ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար ՌԴ-ն է. Տիգրան Աբրահամյան

Բելառուսի նախագահի Ադրբեջանում արված հայտարարությունները անընդունելի և անթույլատրելի են, որոնք լուրջ վնաս են հասցնում երկու ժողովուրդներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարած այցի ֆոնին, ՔՊ ղեկավարը ՀԱՊԿ անդամ երկու երկրներին լուրջ մեղադրանք ներկայացրեց` մեղադրելով ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման ու աջակցման մեջ

 Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցի շրջանակներում Լուկաշենկոն մի շարք խնդրահարույց և հակահայ հայտարարություններ արեց, Ալիևին էլ կարգեց տարածաշրջանային առաջնորդ:

Այն, որ Բելառուսի նախագահը, մեղմ ասած, անընդունելի մեծ թվով հայտարարություններ է արել` նաև նախկինում, դրա մասին շատերը գիտեն, բայց դրանք այս աստիճանի երբեք չէին հասել:

Անընդունելի և անթույլատրելի հայտարարություններ, որոնք լուրջ վնաս են հասցնում երկու ժողովուրդներին:

Եթե խնդիր ունեք Հայաստանում գործող իշխանության հետ, ապա դրանք չպետք է վնասեն մեր ժողովուրդներին ու մեր ունեցած ավանդական կապերին, սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում:

Կրկնում եմ` Բելառուսը կարող է թեման տանել իր հասցեին ուղղվող մեղադրանքների կամ ՀՀ ԱԺ նախագահի ու Լուկաշենկոյի հիմնական ընդդիմադրի հետ ոչ ֆորմալ հանդիպման դաշտ, բայց ստեղծված իրավիճակն ու փոխադարձ գործողությունները և հայտարարությունները հիմնականում վտանգում են երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը:

ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար ՌԴ-ն է, որի թեման տարբեր համատեքստերում հնչեցնում են իշխանական դեմքերը, ինչի հետևանքներ դեռ երկար զգացնել կտա»։

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Երկար ժամանակ գազ չի լինի Սամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոններ միավորվել են նոր ՀԿ են բացել 615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան Սարգսյան Ատելության մունետիկները ՔՊ-ն Գյումրիում փակում է իր գրասենյակները Արարատի մարզում Lexus-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ Երևանում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, վերջինի վարորդը լքել էր դեպքի վայրը. կա վիրավոր Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը․ Արա Պողոսյան Բա Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Արցախի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների վրե՞ժը մենք երբ ենք լուծելու. Ռուզաննա Խաչատրյան Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք ստեղծելով՝ Բաքուն ցանկանում է նվազագույնի հասցնել Թեհրանից կախվածությունը․ Լյուք Քոֆին Դեպի Երևան մի շարք չվերթներ չեն կարողանում վայրէջք կատարել Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար ՄԱԿ-ի ՄԻ բարձր հանձնակատարն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը․ Infocom Ուրուգվայի ցուցահանդեսում ներկայացվել է արցախցիների բռնահանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am