Սուրիկ Խաչատրյանն անցնում է հակագրոհի

Այն պահից, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բաց տեքստով հայտարարեց, թե չի պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածու, Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանին, արդեն իսկ պարզ էր, որ մինչեւ նոյեմբերի 5-ը այստեղ արշալույսները խաղաղ չեն բացվելու: Լիսկան ձեռքերը ծալած չի նստելու եւ հետեւի գործող մարզպետ Վահե Հակոբյանի ինքնադրսեւորման գործընթացին: Սկսենք սկզբից: Սեպտեմբերին Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցը պարտադրված հրաժարական ներկայացրեց, նա Լիսկայի մարդն էր ու հայտնվել էր Վահե Հակոբյանի թիրախում: Դրանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, ապա նաեւ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում թեկնածություն առաջադրեց Առուշ Առուշանյանը: Մամուլի տեղեկությունների համաձայն խորհրդարանական ընտրությունների ձախողված փորձից հետո Հակոբյանը Առուշանյանին սփոփել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնի խոստումով: Առուշանյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակում առաջադրված թեկնածու էր, անցել էր խորհրդարան, սակայն չարաբաստիկ մի միջադեպի պատճառով մանդատ չստացավ: Օրերս, երկար լռությունից հետո, իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի  վերաբերյալ հարցին, Սուրիկ Խաչատրյանը նշել էր. «Գորիսը, թեկնածուների առումով՝ նման տառապյալ փորձ ունեցել է նաև սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին-նշանակեցին քաղխորհրդի նախագահ»: Լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել էր կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»: Ենթադրվում էր, որ ՀՀԿ-ական Լիսկան կշրջանցեր հարցը, կդիմեր մանեւրի, սակայն այդպես չեղավ, նա կարճ-կոնկրետ ի ցույց դրեց իր վերաբերմունքը գործող մարզետի եւ նրա թեկնածուի հանդեպ, ինչը մամուլին կանխատեսումների նյութ տվեց, որ նախկին մարզպետը թեկուզ քողարկված կընդվզի իր ախոյանի դեմ: Այսօր հայտնի դարձավ, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն է ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել: Մամուլին հայտնի է դարձել, որ նրա թեկնածությունը գաղտնի կպաշտպանի Սուրիկ Խաչատրյանը, վերջինս էլ խրախուսել է Հարությունյանի առաջադրումը: Սուրիկ Խաչատրյանի եւ Գորիսի նախկին քաղաքապետի հարաբերությունների մասին մամուլը բազմիցս գրել է: Կար մի ժամանակ, երբ  Սամվել Հարությունյանն անխնա քննադատում էր Խաչատրյանին , նրան մեղադրում հանցավոր գործողությունների՝ մարդ ծեծելու, առեվանգելու եւ նման կարգի այլ պատմությունների մեջ: Անգամ դատական հայցեր կային միմյանց նկատմամբ: Սակայն անցած տարի Հարությունյանը <<Հայելի>> ակումբում հայտարարեց, որ իրենց Խաչատրյանի նախաձեռնությամբ բարիշել են, վերջինիս անունից հանդիպում են իրենից խնդրել հեռախոսով, ապա զրույցի արդյունքում կողմերը լեզու են գտել եւ հետ վերցրել հայցերը: Ավելին, երբ Լիսկան դեռ մարզպետ էր, Հարությունյանը հայտարարեց, որ Սյունիքում հոգևոր-մշակութային կենտրոն է ցանկանում ստեղծել եւ այդ հարցը քննարկել է Խաչատրյանի հետ: Ինչեւէ, մեծ է հավանականությունը, որ Հարությունյանը կարող է լինել Խաչատրյանի թեկնածուն: Իրադարձությունները ինչպես կզարգանան, թույլ կտան, որպեսզի այս թեկնածուն մինչեւ վերջ պայքարի, թե նրան կստիպեն ինքնաբացարկի դիմում գրել, ցույց կտա ժամանակը, սակայն նոր մարզպետը իր  գործունեությամբ արդեն հասցրել է հարուցել սյունեցիների, այդ թվում գորիսեցիների հակակրանքը, նա ոչ բոլոր համայնքապետերի հետ է շփվում, սյունեցիների մեծ մասը նրան անգամ չի ճանաչում: Իշխանության կադրային բազան այնքան սնանկ է, որ Լիսկային ու նրա մարդկանց այժմ Սյունիքում կարող են որպես այլընտրանք դիտել: Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am