Թանկացումներ դիզվառելիքի շուկայում

«Փաստ» օրաթերթը գրում է. Ներքին շուկայում հեղուկ վառելանյութի գները վերջին օրերին սկսել են դանդաղորեն բարձրանալ։ Թանկացել է բենզինը. ահազանգում են վարորդները: Նրանք բողոքեցին, որ բենզինի գինը օգոստոս ամսվա վերջին բարձրացել է 10 դրամով, գնի բարձրացում արձանագրվել է նաեւ հաջորդ ամիսներին: Այսպիսով՝ բենզինի գինը, վերջին երկու ամսում բարձրացել է 20 դրամով: Բենզինի թանկացման վերաբերյալ բողոքներ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն առայժմ չի ստացել. «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը: Փորձագետը, սակայն, բացատրում է, որ բենզինի գինը մեր երկրում միշտ էլ տատանողական է եղել: «Միշտ էլ բենզինի գինը անկանոն է եղել մեր երկրում: Բենզինի գները մի շարք հարցեր ունեն իրենց մեջ, որոնք դեռ պարզաբանված չեն, գնի փոփոխությունները մի փոքր խնդրահարույց են եւ մի բենզալցակայանում բենզինի գնի 5 կամ 10 դրամ գնաճը դեռեւս հիմք չէ ոլորտի մասին գնահատական տալու համար: Պետք է հասկանալ՝ ո՞վ է խաղեր տվողը եւ ինչի՞»,– հարց բարձրացրեց Պիպոյանը: Նրա խոսքով՝ բենզինի շուկայում մրցակցություն չկա, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծում: «Պետությունը ոչ թե պետք է ցույց տա բիզնեսմենների կլուբը եւ ասի, որ այս մարդկանց հետ աշխատելու ենք, այլ առանց այդ մասին հեռուստացույցով ցույց տալու ասեն՝ այնտեղ էժան բենզին կա, դե գնացեք բերեք»,– ներկայացրեց նա: Բաբկեն Պիպոյանը նշեց, որ խնդրի կարգավորման հարցում մեծ է կառավարության դերը: Քանի դեռ պետությունը քայլեր չի ձեռնարկում, բենզինի շուկայում գնային տատանումները շարունակվելու են: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am