«Սա էլիտար շարժում է, հրապարակում եղած մարդիկ հասկանում են՝ ինչու են դուրս եկել պայքարի». Մերուժան Տեր-Գուլանյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակում է հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մտավորականների, գիտնականների, տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում սպասվում է հանրահավաք, որի ընթացքում, ինչպես հայտարարել է Բագրատ սրբազանը, կներկայացվեն նաև առաջիկա անելիքները, չի բացառվում, որ հայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։

168.am-ի հետ զրույցում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. որ առողջական խնդիրների պատճառով շարժման սկզբում Հայաստանում չի եղել, և չի կարողացել մասնակցել դրան, բայց ժամանակից շուտ վերադարձել է Հայաստան՝ միանալու Բագրատ սրբազանին և շարժմանը։

«Սա էլիտար շարժում է, և դրա մասնակիցները, ովքեր հրապարակում են ու սրբազանի կողքին, գիտակից մարդիկ են, հասկանում են՝ ինչու են դուրս եկել պայքարի։

 

Բառի իսկական իմաստով մենք այսօր տանուլ ենք տալիս հայրենիքը, և այն, ինչ անում ու ասում է Բագրատ սրբազանը, դա բոլորիս ձայնն է։ Այնպես որ, իշխանությունների կողմից հնչած բամբասանքները, թե արևմտյան կամ ռուսական շարժում է՝ պարզապես ծիծաղելի է։ Ինչո՞ւ իշխանիկները նույն ոգևորությամբ չեն խոսում Սարդարապատի մասին, որն ըստ էության առաջնորդում էր եկեղեցին, թող պատմությունը նայեն, մի անգամ վերհիշեն, թե ինչ է կատարվել։ Ինչո՞ւ չեն վերհիշում, որ Անիի կործանումից հետո պետությանը փոխարինել է մեր եկեղեցին։ Մենք մեր պատմության ընթացքում եղել ենք կիսաեկեղեցական պետություն, երբ չենք ունեցել պետականություն, առաջին պլան է եկել եկեղեցին, և ինքն է ժողովրդին ղեկավարել ու պահել։ Այնպես որ, ծիծաղելի է մեղադրանքները՝ ուղղված եկեղեցուն»,- նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ դեռևս այս տարվա հունվարին իր հարցազրույցներից մեկում բարձրաձայնել է, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ Վեհափառ հայրապետը, պետք է առաջնորդեն շարժումը, որ երկիրը դուրս բերեն ստեղծված իրավիճակից, այլ տարբերակ չկա։

«Այս ընթացքում քաղաքական շատ կուսակցությունների արժեզրկեցին, ինչի համար խորապես ցավում եմ, դրա համար շարժումը եկեղեցին իր ձեռքը պետք է վերցնի։ Իհարկե, այս շարժման հաջողությանը ես հավատում եմ և վաղը գնալու եմ սրբազանին տեսության, նրան վաղուց եմ ճանաչում ու միշտ հիացել եմ։ Լսեցի սրբազանի ներկայացրած 20 կետերը, հետաքրքիր է այն, ինչն առաջարկում է, նրա հետ հանդիպելիս մեկ բան պետք է ասեմ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում պետք է ստեղծվի համահայկական խորհրդարան։ Սփյուռքի բոլոր գաղթօջախներից պետք է ընտրվի մեկ հոգի, և ամբողջ հայ ազգը մասնակցի Հայաստանի ճակատագրին։ Տարին երկու նստաշրջան կլինի Հայաստանում, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը, թե չէ մենք սփյուռքահայերին նայում ենք՝ որպես միայն ֆինանսապես օգնողի։ Մենք 12 մլն ազգ ենք, սա հսկա ուժ է, բայց այդ ուժը միավորող չկա։

Սա սրբազանի շարժումը չէ, այլ սրբազան շարժում է, որը ղեկավարում է Բագրատ սրբազանը։

Մայիսի 26-ի հանրահավաքին անպայման գնալու եմ, շարժմանը միանալու համար Ֆրանսիայից ժամանակից շուտ եկա, սիրտս ճաքում էր, որ Երևանում չեմ»,- շեշտեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Այս ամենին զուգահեռ՝ հրապարակախոսը նաև նկատեց, որ այսօր հայտնվել են ինչ-որ անհասկանալի կուսակցություններ, որոնք օգնություն են խնդրում Եվրոպայից, Ֆրանսիայից, որտե՞ղ էին Ֆրանսիան ու Եվրոպան, երբ Ադրբեջանը շրջափակման մեջ էր պահում Արցախի խաղաղ բնակչությանը։

«Հանրային հեռուստաընկերություն չեմ նայում, բժիշկներն արգելել են նյարդայնանալ, երեկ եղբորս հետ էի խոսում, ասաց, որ աշխարհի բոլոր երկրները ողջունել են Տավուշում տեղի ունեցող գործընթացը, բացի Ռուսաստանից։ Ապշելու բան է, աշխարհի երկրները որտեղի՞ց գիտեն այդ գյուղերի տեղը, Ռուսաստանը գիտի, դրա համար էլ չի ողջունում, գիտի, որ վատ բան են անում։

Հույսը դնել Արևմուտքի վրա՝ ծիծաղելի է, Ուկրաինայի օրինակը տեսեք, Արևմուտքի վրա հույս դնել պետք չէ։ Մի անգամ մեկ օրինակ եմ բերել, հիմա կրկնեմ՝ 1828 թվականին, երբ Արևելյան Հայաստանը ՌԴ-ն նվաճեց, այստեղ քիչ մարդ էր ապրում, իսկ Արևմտյան Հայաստանում, որը Թուրքիայի տիրապետության տակ էր, ապրում էին 3,5 մլն հայություն։ Հիմա հարց՝ ո՞ւր է Արևմտյան Հայաստանը և 3,5 մլն հայությունը, որը Թուրքիայի տիրապետության տակ էր։ Բայց Արևելյան Հայաստանը, որը Ռուսաստանի տիրապետության տակ էր՝ մնաց։ Հիմա ո՞վ է մեր բարեկամը, պետք չէր մշտապես Ռուսաստանին խաբել ու սուտը ստով ծածկել։

Իսկ Հանրային հեռուստաընկերությունը երբեք այսքան քստմնելի չի եղել ո՛չ երեք նախագահների օրոք, ո՛չ էլ խորհրդային շրջանում։ Զարմանում եմ, որ մարդիկ դեռ այնտեղ աշխատում են»,- եզրափակեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Կրասնոդարում Ռաֆայել Առաքելյանի վարած BMW-ն կայանատեղիից ցած է ընկել. նա, երեխան և կինը մահացել են Նիկոլն արգելել է իրեն նկարե՞լ Արարատի ֆոնին Սպասեք «խաղաղության սե..ի» փառատոնին Արցախից բռնահանվածներին սոցիալականացման ծրագիր են ներկայացրել Հանկարծամահ է եղել հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը․ փաստաբան Այս մարդիկ լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել. Արմինե Օհանյան Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Вилис-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալման օրդերներ է տվել Շուրջ 91 մլն դրամի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, 75 մլն դրամի փողերի լվացում․ ՔԿ Դաղստանի շրջանի նախկին ղեկավարը, որի որդիները մասնակցել են հարձակմանը, 10 օրով ձերբակալվել է Բայրամովը Խովաևին ասել է, որն է բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտը ՔԿ-ն ստանձնել է գործերը կոծկելու պարտականությունը. Պատգամավոր Փաշինյանի ամեն քայլն ու օրը սրընթաց մոտեցնում են նոր ու ավելի կործանարար պատերազմին․ Վահե Սարգսյան Դժվար է պատկերացնել խաղաղության անկեղծ գործընթաց, երբ Բաքուն գերության մեջ է պահում Արցախի նախկին ղեկավարներին․ Արդունի Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը․ Ջուլհակյան Ազատի հրդեհի գործով ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, պատասխաններ ստանալու փոխարեն, տուժողների մոտ հարցեր են առաջացել. Նորայր Նորիկյան ՀՀ Ազգային ժողովը մինչ օրս որևէ փաստաթուղթ չի ընդունել Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ․ Հայկ Դեմոյան Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել Երևանում հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Կարապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրսպետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am