«Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են. Արսեն Թավադյան

Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Սահմանազատման» հետ կապված իշխանության բոլոր թեզերը մանիպուլյատիվ են, հակաիրավական և հակասում են իրենք իրենց:


1. Գործընթացն իրավական է և երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը:
Իրականում գործընթացը հակասում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի օրենսդրությանը:

Ըստ ՀՀ սահմանադրության, «Պետական սահմանի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների սահմանազատումը հնարավոր է միայն ԱԺ կողմից վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա: Ներկա գործընթացն իրականացվում է մի հանձնաժողովի կողմից, որը որևէ նման լիազորություն չունի, հետևաբար հակաիրավական է:


Եվ, որը նույնպես կարևոր է, այս գործընթացը հակասում է նաև Ադրբեջանի օրենսդրությանը, իրենց սահմանադրությանը և համապատասխան օրենքներին: Նաև իրենց օրենսդրութամբ սահմանազատումը պետք է տեղի ունենա վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա:

Այսինքն,

• Ադրբեջանի օրենսդրությանը հակասելու է իրենց փաստացի տիրապետության տակ գտնվող հողերից մեզ որևէ սանտիմետր փոխանցելը,

• Ադրբեջանն ունի ապագայում հնարավորություն հայտարարելու, որ իրենց փոխվարչապետի իրականացրած գործողությունները որևէ ուժ չունեն, և չընդունի նույնիսկ առկա սահմանազատումը:

Իշխանությունների հիմնական թեզն այն է, որ եթե սահմանը որոշված է, միջազգային հանրությունը կկանխի Ադրբեջանի հարձակումը: Թողնենք, որ այս միտքն ինքնին իրականության հետ կապ չունի:

Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանազատումը երաշխիք է, այն որևէ կապ չունի ներկա գործընթացի հետ, քանի որ վերջինս հակասում է այդ թվում Ադրբեջանի օրենսդրությանը: Ալիևը վաղը կասի` «էն 25 հեկտար տալը մեր օրենքին հակասում է, փոխվարչապետին էլ ձերբակալել ենք: 25-ը հետ տվեք, թե չէ պատերազմ»:

2. Փոխանցվող հողերը Հայաստանին չեն պատկանում:

Սա ամենամանիպուլյատիվ թեզերից է:

Շատերին թվում է թե կա ինչ-որ միջազգային «կադաստր», որտեղ նշված են երկրի փաստաթղթերը:

Երկրի տարածքի որոշումը երկու շերտ ունի`

• Ներքին` որտեղ է տարածվում երկրի փաստացի իրավազորությունը, որտեղ են գործում իր օրենքները, իրավապահ համակարգը,

• Արտաքին` որ սահմանն է որոշվել փոխադարձ կնքված և վավերացված միջազգային պայմանագրով:

Քանի դեռ չկա վավերացված միջազգային պայմանագիր, յուրաքանչյուր երկրի տարածքն այնտեղ է, որտեղ առկա է իր փաստացի իրավազորությունը: Հանձնվող տարածքները Հայաստանի իրավազորության տարածքում են, քանի որ դրանց վրա գործում է Հայաստանի օրենսդրությունը և առկա չէ Ադրբեջանի հետ կնքված, վավերացված, Ադրբեջանի և Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող իրավական փաստաթուղթ, որը կորոշի սահմանը:

Եթե հանցագործություն տեղի ունենա այդ տարածքում, քննությունն իրականացնելու է ՀՀ իրավապահ համակարգը: Բնակիչներից մեկը փորձեց այրել ինչ-որ կառույց, ոստիկանները կանխեցին: Եթե դա Հայաստանի տարածքը չէ, ի՞նչ են անում ոստիկաններն այդտեղ:

Այդ տարածքի փաստացի տիրապետության փոխանցումն առանց վավերացված միջազգային պայմանագրի հանցագործություն է:

3. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում 2017թ.-ին տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցով համապատասխան տարածքները դուրս են մնացել ՀՀ տարածքից:

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, ինչքան էլ տարօրինակ հնչի, վարչատարածքային բաժանման մասին է և ոչ` սահմանազատման: Մինչև 2017թ.-ը համապատասխան համայնքները եղել են առանձին վարչական միավոր, այնուհետև միավորվել են Նոյեմբերյան խոշորացված համայնքին:

Սակայն եթե Կառավարությունը պնդում է, որ 2017թ.-ի փոփոխություններով համապատասխան տարածքները ՀՀ սահմաններից դուրս են եկել, հրաշալի միտք եմ տալիս` քրեական վարույթներ նախաձեռնեք օրենքի համապատասխան փոփոխությանը կողմ քվեարկած պատգամավորների և այն ստորագրած նախագահի նկատմամբ: Ձեր պնդելով իրենք ՀՀ տարածքներ են հանձնել: Եթե չեք նախաձեռնում, դա նույնպես հանցագործություն է:

4. Ադրբեջանը կվերադարձնի հողերը,
Ադրբեջանի ոչ մի սանտիմետր չի վերադարձնի, քանի որ այս գործընթացը հակասում է իր օրենսդրությանը:

5. Սահմանազատումն իրականացվում է ձեռնտու քարտեզով:

Ընդհանրապես, քարտեզների մասին վեճը որևէ նշանակություն չունի: Կարծում եմ, սա այն ծուղակն է, որի մեջ ընկնում են նաև ընդդիմադիրները: Իշխանությունն ասում է, որ x թվականի քարտեզով y ծավալի հող կվերադարձվի, ընդդիմությունն այլ թվականի և այլ ծավալի հողերի մասին է խոսում:

Կրկնում եմ` որևէ թվականի քարտեզի մասին խոսելն այս պահին ավելորդ է, քանի դեռ չկա վավերացված պայմանագիր»:

 

դիտվել է 125 անգամ
Լրահոս
2 շինություն՝ Դիլիջանում, 43 միլիոն դրամ՝ նվիրատվություն․ Գարիկ Սարգսյանի հայտարարագիրը Ինչպես ԱԺ-ի մոտ նռնակը հայտնվեց Եսայիի ձեռքում Սամվել Ալեքսանյանի «ստրուկ» Տիգրան Ավինյանը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ Սամվել Հակոբյան (video) Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է՝ ևս երեք ամսով Բաքուն չի արձագանքել Երևանի առաջարկին. Արմեն Գրիգորյան Կա հեղեղումների վտանգ. նախազգուշացում Թումոյի այգու մոտ կանայք են վիճել. մարմնական վնասվածքներ են հասցվել Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ազգային ժողովի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալների թիվը հասել է 16-ի․ Հ1 Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. ԱԽ քարտուղար Արցախի թեմի առաջնորդը կայցելի Մասյացոտնի թեմ․ հանդիպումներ են սպասվում արցախահայության հետ Երկար ժամանակ գազ չի լինի Սամվել Բաբայանը «Քադիրով» է ուզում դառնալ Հայաստանում գործող 37 բժշկական կենտրոններ միավորվել են նոր ՀԿ են բացել 615 միլիոն դրամով սարքած Կիրանցի դպրոցի շենքը սահմանապահների զորանո՞ց են սարքելու. լրագրող Ոսկան Սարգսյան Ատելության մունետիկները ՔՊ-ն Գյումրիում փակում է իր գրասենյակները Արարատի մարզում Lexus-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ Երևանում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, վերջինի վարորդը լքել էր դեպքի վայրը. կա վիրավոր Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը․ Արա Պողոսյան Բա Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի, Արցախի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների վրե՞ժը մենք երբ ենք լուծելու. Ռուզաննա Խաչատրյան Հայաստանով դեպի Նախիջևան միջանցք ստեղծելով՝ Բաքուն ցանկանում է նվազագույնի հասցնել Թեհրանից կախվածությունը․ Լյուք Քոֆին Դեպի Երևան մի շարք չվերթներ չեն կարողանում վայրէջք կատարել Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am