեցել իրենց պատկերացրած ենթադրյալ հանցագործությունը ու արդյոք իրենք չեն խախտում ընդդատությունը՝ նման քրգործեր հարուցելով։

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Գեղարքունիքի մարզպետին․ վարչապետը որոշում է ստորագրել Ո՞րն է Նիկոլի "իրական Հայաստանը" Մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին․ Սուրեն Պետրոսյան Ադամ Շիֆի կողմից Բլինքենին ուղղված նամակում ընդգծվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Սամվել Ալեքսանյանի «ստրուկ» Տիգրան Ավինյանը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Սամվել Հակոբյան (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Երկար ժամանակ գազ չի լինի Սամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոններ միավորվել են նոր ՀԿ են բացել 615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան Սարգսյան Ատելության մունետիկները ՔՊ-ն Գյումրիում փակում է իր գրասենյակները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am