Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել․ Վահե Դավթյան

Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել: Այս մասին գրել է քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բերեմ երկու շատ կարևոր փաստ:

Այս տարվա առաջին եռամսյակում Ադրեբջանում նավթագազային սեկտորի վճարած հարկերը կրճատվել են 40%-ով:

Նույն ժամանակահատվածում 7 անգամ կրճատվել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը:
Նման կտրուկ անկումը պայմանավորված է և տնտեսական, և բնակլիմայական պատճառներով: Առաջինի դեպքում ակնհայտ է, որ Արցախի օկուպացիան ենթադրում է հսկայական ներդրումներ, որոնք դրսից այդպես էլ չեն գալիս (չհաշված բելառուսական տրակտորներն ու իսրայելեկան կաթի գործարանը):

Հետևաբար, այն ֆինանսական միջոցները, որոնք պետք է ուղղվեն էներգետիկ սեկտորի զարգացմանը, ուղղվում են Արցախում ցուցադրական ենթակառուցվածքային նախագծերի վրա: Արդյունքում երկրի ներսում երկրորդ տարին անընդմեջ աճում են կոմունալ ծառայությունների սակագները, ինչը չի կարող չանդրադառնալ սպառման ծավալների վրա:

Ադրբեջանում առկա օտարերկրյա կապիտալն էլ շարունակում է իրեն գաղութատիրոջ պես պահել՝ առանց լուրջ ներդրումներ իրականացնելու: Նույն British Petroleum-ը ադրբեջանականան նավթագազային հանքերում շարունակում է 1980-ականների տեխնոլոգիաներ օգտագործել՝ խախտելով բնապահպանական բոլոր նորմերը:

Բնակլիմայական խնդիրը կայանում է նրանում, որ 2006 թ.-ից ի վեր Կասպիում ջրի մակարդակը շարունակում է նվազել՝ 2022 թ.-ին հասնելով կրիտիկական ցուցանիշների: Նույն SOCAR-ն արդեն ահազանգում է՝ հայտարարելով Կասպյան շելֆում որոնողական-հետախուզական աշխատանքների, հորատման ու արդյունահանման ծավալների հնարավոր կրճատման մասին:

Այս ամենը ի մի բերելով՝ վերջերս միջազգային Fitch Solutions գործակալությունը հարցականի տակ է դնում 2027 թ.-ին Ադրբեջանից տարեկան 20 մլրդ խմ գազ դեպի Եվրոպա արտահանելու հեռանկարը:

Նշված պատկերը շատ կարևոր է գնահատելու համար Ադրբեջանի արտաքին քաղաքական կեցվածքը: Բնական է, որ խորացող տնտեսական դժվարությունների պայմաններում Ալիևը տիպված է քաղաքական սուբլիմացիայի գնալ ՝ փորձելով ստվերել տնտեսական ու սոցիալական խնդիրները տարածքային ձեռքբերումներով ու հաղթանակներով: Ինչ խոսք, Երևանն էլ ստեղծում է դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները»:

 

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am