Մենք երկրորդ անգամ քրիստոնեություն ենք ընդունելու և դա լինելու է այս մոտ օրերի ընթացքում. Պողոսյան

«Հայ Առաքելական եկեղեցին կարողացավ շատ կարևոր ու շատ մեծ գործ անել։Մենք երկրորդ անգամ քրիստոնեություն ենք ընդունելու և դա լինելու է այս մոտ օրերի ընթացքում։ Ես հավատում եմ դրան, սա ոչ միայն պետականության փրկություն է, այլև` կրկին քրիստոնեությունը ընդունելու կարևոր առաքելություն»,- «Փաստինֆո»-ին ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հետ մի քանի հանդիպումներ է ունեցել, տեսել նրա վճռականությունն ու կարող է փաստել, որ Շիրակի մարզում շատ շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի փրկության գործում։
«Այստեղ շատ կարևոր դեր կունենա նաև առաջիկայում ժամանակավոր կամ անցումային կառավարության ղեկավարի թեկնածուի հնչեցումը, որը իսկապես իրավիճակ է փոխելու թ՛ե Հայաստանում և թե՛ Շիրակի մարզում»,- ասել է իրավապաշտպանը։

Կ.Պողոսյանի դիտարկմամբ՝ եթե մինչև այս պահը ինչ-որ տեղ մարդկանց մոտ կար հույս, որ հայրենիքի ինչ-որ մաս չի զիջվելու, կամ զիջվելու է միայն Արցախից ինչ-որ մի մաս, ապա հիմա բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ադրբեջանական շահերի պաշտպան ու նաև հասկանում են, որ հայրենիքի հետ միաժամանակ այստեղ դրված է արդեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լինել- չլինելու հարցը։Եվ սա շատ կարևոր գործոն է , որպեսզի մենք առաջիկայում կարողանանք մեր հայրենիքն ազատագրված տեսնել և մասնակցել այդ ազատագրական պայքարին։

«Թե ինչ ձևով այս անգամ շիրակցիները կմեկնեն Երևան ես չգիտեմ, կլինեն հատուկ ավտոշարասյուներ, թե այլ բան կմտածեն, բայց վստահ եմ, որ եկող հանրահավաքին՝ մայիսի 26-ին, շատ ավելի մարդու եմ հանդիպելու։ Այս ընթացքում բավականին զանգեր եմ ստանում, շատ է մարդկանց հոսքը մեր գրասենյակ, այսօր բոլորն էլ ցանկություն ունեն, երազանք ունեն՝ հայրենիքն ազատագրված տեսնել, բայց միևնույն ժամանակ մարդիկ նաև օբյեկտիվ և սուբյեկիտիվ պատճառներով որոշակի հավատքի կորուստ ունեն, ոչ թե հավատքի առ Աստված , այլ հավատք առ երկրի իշխանություն և այս առումով, կարծում եմ եկեղեցին կարողացավ շատերի մոտ ստեղծել հենց այդ հավատքը, հույսը, որ մենք կրկին կարողանալու ենք լինել ազդեցիկ , միասնական և ամենակարևորը մեր խոսքն ունեցող պետություն։ Տարածաշրջանում մեր տեղն ունեցող պետություն»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

դիտվել է 800 անգամ
Լրահոս
Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. նա, երեխան և կինը մահացել են Նիկոլն արգելել է իրեն նկարե՞լ Արարատի ֆոնին Սպասեք «խաղաղության սե..ի» փառատոնին Արցախից բռնահանվածներին սոցիալականացման ծրագիր են ներկայացրել Հանկարծամահ է եղել հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը․ փաստաբան Այս մարդիկ լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել. Արմինե Օհանյան Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Вилис-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալման օրդերներ է տվել Շուրջ 91 մլն դրամի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, 75 մլն դրամի փողերի լվացում․ ՔԿ Դաղստանի շրջանի նախկին ղեկավարը, որի որդիները մասնակցել են հարձակմանը, 10 օրով ձերբակալվել է Բայրամովը Խովաևին ասել է, որն է բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը ՔԿ-ն ստանձնել է գործերը կոծկելու պարտականությունը. Պատգամավոր Փաշինյանի ամեն քայլն ու օրը սրընթաց մոտեցնում են նոր ու ավելի կործանարար պատերազմին․ Վահե Սարգսյան Դժվար է պատկերացնել խաղաղության անկեղծ գործընթաց, երբ Բաքուն գերության մեջ է պահում Արցախի նախկին ղեկավարներին․ Արդունի Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը․ Ջուլհակյան Ազատի հրդեհի գործով ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, պատասխաններ ստանալու փոխարեն, տուժողների մոտ հարցեր են առաջացել. Նորայր Նորիկյան ՀՀ Ազգային ժողովը մինչ օրս որևէ փաստաթուղթ չի ընդունել Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ․ Հայկ Դեմոյան Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել Երևանում հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am