Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ

Մայիսի 18-ին, ժամը 19.25-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտից հիվանդանոց է տեղափոխվել անհայտ քաղաքացու դիակ: Ժամը 19.44-ին ՊԾ կարգախմբից էին հայտնել, որ Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից մահացածի դիակ կա:

Հաջորդ ահազանգը դարձյալ «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Վանատուր թաղամասի վերոհիշյալ տան մոտից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 21-ամյա երիտասարդի:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էր ձեռք բերել, որ մայիսի 18-ի ժամը 19-ի սահմաններում Հրազդանի Վանատուր թաղամասի եկեղեցու մոտակայքում Միկրոշրջան թաղամասի բնակիչ 49-ամյա Արծրունի Ավետյանը իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակից կրակել էր համաքաղաքացի 48-ամյա Արսեն Հունանյանին, որը տեղում մահացել էր, իսկ ինքը «Օպելով» հեռացել էր դեպքի վայրից: Այնուհետև նրան հետապնդել էին և Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կրակել ու սպանել էին, իսկ «Օպելի» վարորդ 21-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի, Չարենցավանի բաժինների և Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ մայիսի 18-ի ժամը 19-ի սահմաններում Երևանի բնակիչ 47 և 44 տարեկան երկու տղամարդ Հրազդանի Վանատուր թաղամասում գտնվող եկեղեցու բակում զրուցելիս են եղել նույն հոգեհանգստին մասնակցող Արսեն Հունանյանի հետ, և այդ ժամանակ Արծրունի Ավետյանը իր մոտ ապօրինի պահվող «էէ» տիպի ատրճանակով կրակոցներ էր արձակել Արսեն Հունանյանի ուղղությամբ՝ սպանելով նրան:

Այնուհետև 44 և 47 տարեկան վերոհիշյալ տղամարդիկ վերջինիս վարած «Տոյոտա» մեքենայով հետապնդել էին «Օպելին», որով փախուստի էր դիմել Արսեն Ավետյանը, ապա Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ 47-ամյա տղամարդը մեքենայով դիտավորությամբ հարվածել էր «Օպելին», իսկ երբ Արսեն Ավետյանն ու 21-ամյա վարորդը իջել էին մեքենայից, կրակոցներ էին արձակել նրանց ուղղությամբ: Արսեն Ավետյանը տեղում մահացել էր, իսկ 21-ամյա երիտասարդը ստացել էր հրազենային վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 47 և 44 տարեկան վերոհիշյալ տղամարդիկ մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են նախաքննական մարմին:
Մայիսի 22-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ հունիսի 12-ին նռնակի պայթյունից մատները կորցրած Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին Պատրաստվում է Վրաստանի վտարումը Եվրոպայից Փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք. Սրբազան «KamAZ»-ը «Բոչկի ձոր» հատվածում բախվել է արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր «Պատկերացրեք, թե ինչ է լինելու․․․» 2018թ. փետրվարից հետո, նոր իշխանության ժամանակ, սրանից չխոսվեց, պրոցեսը վիժեցվեց ու սկսվեց սեփական կետի աղետը. Դերզյան Խաչանովը Ֆրիցի հետ միասին դուրս է եկել Լոնդոնի զուգախաղի մրցաշարի եզրափակիչ Մի’ ստիպեք՝ հրապարակեմ ձեր կոմիտեի նախագահի հայտարարությունները Արցախի նախագահի հետ խոսակցության ընթացքում. փաստաբան Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ ՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեց ԵՄ-ին անդամակցելու դիմաց կազմակերպությունը Հայաստանից կպահանջի մի շարք պայմաններ. Դենիս Դենիսով Տրանսպորտի գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ. Անդրանիկ Թևանյան The Financial Times «Кремлевские принцы, укрепляющие власть Путина». Часть 1 Գազայի Ցեղասպանությունը փաստարկված է, ինչպես և Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը. Լիլիթ Գալստյան Փաշինյանի աշխատակազմը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ Հաջորդիվ Պաղեստինի ժողովրդի վերադարձի մասին կհայտարարեն՝ փակելով Արցախի ժողովրդի հարցը Պարգեւին չեն բուժում, Անդրեյին ծեծել են, Ռուստամին «դանգել են»․ «Նուբարաշեն» ՔԿՀ առօրյան Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ կանխելու ազգի ինքնաոչնչացումը․ Արմեն Աշոտյան Շարժումը մարելու թեզն ասպարեզ են նետում Մարուքյանն ու Ուրիխանյանը 20 օրյա տնային կալանքից որոշումը ոչ իրավաչափ համարվեց Մի քանի գյուղերում կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել Իշխանությունից ու պաշտոնից կառչած մարդիկ դժբախտ մարդիկ են.Ռուբեն Մխիթարյան Գիշերային խրախճանք՝ Երևան Պարկում․ ոստիկանների ժամանումն ու տուգանքից չկաշկանդվողները Որքան մեծ է մարդու մեղքի զգացումն, այնքան մեծ է նրա կամքը՝ հեռացնելու չարիքի իշխանությունը․ Մելիքյան Մարտահրավեր նետել լճացած գաղափարների հարմարավետությանը՝ ակտիվ մասնակցելով նոր իրականության ստեղծմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am