Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտնչող տգիտություն

Հայտնի անձն այսօր ասել է, նկատի ունենալով եկեղեցուն, որ «Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ»:

Պատմության մասին բացարձակ անտեղյակություն, տգիտությունը մանիպուլյացիայի աստիճանի հասցված։
Բացատրեմ, թե ինչու էին հայ եպիսկոպոսները գնում Կեսարիա օծվելու։
1. Այն ժամանակ, քրիստոնեական աշխարհում, կար 6 նվիրապետական աթոռ' Ալեքսանդրիա, Հռոմ, Եդեսիա, Կեսարիա, Երուսաղեմ եւ Անտիոք, հետագայում դրանց միացավ Կոնստանդնապոլիսը։
Նվիրապետական աթոռներ էին կոչվում այն կենտրոնները, որտեղ քարոզել են Հիսուսի աշակերտները եւ այնտեղ կային Սուրբ նշխարներ։ Միայն այդտեղ էին կարող եպիսկոպոսներ օծվել, այդ աթոռների առնվազն երեք եպիսկոպոսների կողմից։

Կոնստանդնապոլսն այդ չափանիշներին չէր բավարարում, բայց քանի որ մայրաքաղաք էր, մեծ դժվարությամբ, հետագայում, նվիրապետական աթոռի կարգավիճակ է ստանում։
Այդ աթոռներից որեւէ մեկում եպիսկոպոս օծվելը պարտադիր էր ողջ քրիստոնեական աշխարհի համար' Բրիտանիայից, մինչեւ Կովկաս։ Այնպես որ, Կեսարիայում հայ եպիսկոպոսների օծվելը (մի մասը հայ էլ չէր, ասորիներ էին), պարտադիր պայման էր, նաեւ' բոլորի մյուս քրիստոնյաների համար։ Գրիգոր Լուսավորիչն էլ Կեսարիայից էր, առնվազն մայրը հույն էր, հոր պահը չքննարկենք, հարցեր կան։

 

2. Այն ժամանակ ոչ միայն Հայաստանի, այլ առհասարակ, բոլոր քրիստոնյա տերությունները մասնակի էին անկախ, բոլորը Հռոմի (Բյուզանդիայի) կայսեր հպատակներին էին ('երկնքում մեկ Աստված, երկրում մեկ կայսր" բանաձեւով), այս, կամ այն սուվերենության մակարդակով եւ եպիսկոպոսները չէին կարող ազդեցության գործակալ լինել ըստ սահմանման, որովհետեւ անգամ արքաներն, ի պաշտոնե, կայսեր հպատակներն էին, այդ թվում նաեւ Պապ արքան (արքան հունարեն արխոնտն է' հայերեն արտասանությամբ, այդ տիտղոսը նշանակում է կայսեր վասալ, բարձր ինքնավարությամբ), իսկ Արեւմուտքում կայսեր վասալներն էին ռեքսերը, որը հետո դարձավ royal.
3 Ինչ էր Պապ թագավորի արածը' Հռոմի ազդեցությունից Պարսկաստանի ազդեցության տակ մտնելը, ինչի համար պետք էր եկեղեցին հանել Հռոմի ազդեցության տակից։ Առավել եւս, արդեն կար ասորական (կամ պարսկական) եկեղեցու նախադեպը։ Պապը փորձում էր խաղալ Հռոմի եւ Պարսկաստանի հակասությունների միջեւ, իր սուվերենության աստիճանը որոշակիորեն բարձրացնելու համար (ավելի հավանական' Պարսկաստանի ճնշման ներքո), ինչի համար պատժվեց։

4. Փաստորեն, ողջ կաթոլիկ աշխարհի հոգեւորականներն իրենց երկրների դեմ աշխատող գործակալներ են, քանի որ ենթարկվում են Վատիկանին։ Տեղեկացնենք խեղճ ու անֆայմ լեհերին եւ հունգարներին, որ ազատվեն իրենց գործակալ կարդինալներից, իրենք դա ինքնուրույն չեն հասկանում։

Հ.Գ. Որքան անպատասխանատու ու ինքնահավան տգետ պետք է լինի մարդը, որ 4-րդ դարի իրողությունները բերի 21-րդ դար ու մեղադրի մի ողջ ինստիտուտի, 1600 տարվա կտրվածքով:

Հ.Գ. Փոխեք պատմության դասագրքերը, որ ապագայում էլ տգետ վարչապետներ չունենանք»։

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ հունիսի 12-ին նռնակի պայթյունից մատները կորցրած Եսայի Քարամյանի առողջական վիճակի մասին Պատրաստվում է Վրաստանի վտարումը Եվրոպայից Փոփոխության առաջին այդ մեծ հոսանքը, հեղեղը, կրողները դուք եք. Սրբազան «KamAZ»-ը «Բոչկի ձոր» հատվածում բախվել է արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր «Պատկերացրեք, թե ինչ է լինելու․․․» 2018թ. փետրվարից հետո, նոր իշխանության ժամանակ, սրանից չխոսվեց, պրոցեսը վիժեցվեց ու սկսվեց սեփական կետի աղետը. Դերզյան Խաչանովը Ֆրիցի հետ միասին դուրս է եկել Լոնդոնի զուգախաղի մրցաշարի եզրափակիչ Մի’ ստիպեք՝ հրապարակեմ ձեր կոմիտեի նախագահի հայտարարությունները Արցախի նախագահի հետ խոսակցության ընթացքում. փաստաբան Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ ՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեց ԵՄ-ին անդամակցելու դիմաց կազմակերպությունը Հայաստանից կպահանջի մի շարք պայմաններ. Դենիս Դենիսով Տրանսպորտի գնի թանկացման հետաձգումն ունի առավելապես քաղաքական դրդապատճառ. Անդրանիկ Թևանյան The Financial Times «Кремлевские принцы, укрепляющие власть Путина». Часть 1 Գազայի Ցեղասպանությունը փաստարկված է, ինչպես և Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը. Լիլիթ Գալստյան Փաշինյանի աշխատակազմը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ Հաջորդիվ Պաղեստինի ժողովրդի վերադարձի մասին կհայտարարեն՝ փակելով Արցախի ժողովրդի հարցը Պարգեւին չեն բուժում, Անդրեյին ծեծել են, Ռուստամին «դանգել են»․ «Նուբարաշեն» ՔԿՀ առօրյան Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ կանխելու ազգի ինքնաոչնչացումը․ Արմեն Աշոտյան Շարժումը մարելու թեզն ասպարեզ են նետում Մարուքյանն ու Ուրիխանյանը 20 օրյա տնային կալանքից որոշումը ոչ իրավաչափ համարվեց Մի քանի գյուղերում կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել Իշխանությունից ու պաշտոնից կառչած մարդիկ դժբախտ մարդիկ են.Ռուբեն Մխիթարյան Գիշերային խրախճանք՝ Երևան Պարկում․ ոստիկանների ժամանումն ու տուգանքից չկաշկանդվողները Որքան մեծ է մարդու մեղքի զգացումն, այնքան մեծ է նրա կամքը՝ հեռացնելու չարիքի իշխանությունը․ Մելիքյան Մարտահրավեր նետել լճացած գաղափարների հարմարավետությանը՝ ակտիվ մասնակցելով նոր իրականության ստեղծմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am