Երբ Կենտրոնական հետախուզական վարչությունից նման խոշոր գործիչ է գալիս, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում. Լեոնկով

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի՝ Հայաստան այցի հնարավոր պատճառներին ու հետևանքներին։

«Նա առաջին հերթին ժամանել է որոշակի խորհրդակցության կամ տեղեկատվություն ստանալու համար, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում: Հասկանալի է, որ, ամենայն հավանականությամբ, նրա խորհրդատվական հնարավորություններն են՝ օգտագործել այն ուժերը, որոնք Հայաստանում են գտնվում ամերիկյան դեսպանատան հսկողության քողի տակ և այլն, աջակցել իշխանություններին, որպեսզի այս բողոքի ակցիաները չավարտվեն այն արդյունքով, որը պետք չէ Ամերիկայի Միացյալ Նահանգներին»,-ասել է Լեոնկովը։

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանում գործող ռեժիմի պահպանմամբ և բոլոր ուժերով ցանկանում է պահպանել Հայաստանի վարչապետի իշխանությունը:

«Երբ Կենտրոնական հետախուզական վարչությունից նման խոշոր գործիչ է գալիս, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Հնարավոր է, որ հանձնարարականներ տրվեն որոշակի գործողությունների վերաբերյալ, գուցե ոչ մահաբեր զինատեսակների կամ այլ բաների կիրառմամբ, կամ գուցե նույնիսկ այնպիսի զենքի մատակարարումների շուրջ համաձայնություններ լինեն, որոնք ցրում են ցույցերը։ Ամերիկացիները զենքի նման միջոցներ ունեն։ Դրանք ձայնային, լուսային էֆեկտներ ունեն, որոնք հաջողությամբ օգտագործել են Աֆղանստանում և Իրաքում։ Գուցե նույնիսկ սա քննարկվի։

Իսկ Հայաստանի ոստիկանությանը նման տեխնիկա մատակարարելու արձագանքը կարող է բավականին արագ լինել։ Այսինքն՝ կարող են արագ մատակարարել։ Կամ գուցե խորհրդակցություններ լինեն հետագա քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկի Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանից Հայաստանի անջատման և հավաքական Արևմուտքի ուժերի կողմից ինտեգրման գործընթացն արագացնելու համար»,-ասել է Alpha News-ի զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ամերիկացի պաշտոնյայի՝ Հայաստան կատարած այցի ձևաչափին, Ալեքսեյ Լեոնկովը վստահություն է հայտնել, որ անձնական ներկայությունը կարևոր բանակցությունների գաղտնիության երաշխիք է, հետևաբար բանակցությունների այլընտրանքային գործիքները հարմար չեն։

«Երբ տիրոջ ներկայացուցիչը ժամանում է, նա սովորաբար տեղյակ է պահում, թե ինչ գործողություններ պետք է անի կամ չանի։ Սա չի վստահվում տեղեկատվության բաց աղբյուրներին, փոստին, հեռախոսային հաղորդակցությանը, որովհետև եթե այդ առաջարկությունները ձախողվեն, մեղքը կատարողի վրա է, եթե հաջողվի, գուցե տերը կպարգևատրի նրան»,-եզրափակել է Լեոնկովը:

դիտվել է 754 անգամ
Լրահոս
Նոր Հայաստան․ Հակաեկեղեցական հիստերիան՝ փաստերով «Միասին» շարժման ակցիան Գլխավոր դատախազության դիմաց (video) Ոչ մի օր առանց ստի ու կեղծիքի․խոստանում ու խաբում են բացահայտ, լկտի ու ցինիկաբար Մհեր Մելքոնյան Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի․ Գառնիկ Դանիելյան Առաջին հարվածը Բագրատ Սրբազանին հասցրեց Հայ առաքելական եկեղեցին․ Հովհաննես Գալստյան (video) Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage Watch Արմեն Աշոտյանի կոչը՝ Բագրատ Սրբազանի շարժման վերաբերյալ (video) Համակարգչային տեխնիկայի միջոցով երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել․ նախազգուշացում Նոր պատերազմ ու բախումներ․․․ պրոցեսն ընթանում է․ Կարեն Քոչարյան (video) 2016 թ-ի քառօրյա պատերազմին չմասնակցած Նիկոլը դիմել է էժանագին մանիպուլյացիայի Վարդան Պետրոսյան, նշանակետ էիր վերցրել նախկիններին, բայց «կրակեցիր» Արցախի վրա․ Անժելա Թովմասյան (video) ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Արամ Գաբրելյանովի նկատմամբ ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե... Բորել Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից․փաստաբան Նիկոլը բացահայտեց Ալիևի վրեժի ծրագիրը (video) Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում է Բաքվից հայտնում են, թե Հայաստանից ականապատ քարտեզները ճշգրիտ չեն Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Նիկոլ, դու վիրտուալ Հայաստանի վարչապետն ես միայն. լրագրող ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան Օկուպացված Արցախի նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան Միայն Աննա Հակոբյանը չէ արտոնյալ․ ոստիկանությունը ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը. Mediahub Նիկոլն ասաց՝ ժողովու՛րդ, դու ես հողերը հանձնում, քո տունը տալիս ադրբեջանցուն․ Էդգար Ղազարյան (video) Հենրիխ Մխիթարյանը մեր հպարտությունն է ու Նիկոլի իշխանության ամոթը․ Հովհաննես Գալստյան (video) Փաշինյանն Ալիևի ցավը վերցրեց իր վրա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարեն Քոչարյանը Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 24-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am