«Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 21-ին Բագրատ Սրբազանը հանդիպեց Արցախի ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների և համայնքների ղեկավարների հետ: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ զրույցը հենց այս հանդիպման մասին վերջինիս դիտարկումներից ենք սկսում:

«Հանդիպումը շատ դրական էր և Արցախի բռնի տեղահանումից հետո առաջինն էր, երբ մեր հայրենիքի այս հատվածում նման հնարավորություն էր ընձեռնվել, որ գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման ինստիտուտները ներկա լինեն, քննարկեն այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են բռնի տեղահանված մեր հայրենակիցների առջև: Սրբազանը լսեց, առանձնացրեց կարևորագույն հարցերը և վստահեցրեց, որ դա լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, այն, ինչից խուսափում է օրվա իշխանությունը՝ ընդհուպ Արցախի անուն չտալով: Շատ կարևոր է նաև նշել, որ այդ հանդիպման ընթացքում թե՛ Սրբազանի, թե՛ մյուսների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախ մեր վերադարձին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Առհասարակ, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից իր խոսույթում Բագրատ Սրբազանը պարտադիր շեշտադրում է կատարում Արցախի լինելիության վրա, խոսում վերադարձի հնարավորության մասին: Այս բարդ ճանապարհին, որը պետք է սկսվի Հայաստանում իշխանափոխությամբ, նա շատ է կարևորում հաշտության ու համերաշխության օրակարգի կյանքի կոչումը: Մեր զրուցակիցը հիշեցնում է Արցախյան առաջին պատերազմի տարիները՝ 1990-ական թվականները: «Նման հաշտություն ունեցել ենք այդ թվականներին:Այդ ժամանակ հենց այդ հաշտությունն է բերել այն հաջողություններին, որն ունեցել է հայ ազգը: 2018 թ.-ից հետո ազգը պառակտեցին «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «ղարաբաղցիների ու հայաստանցիների»: Ահա այս տարանջատումների հետևանքով ունեցանք հայ ազգի համար ամենամեծ կորուստները:

Երբևէ Արցախը չի եղել այս իրավիճակում, Արցախը դարեր ու հազարամյակներ շարունակ միշտ եղել է հայկական, այնտեղ հայն է բնակվել: Իսկ այսօր այդ պառակտումների հետևանքով Արցախը հայաթափված է: Այսօր հաջողություն ունենալու մեր միակ գրավականը համախմբումն է, բայց, ցավոք, երբ այսօր Սրբազանը համախմբման, համերաշխության կոչ է անում, կան նաև իշխանությունը հայրենիքից վեր դասող անձինք, քաղաքական ուժեր, որոնք քննադատությամբ են հանդես գալիս: Տպավորությունն այնպիսին է, որ սրանք ոչ թե հայ ազգի իշխանություններ են, այլ ուղղակի իշխանություններ, որոնց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին, ինչն անընդունելի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե արդյոք մերօրյա իրականության մեջ հնարավո՞ր է հասնել համերաշխության և հաշտության, Գալստյանն արձագանքում է. «Դա յուրաքանչյուրիցս է կախված: Եթե մարդը, չնայած նրան, որ մինչև Արցախի կորուստն ու 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը ողջունել է, այսպես ասած, «հեղափոխությունը» կամ Նիկոլ Փաշինյանին այս կամ այն կերպ ծառայել է, ծառայություններ մատուցել, այսօր զգում է, որ պետք է պարտված իշխանությունից ձերբազատվենք, որ կարողանանք հզոր Հայաստան ունենալ, որի միջով անցնում է Արցախի վերադարձը, ապա այդ հաշտությունն ու համերաշխությունը կլինի: Բայց յուրաքանչյուր ոք պետք է նմանատիպ մոտեցում ցուցաբերի: Սրբազանն իր հիմնական գործն արել է, տեսնում ենք համախմբումը նրա շուրջ, մնում է, որ հիմա արդեն մենք որպես քաղաքացի, որպես հայ այս պատգամը կարողանանք ընդունել և այս գաղափարի շուրջ համախմբվել, որպեսզի ունենանք հայրենիք, այլ ոչ թե տարածք, որտեղ հայ է ապրում»:

Արցախ վերադառնալը նպատակ է, բայց այսօր Արցախից բռնի տեղահանված և մայր հայրենիքում հաստատված մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Կարևորագույն օրախնդիրներից մեկն է բնակարան, տուն ունենալը: Օրերս Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որում արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններ են ընդգրկված, դատապարտել էր Հայաստանի կառավարության՝ մայիսի 16-ին ընդունված որոշումը բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների ապահովման վերաբերյալ:

«Երբ սա դեռ նախագիծ էր, դրա մասին իմ գնահատականը տվել եմ: Այսօր այդ նախաձեռնությունը կրկնում է այն գնահատականները, որոնք ի սկզբանե հնչեցրել էի՝ դա արցախցիների արտագաղթի, այլ ոչ թե բնակարանային ապահովման ծրագիր է: Դրանով ամեն ինչ ասված է: Այս ծրագիրն էլ է ուղղված առկա պառակտումները խորացնելուն կամ էլ, ըստ գործող իշխանությունների, պրոբլեմատիկ խավից կամ շերտից՝ արցախցիներից ձերբազատվելուն: Շատերը թողնելու են ու գնան, որովհետև այն, ինչ առաջարկվում է, այսօրվա իրականության հետ որևէ աղերս չունի: Սա հայտարարել են, մարդկանց հերթական անգամ մոլորեցնում են, դեռ որևէ արցախցու բնակարանով չապահոված, այս կամ այն ամբիոններից այս որոշումը դրոշակի պես ծածանում են, թե ապագայում մարդկանց բնակարանային հարց ենք լուծելու: Բոլորս էլ գիտենք, որ այդ գումարները համահունչ չեն այսօր բնակարան ձեռք բերելու հնարավորության հետ: Արցախցիները բնակարանի համար չեն պայքարում, արցախցիները վերադարձի իրավունքի համար են պայքարում, ինչով օրվա իշխանությունները չեն զբաղվում, այլ հակառակը՝ խոչընդոտում են այդ պայքարին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է նախքան որոշումը կյանքի կոչելը շահագրգիռ կողմի, այս դեպքում արցախցիների հետ քննարկումներին ու հանդիպումներին, Գալստյանն արձագանքում է. «Բոլոր հույսերն ապարդյուն էին, քանի որ օրվա իշխանություններին բազմիցս առաջարկվել էր թե՛ հանրային հարթակներում, թե՛ առանձին հանդիպումների տարբերակով հանդիպել արցախցիների հետ, լսել նրանց կարծիքը: Առաջարկել էինք, որ արցախցիների հետ կապված ոչ միայն բնակարանային, այլ նաև այսօր կյանքի կոչվող մյուս ծրագրերի պարագայում համապատասխան ինստիտուտները համագործակցեն Արցախի իշխանությունների հետ, քանի որ վերջիններս խնդիրների մասին առավել խորությամբ են տեղեկացված: Նպատակն է, որ առավել օպտիմալ և նպատակային լինեն այդ ծրագրերը: Ցավոք, օրվա իշխանություններն իրենց ամենագետի տեղ են դրել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք չեն ուզում, որ այդ աջակցությունները նպատակային լինեն և ավելի օպտիմալ: Ուզում են, որ ցաք ու ցրիվ լինի, բյուրոկրատական խնդիրներ են առաջացնում, մարդկանց գրությունները շատ անգամ անպատասխան են մնում, այսպես կոչված, թեժ գծեր են գործարկել, բայց հիմնականում չեն էլ պատասխանում զանգերին: Այս ամենը արհեստական խոչընդոտներ է ստեղծել արցախցիների կյանքն ավելի դժվարացնելու համար»,-ասում է նա:

«Արդարություն ու վերադարձ» ՀԿ-ն, որը ստեղծվեց Հայաստանում Արցախի ԱԺ պատգամավորներից մի քանիսի նախաձեռնությամբ, փորձում է համակարգել մեր հայրենակիցների խնդիրները, մարզային հանդիպումներ կազմակերպում: «Արդեն իսկ եղել ենք չորս մարզում: Շատ կարևոր է, որ տեղում ծանոթանում ես տվյալ տարածաշրջանի բնակիչների առօրյային, և նրանք բարձրաձայնում են իրենց խնդիրները: Ծրագիրը շարունակվում է, այն կամփոփվի բոլոր մարզերում լինելուց հետո, որ արցախցիների խնդիրների ընդհանրական պատկերը կազմվի: Դա կներկայացնենք համապատասխան ինստիտուտներին, սակայն կրկնում եմ՝ ելնելով ստեղծված իրավիճակից, այսօր ավելի կարևոր է ունենալ ազգային իշխանություն, որպեսզի հետագայում նմանատիպ ծրագրերը և դրանցից բխող առաջարկները ներկայացվեն այնպիսի իշխանությունների, որոնք դրանք կյանքի կկոչեն կամ կփորձեն որոշ չափով մեղմել խնդիրները, այլ ոչ թե էլ ավելի կխորացնեն, ինչն այսօր արվում է»,-եզրափայում է Դավիթ Գալստյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Փաշինյանը պիտի գնա՛․ դա նրա համար մեծ պարգև է լինելու․ Արա Աբրահամյան (video) Խնդիրը շատ պարզ է․ կամ մենք Նիկոլին կուղարկենք գրողի ծոցը, կամ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել, քանի դեռ․․․ գեներալ Արշակ Կարապետյան Ամենասարսափելին հենց դրա հանձնման տակ է․ Հրանտ Բագրատյանի կոշտ խոսքը (video) Գերասիմ Վարդանյանին ձերբակալեցին․ նրա պատասխանը Նիկոլին (video) Ողջ հանրապետությունով մեկ ժողովուրդը հրաժարվում է բարևել կամ շփվել որևէ ոստիկանի հետ․ Բագրատ Սրբազանի հորդորը մեծ արձագանք է ստացել Նիկոլ Փաշինյանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին Հունիսի 12-ի հրահանգները տրվել են ԱԺ-ի ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ․ Բագրատ Սրբազան Օ’Բրայենի «անկեղծությունը» Հարութին Զիմզիմովին սեռդեչնի պռիվետ ուղարկողները Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցին Երևանի Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեց լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվում հունիսի 12-ի գործով ձերբակալվածները Եղվարդի ՁՊՎ-ում պահվող քաղաքացիներն ազատ արձակվեցին Հատուկ ռազմական գործողության գոտում լսում էինք Ձեր ելույթը, որը բավարար ուժ տվեց մեզ. Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր Պուտինին Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը gg ընկերության նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը. Բաբայան Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահը հանկարծամահ է եղել 26 տարեկանում ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց՝ նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին. Ռոման Երիցյան Ի՞նչ է հայտարարագրել ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. Armlur Իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. 37թիվ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am