Հայաստանից ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է։ Այս մասին 24News-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Այս կապակցությամբ մեկնաբանություններ չունի», -հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցության համար։ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա»,-ասված է հաղորդագրության մեջ։