Ծավալների մասին պատկերացում չունեն, օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ձախողել է իրեն վերապահված ոլորտը, բազմիցս ենք անդրադարձել. ու որքան երկար է նա աշխատում այդ պաշտոնում, այնքան ավելի է ձգվում ձախողումների շարքը։

Հերթական ձախողումը կապված է առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հետ։

Այս տարվա հունվարին նախարարը հայտարարեց, թե 2024 թ. հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը:

Նշեց, որ այն կիրագործվի փուլերով. սկզբում պետպատվերի շահառուները կներառվեն համակարգում: «Նրանք մինչեւ 18 տարեկան երեխաներն են, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները, եւ ունենք մի շարք այլ խմբեր», – մանրամասնել էր նա։

Բայց, պարզվում է՝ մինչեւ հիմա ընդունված չէ այս ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը. այն անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել։

Իսկ երեկ էլ Ավանեսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե առաջին փուլի մեկնարկը երբ է նախատեսված, ասել է. «Քանի որ սա օրենսդրական մեծ փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման ժամկետները հստակ սահմանել, որովհետեւ դեռ ԱԺ-ում պետք է քննարկումներ տեղի ունենան, եւ նախագծի շուրջ ԱԺ-ում էլ թե՛ հանրային լսումներ կլինեն, թե՛ կլինեն նաեւ պատգամավորների կողմից որոշակի առաջարկներ»։
Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ համակարգն այս տարվա հուլիսից չի մեկնարկի, ինչպես խոստացել էր նախարարը: Նաեւ ասում են՝ այս համակարգի ներդրման հետ կապված խնդիրներ կան. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախորդ նիստին ասել էր. «Քննարկումների արդյունքում՝ ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք, կարող է, ծավալների մասին պատկերացում չունենք, որ, կարող է, մտնենք այդտեղ եւ պարզվի, որ բեռն այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումից: Հիմա այս մեխանիզմով մենք փուլ-փուլ հասկանում ենք, թե ինչ ծավալի հետ գործ ունենք»։

Եթե ծավալների մասին պատկերացում չունեն, եթե օրենսդրական փաթեթը մինչեւ հիմա անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել, եթե ի սկզբանե պարզ էր, որ սա շատ մեծ գործընթաց է, ինչպե՞ս էր Ավանեսյանը կոնկրետ ժամկետներ խոստանում. թեեւ դրա պատասխանն ունենք՝ ոլորտին չտիրապետող, մասնագիտությամբ իրավաբան նախարարը պատկերացում չունի հավանաբար առողջապահության համակարգի մասին, ռիսկերի մասին, այդ իսկ պատճառով էլ ականատես ենք լինում նման իրավիճակի. ու քանի որ նա ակտիվ ՔՊ-ական է, կուսակցության բոլոր միջոցառումների մասնակից, թերեւս դրա համար էլ շարունակում է պաշտոնավարել: Այլ բացատրություն դժվար է գտնել»։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. նա, երեխան և կինը մահացել են Նիկոլն արգելել է իրեն նկարե՞լ Արարատի ֆոնին Սպասեք «խաղաղության սե..ի» փառատոնին Արցախից բռնահանվածներին սոցիալականացման ծրագիր են ներկայացրել Հանկարծամահ է եղել հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը․ փաստաբան Այս մարդիկ լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել. Արմինե Օհանյան Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Вилис-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալման օրդերներ է տվել Շուրջ 91 մլն դրամի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, 75 մլն դրամի փողերի լվացում․ ՔԿ Դաղստանի շրջանի նախկին ղեկավարը, որի որդիները մասնակցել են հարձակմանը, 10 օրով ձերբակալվել է Բայրամովը Խովաևին ասել է, որն է բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը ՔԿ-ն ստանձնել է գործերը կոծկելու պարտականությունը. Պատգամավոր Փաշինյանի ամեն քայլն ու օրը սրընթաց մոտեցնում են նոր ու ավելի կործանարար պատերազմին․ Վահե Սարգսյան Դժվար է պատկերացնել խաղաղության անկեղծ գործընթաց, երբ Բաքուն գերության մեջ է պահում Արցախի նախկին ղեկավարներին․ Արդունի Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը․ Ջուլհակյան Ազատի հրդեհի գործով ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, պատասխաններ ստանալու փոխարեն, տուժողների մոտ հարցեր են առաջացել. Նորայր Նորիկյան ՀՀ Ազգային ժողովը մինչ օրս որևէ փաստաթուղթ չի ընդունել Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ․ Հայկ Դեմոյան Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել Երևանում հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am