Իբր մեզ վախեցնում են․․․․ ստանում ենք հետապնդումների նոր ալիքի մասին տեղեկություններ․ Տավուշը հանուն հայրենիքի

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին ընդառաջ ստանում ենք Շարժման աջակիցների, կամ Շարժման հրավիրած հավաքների մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների նոր ալիքի մեկնարկի մասին վկայող տեղեկություններ:

Արտահերթ ստուգումներ և քննչական գործողություններ են մեկնարկել Շարժման աջակիցներին պատկանող բիզնեսներում, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսել են այցելել մեր աջակիցների և նրանց հարազատների տներ` անհարկի անհանգստություն պատճառելով մեր քաղաքացիներին:

Բռնաճնշումների նոր ալիք է մեկնարկել նաև արցախահայերի նկատմամբ. պարբերաբար լուրեր ենք ստանում Արցախի քաղաքապետների ձերբակալությունների մասին:

Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք. Տավուշից սկիզբ առած և համազգային դարձած Շարժումն այլևս անկասելի է:

Շարժման աջակիցներին ապօրինի և բռնապետական մեթոդներով լռեցնելու բոլոր տեսակ փորձերը միայն ի ցույց են դնում սեփական ժողովրդից ունեցած ձեր խորը վախերը: Այդ գործիքների կիրառումը ոչ միայն որևէ կերպ չի նպաստելու Շարժման աջակիցների թվի նվազմանը, այլ ունենալու է հակառակ ազդեցություն և միայն մոտեցնելու է Շարժման հաղթանակը:

Որևէ մեկին երբևէ չի՛ հաջողվել լռեցնել արդարության և ճշմարտության ձայնը, դա չի՛ հաջողվելու նաև ձեզ:

Մայիսի 26-ի համազգային հանրահավաքն ունենալու է շրջադարձային նշանակություն, և որևէ ապօրինի բռնաճնշում կամ սադրանք ի զորու չէ կասեցնել այս ընթացքը:

Ապօրինի ճնշումների ենթարկվող մեր բոլոր քաղաքացիներին հիշեցնում ենք, որ գործում է իրավական անվճար աջակցության թեժ գիծը, որին կարող եք դիմել ձեր իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով:

Թեժ գծի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 095088787

Տավուշը հանուն հայրենիքի

դիտվել է 442 անգամ
Լրահոս
Պետք է խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինենք, որ էսկալացիա չի լինելու, սա է հիմնական երաշխիքը Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ Այդ քարոզիչ-վերլուծաբանները կա՛մ չեն հասկանում իրավիճակը, կա՛մ հասկանալով՝ խաբում են ժողովրդին 2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Սամվել Ալեքսանյանի «ստրուկ» Տիգրան Ավինյանը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Սամվել Հակոբյան (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Երկար ժամանակ գազ չի լինի Սամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոններ միավորվել են նոր ՀԿ են բացել 615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան Սարգսյան Ատելության մունետիկները ՔՊ-ն Գյումրիում փակում է իր գրասենյակները Արարատի մարզում Lexus-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ Երևանում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, վերջինի վարորդը լքել էր դեպքի վայրը. կա վիրավոր Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը․ Արա Պողոսյան Բա Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Արցախի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների վրե՞ժը մենք երբ ենք լուծելու. Ռուզաննա Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am