«Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը

Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության («Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) աշխատակիցներն ահազանգում են, որ այս տարվա մարտից հետո, երբ իրենց ծանուցվել է ընկերության գործունեության դադարեցման մասին, աշխատավարձ չեն ստացել, թեև խոստացել են օրենսդրության համաձայն առաջիկա 2 ամսվա համար աշխատավարձ և արձակման նպաստ վճարել։

Ընկերության աշխատակիցը, որն, ինչպես իր մյուս գործընկերները, նախընտրում է անանուն մնալ, «Հետք»-ին պատմել է, որ այս տարվա մարտի 19-ին ընկերության էլ. փոստից աշխատակիցները էլեկտրոնային նամակներ են ստացել այն մասին, որ ընկերությունը դադարեցնում է գործունեությունը, և նշված օրվանից լուծվում է ընկերության ու աշխատակիցների մինչև կնքված աշխատանքային պայմանագիրը։

«Ծանուցման մեջ հղում է արվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքին, որի համաձայն՝ մենք պետք է վճարվենք մինչև մայիսի 19-ի համար, ինչպես նաև՝ արձակման նպաստ ստանանք։ Սակայն, մենք վճարվել ենք միայն մարտի համար։ Դրանից հետո իմացել ենք, որ ընկերության 49%-ի սեփականատեր «Էյր Արաբիա» ընկերությունը հրաժարվել է կառավարումից, որից հետո աշխատավարձերի վճարման կազմակերպման խնդիր է առաջացել, քանի որ չկա տնօրեն, որը կստորագրի դրա ներքո»,- պատմում է աշխատակիցներից մեկը։

«Ֆլայ Արնա»-ն հայ-արաբական համատեղ բիզնես ծրագրերից է։

«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պետական է։ Այն պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով։ Ֆոնդի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում այս օրերին։

Մյուս 49%-ը պատկանում է արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ)» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է «Էյր Արաբիա» («Air Arabia») ավիաընկերությանը։ «Ֆլայ Արնա»-ն կառավարող կազմակերպությունը «Էյր Արաբիա» ԲԲԸ-ն է։

Բաժնետոմսերի մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով Հալեպից է, գործարար։ «Ֆլայ Արնա»-ի սեփականատերերի մասին տեղեկությունները հրապարակված են պետական ռեգիստրում՝ ընկերության կանոնադրության մեջ։

Սակայն, ինչպես հայտնի է դարձել, «Ֆլայ Արնա»-ի սեփականատեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը՝ ԱՆԻՖ-ը, դադարեցնում է գործունեությունը, և ներկայում ընթանում են ընկերության լուծարման գործընթացի հետ կապված աշխատանքներ։

Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված նախածերից մեկով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունը փոխանցվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ԱՆԻՖ-ը հայտնվել է կոռուպցիոն գործարքների մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. նա, երեխան և կինը մահացել են Նիկոլն արգելել է իրեն նկարե՞լ Արարատի ֆոնին Սպասեք «խաղաղության սե..ի» փառատոնին Արցախից բռնահանվածներին սոցիալականացման ծրագիր են ներկայացրել Հանկարծամահ է եղել հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը․ փաստաբան Այս մարդիկ լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել. Արմինե Օհանյան Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Вилис-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալման օրդերներ է տվել Շուրջ 91 մլն դրամի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, 75 մլն դրամի փողերի լվացում․ ՔԿ Դաղստանի շրջանի նախկին ղեկավարը, որի որդիները մասնակցել են հարձակմանը, 10 օրով ձերբակալվել է Բայրամովը Խովաևին ասել է, որն է բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը ՔԿ-ն ստանձնել է գործերը կոծկելու պարտականությունը. Պատգամավոր Փաշինյանի ամեն քայլն ու օրը սրընթաց մոտեցնում են նոր ու ավելի կործանարար պատերազմին․ Վահե Սարգսյան Դժվար է պատկերացնել խաղաղության անկեղծ գործընթաց, երբ Բաքուն գերության մեջ է պահում Արցախի նախկին ղեկավարներին․ Արդունի Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը․ Ջուլհակյան Ազատի հրդեհի գործով ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, պատասխաններ ստանալու փոխարեն, տուժողների մոտ հարցեր են առաջացել. Նորայր Նորիկյան ՀՀ Ազգային ժողովը մինչ օրս որևէ փաստաթուղթ չի ընդունել Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ․ Հայկ Դեմոյան Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել Երևանում հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am