Թվիթերն ու հայկական դիվանագիտությունը. Շավարշ Քոչարյանն անցել է հարձակման

21-րդ դարում դիվանագիտության ամենաակտուալ հարթակներից է համարվում Twitter սոցիալական ցանցը: Բազմաթիվ երկրների առաջնորդներ ու դիվանագետներ վարում են իրենց սեփական թվիթերյան էջերը՝ այդ կերպ հանրայնացնելով իրենց գործունեությունը և հայտնելով իրենց դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ: Tiwitter-ային դիվանագիտություն Եվրոպայում բարձրաստիճան պաշտոնյաների համարյա 100, իսկ Ասիայում՝ մոտ 75 տոկոսը գրանցված են Twitter-ում: Հաճախ անգամ երկրների ղեկավարների մակարդակով բանավեճեր են լինում Twitter-ում: Այդ հարթակով են այժմ նաև արվում կարևորագույն քաղաքական հայտարարությունները: Օրինակ, հենց այդ կերպ վերջերս Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեային մնացել է միայն ռազմական լուծման ճանապարհ: Արևմուտքում արդեն վաղուց գործում է «Թվիթերյան դիվանագիտություն» (երբեմն՝ «հեշթագային դիվանագիտություն») տերմինը: Եվ ահա օրերս գրանցվեց հայ-ադրբեջանական «թվիթերյան» առաջին դիվանագիտական փոխհրաձգությունը, որով Հայաստանի դիվանագետները, փաստացի, մտան թվիթերյան դիվանագիտության տիրույթ: Արտգործնախարարություններ Վերջին շրջանում հայաստանյան պաշտոնյաները ևս սկսել են այսպես ասած «ագրեսիվ» ակտիվություն ցուցաբերել Թվիթերում: Դրա օրինակն է, թերևս, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի թվիրթերյան էջը: Այսպես, եթե մինչև վերջերս Շավարշ Քոչարյանը Թվիթերում սահմանափակվում էր տարբեր առիթներով շնորհավորանքներով (նաև ուղղված հայ մարզիկներին, օրինակ՝ Լևոն Արոնյանին, հաղթանակների կապակցությամբ), ապա Քոչարյանի վերջին  թվիթը (իրականում երեքը՝ նույն հրապարակումը երեք լեզուներով) համարձակորեն կարելի է բնորոշել որպես հարձակողական: Մասնավորապես, իր գրառմամբ Քոչարյանն ուղղակիորեն հակադարձում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարություններին՝ անվանելով դրանք «քարանձավային մտածելակերպի» դրսևորում: Նկատենք, սակայն, որ Շավարշ Քոչարյանի թվիթերյան էջն ունի ընդամենը 1790 ընթերցող ու 417 հրապարակում, իսկ Մամեդովինը՝ 7322 ընթերցող ու 1357 հրապարակում: Ինչ վերաբերում է երկու երկրների արտգործնախարարներին, ապա ոչ Էդվարդ Նալբանդյանը, ոչ էլ Էլմար Մամեդյարովը անձնական էջեր չունեն: Դրա փոխարեն թվիթերյան պաշտոնական էջեր ունեն երկու երկրների արտգործնախարարությունները: ՀՀ ԱԳՆ պաշտոնական թվիթերյան էջը, մասնավորապես, ունի 26.4 հազար ընթերցող և 8973 հրապարակում: Ադրբեջանի ԱԳՆ էջն ունի 28.7 հազար ընթերցող և 9281 հրապարակում: Երկու էջերն էլ գործում են 2012 թվականի սկզբից: ՀՀ ԱԳՆ պաշտոնական էջից զատ, ակտիվ է նաև հայկական դիվանագիտական գերատեսչության մամլո քարտուղար Տիգրան Բալայանի անձնական էջը, որը գրանցված է դեռևս 2011 թվականի հունվարից: Բալայանն ունի 4789 ընթերցող և 5217 հրապարակում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի անձնական էջը Թվիթերում գրանցված է 2010 թվականի հուլիսից և  ունի  3073 ընթերցող ու 6932 հրապարակում: Նախագահներ Թվիթերում 2015 թվականի հոկտեմբերից գրանցված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջը, որը, սակայն, նման չէ պաշտոնական էջի: Այն ավելի շատ «ֆեյք» էջ է հիշեցնում, ունեցել է ընդամենը 110 հրապարակում (վերջինը 2016 թվականի դեկտեմբերի 13-ին): Սերժ Սարգսյանի անունով և լուսանկարով էջն ունի 476 ընթերցող: Այլ է պատկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թվիթերյան էջի պարագայում: Ալիևը Թվիթերում գրանցված է 2010 թվականի մայիսից, ունի 320 հազար ընթերցող ու 3247 հրապարակում: Հետևորդների նման քանակը հատուկ է  հայտնի բլոգերների էջերին ու փաստորեն՝ Ադրբեջանի նախագահն ակտիվորեն այն կիրառում է՝ միջազգային հանրությանն իր ուղերձները հղելու համար: Այսպես, օրինակ հոկտեմբերի 5-ին Իլհամ Ալիևը Twitter-ի միջոցով Եվրոպական Հանձնաժողովից պահանջեց «միանման մոտեցումներ ցուցաբերել բոլոր հետխորհրդային կոնֆլիկտների նկատմամբ»: Բլոգերականից հեռու է նաև Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանի էջը, որը գրանցված է 2013 թվականի հոկտեմբերից և ունի ընդամենը 2623 ընթերցող ու 61 հրապարակում: Ընդ որում, Հակոբյանը ակտիվ է գտնվում բացառապես Սարգսյան-Ալիև հանդիպումների ժամանակ, իրար հետևից հրապարակում է լուսանկարներ (ինչպես դա եղավ հոկտեմբերի 16-ին): Որևէ քաղաքական հայտարարություն Վլադիմիր Հակոբյանի էջում երբեք չի եղել, բոլոր հրապարակումները կամ Սարգսյանի հանդիպումների նկարներ են, կամ պաշտոնական հրապարակումների հղումներ: Այնինչ, ինչպես նշեցինք, Վլադիմիր Հակոբյանի ադրբեջանցի կոլեգա Նովրուզ Մամեդովը 7322 ընթերցող ու 1357 հրապարակում: Այլ կերպ ասած, Հայաստանի թե Նախագահը և թե իր խոսնակը անհամեմատ ավելի պասիվ են Twitter-ում, քան իրենց ադրբեջանցի կոլեգաները: Արցախ Ինչ վերաբերում է ԼՂՀ պաշտոնյաներին, ապա նախագահ Բակո Սահակյանը թվիթերյան էջ չունի: Փոխարենը 1600 ընթերցող և 526 հրապարակում ունի Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը: Համեմատաբար շատ հետևորդներ ունի Արցախի ԱԳՆ-ն՝ 6217 ընթերցող և 813 հրապարակում: Ընդ որում՝ էջը Թվիթերում գրանցված է 2013 թվականի հուլիսից: Արցախի պաշտոնյաներից Թվիթերում ակտիվությամբ աչքի է ընկնում ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Վերջինիս թվիթերյան էջն ունի 8312 ընթերցող և 4980 հրապարակում: Հ.Գ. Վերադառնալով ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերի նշանակությանը, նշենք, որ հիմա դրանք հանդիսանում են լավագույն գործիքը պաշտոնյաների համար հանրության հետ կապ հաստատելու համար: Ավելին, եթե երկիրն ունի միջազգային խնդիրներ ու միջազգային հանրությանը սեփական տեսակետը հասցնելու գերխնդիր, ինչպես Հայաստանն է, ապա Twitter-ը հենց այն սոցիալական ցանցն է, որտեղ առավելապես է ներկայացված հետաքրքրված լսարանը: Իզուր չէ, որ մի շարք գերտերությունների առաջնորդները հենց Թվիթերն են ընտրել որպես լավագույն բարձրախոս, օրինակ Դոնալդ Թրամփը, ով համարվում է ամենահանրային գործիչներից մեկը և ում հետևորդների քանակին կնախանձեն նույնիսկ բազմաթիվ հայտնի բլոգերներ՝ 40,7 մլն ընթերցող: Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am