Ի տարբերություն մի շարք երկրների՝ Հայաստանյայց Եկեղեցին հարկեր վճարում է. Մովսես քահանա Սահակյան

Մովսես քահանա Սահակյանը գրում է․

«Եկեղեցական հարկերի վերաբերյալ. օրենսդրական վերլուծություն

Ա. Եկեղեցու հարկման հարցի դիտարկումը ՀՀ Սահմանադրության և դրանից բխող օրենսդրական կարգավորումների շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Ընդ որում, Սահմանադրության 2015 թ. փոփոխությունների 18-րդ հոդվածի 2-րդ մասը նույնությամբ կրկնում է Սահմանադրության 2005 թ. փոփոխությունների 8.1. հոդվածի 3-րդ մասը.

Ըստ այդմ էլ Սահմանադրության 2005 թ. փոփոխությունների 8-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա 2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից: Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը»:

Փաստացի, սահմանադրական և օրենսդրական իրավանորմերով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է, ըստ էության՝ ազատված լինի ծիսական-եկեղեցական որևէ տեսակի հարկային պարտականություններից, քանզի Եկեղեցու կողմից իրականացվող ողջ գործունեությունը՝ անկախ իր բնույթից, նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով իրեն վերապահված բացառիկ առաքելության շրջանակներում ծիսական-եկեղեցական գործունեությանը, իսկ հիշյալ սահմանադրական նորմի համատեքստում Եկեղեցու կողմից իրականացվող որևէ գործողության ապրիորի «շահադիտական» բնութագրելը և դրանցից գոյացող գումարմերի հանդեպ հարկային պահանջներ ներկայացնելը, ակնհայտ հակասության մեջ է մտնում սահմանադրական և խնդրին անմիջականորեն առնչվող օրենսդրական կարգավորումների հետ:

Այսուհանդերձ, Եկեղեցին հարկեր վճարում է (այն ամեն տարի գտնվում է Հայաստանի խոշոր հարկատուների պաշտոնական ցանկերում) և ազատված է ընդամենը խիստ սահմանափակ որոշակի հարկատեսակներից: Ընդ որում, այդպիսի հարկային արտոնությունները բնավ Հայ առաքելական Եկեղեցու համար բացառիկ չեն, քանզի հավասարապես վերաբերում են նաև բոլոր այլ կրոնական կազմակերպություններին: Իսկ եթե սահմանադրական բացառիկ կարգավիճակ չունեցող կառույցները նույնիսկ կարող են օրենքի մակարդակով ստանալ (և ստանում են) որոշակի հարկային և մաքսային արտոնություններ, ո՞րն է խնդիրը ՀՀ Սահմանադրության մակարդակով բացառիկ կարգավիճակ ունեցող կառույցին հարկային արտոնությունների տրամադրման պարագային (հիշյալ կառույցների անունների հրապարակայնացումը նպատակահարմար չենք դիտարկում, թեև օրենսդրական ակտերը հասանելի են հանրությանը):

Ավելին՝ Պետության կողմից Եկեղեցուն հարկային և այլ արտոնությունների տրամադրումը ինքնին սոսկ մասնակի ապահովում է սահմանադրական հիշյալ նորմի կենսագործումն առ այն, որ պետությունը դրանով իսկ, ի թիվս այլ պարտականությունների, կատարում է հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց առաքելական սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչելու իր պարտականությունը:

Հարկ է հավելել նաև, որ Հայ Եկեղեցին ստանձնել է նաև նյութական ու ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող պատմամշակութային անշարժ հուշարձանների կարգավիճակ ունեցող եկեղեցիների, վանքերի և այլ սրբավայրերի պահպանության անչափ կարևոր գործառույթը, թեպետ՝ «Պատմության և մշակութային անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով դա հենց Կառավարության անմիջական պարտականությունն է, ինչը, ցավոք, տարիներ շարունակ անտեսվում է: Ըստ նշված իրավանորմերի՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը «ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին»:

Բ. Միջազգային փորձը:

ա. Հետխորհրդային մի շարք երկրներում (օրինակ՝ Ռուսաստանում և Վրաստանում) Եկեղեցին պետական ֆինանսավորում է ստանում իբրև 19-րդ (Ռուսական կայսրություն, 1801-1917) և 20-րդ դարերում (ԽՍՀՄ, 1921-1990թթ.) Եկեղեցուն հասցրած տնտեսական և բարոյական վնասի փոխհատուցում, քանի որ բռնագրավված հարստության փաստացի սեփականատերը (պետությունը) պատասխանատու է նյութական վնասի հատուցման համար:

Համաձայն Վրաստանի Պետության և Վրացական Ուղղափառ եկեղեցու միջև ստորագրված Սահմանադրական համաձայնագրի 6.5 հոդվածի և Հարկային օրենսգրքի 99 և 168 հոդվածների, եկեղեցական-ծիսական մի շարք գործողություններ, այդ թվում՝ ծիսական ապրանքների ներմուծումը, արտադրանքն ու օտարումը, եկեղեցական շինարարությունը և ծառայությունների մատուցումը, նվիրատվությունները, ինչպես նաև տնտեսական նպատակներով օգտագործված գույքը և հողերը ազատվում են հարկերից:

բ. Մի շարք եվրոպական և սկանդինավյան երկրներում (օրինակ՝ Բելգիա, Գերմանիա, Ռումինիա, Հունաստան, Դանիա, Շվեդիա) պաշտոնական եկեղեցիների մեծ մասը ոչ միայն ազատված են մի շարք հարկերից, այլև ընդհակառակը՝ Պետությունը ինքը պետական հարկերից ձևավորված միջոցներից գումար է հատկացնում Եկեղեցիներին և ապահովում է եկեղեցականների աշխատավարձը, եկեղեցաշինական աշխատանքների ֆինանսավորումն ու եկեղեցական ծառայության համար անհրաժեշտ մի շարք այլ վճարումների սուբսիդավորումը»։

 

դիտվել է 490 անգամ
Լրահոս
Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ Պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը կընդլայնվի, կսահմանվեն կրթաթոշակներ ՊՊԾ աշխատակիցները կմասնակցեն Փաշինյանի հեծանվային ներկայացմանը Ահռելի «ջրաղացը» հանձնել են թշնամուն, «չախչախ» են խաղացնում Հայրենի հողի արժեքը՝ 300 դրամ. «Արագած» ներդրումային ծրագիրն օդում կախված է Փաշինյանը կադրային փոփոխություններ կանի․ ովքեր են լինելու մատաղացnւ գառները Իշխանությունները փորձում են խոչընդոտել ռուսական հյուպատոսության բացմանը Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը կանգնել է իրավապահ համակարգի կոկորդին Բա ե՞րբ է աշխատել ՊՎԾ պետի տեղակալը ՔՊ-ի քաղաքական ժողովին Փաշինյանն այդպես էլ սպառիչ պատասխաններ չի տվել կուսակիցներին Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել․ «Հետք» Կիրանցը՝ օրերի տարբերությամբ․ չկան տունը, վագոնն ու արհեստանոցը 3 բնակարան ու ավտոկայանատեղի՝ Երևանում, հողամաս՝ Եղեգնաձորում, ԱԺ-ից էլ՝ 8 միլիոն 94 000 դրամի աշխատավարձ․ Էլ ինչ է նշված ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հայտարարագրում Լեհաստանը զգալիորեն կրճատել է օտարերկրացիներին վիզաների տրամադրումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ բախվել են մեքենաներ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց «Հարկ է, որ Թուրքիան ընդունի միջազգային իրավունքի և ծովային իրավունքի դրույթները». Հունաստանի ՊՆ 1 զոհ, 5 վիրավոր․ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2109»-ը Մոտ ապագայում ֆրանսիական բանակը չի կռվի Ուկրաինայում. Էմանուել Մակրոն 9-ամյա երեխան մահացել է, վարորդն ու 7-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարեն Քոչարյանը Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 24-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am