Նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան

«Հրապարակ» թերթը գրում է.

 

Հայաստանում ներքաղաքական լարվածությունն աճում է, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակվում է, եւ մարդիկ ելքեր են փնտրում այս սահմանադրաիրավական ճգնաժամից, որը ստեղծվել է գործող իխանությունների մեղքով: Հող հանձնելու, սահմանազատումների, քարտեզների ու այլ իրավական թեմաներին գումարվել է նաեւ շարժման առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրման խնդիրը: Գաղտնիք չէ, որ սրբազանը Հայաստանի եւ Կանադայի քաղաքացիություն ունի, այսինքն` երկքաղաքացի է, իսկ Սահմանադրությունը երկքաղաքացիություն ունեցող անձին թույլ չի տալիս առաջադրվել որպես վարչապետի թեկնածու: Թեկնածուն պետք է վերջին 4 տարին միայն ՀՀ քաղաքացի լինի: Քաղաքական դաշտում, հասարակության շրջանում կա կոնսենսուս, որ օրհասական պահին պետք է գտնել այս արգելքը շրջանցելու ուղին, եւ դրա շուրջ դիսկուսիա է ընթանում: Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ:

– Տիկին Գյուլումյան, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի անձի նկատմամբ վստահությունը գերակայում է, եւ կա հստակ տեսակետ, որ հենց նա էլ պետք է առաջադրվի վարչապետի թեկնածու, սակայն Սահմանադրությունը երկքաղաքացիություն ունեցող անձին թույլ չի տալիս առաջադրվել որպես վարչապետի թեկնածու: Այս առումով կա՞ արդյոք ալտերնատիվ տարբերակ:


– Սահմանադրությունն ունի ոգի եւ տառ: Եթե Սահմանադրության տառին համապատասխան նայենք, ապա, կարծեք թե, երկքաղաքացի անձը չունի նման իրավունք, քանի որ նշված է, որ կառավարության անդամը պետք է համապատասխանի պատգամավորին ներկայացված պահանջներին, այսինքն` անձը պետք է առնվազն վերջին չորս տարվա ընթացքում լինի ՀՀ քաղաքացի եւ բնակություն հաստատած լինի Հայաստանում: Այս պայմաններում մտածում ենք, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս Բագրատ սրբազանին, ուրեմն չկա հնարավորություն: Բայց եթե մենք հաշվի ենք առնում իրադրությունը, այն, որ ֆորսմաժորային իրավիճակ է, նման պայմաններում մենք պետք է Սահմանադրության մեկ այլ սկզբունքից ելնենք` իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսինքն` եթե գործող կառավարությունը ժողովրդի ճնշմամբ է հեռանում, մտածելու առիթ է ստեղծվում: Մյուս հանգամանքը, որ պետք է հաշվի առնենք, այն է, թե ինչպիսին է միջազգային իրավական մոտեցումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ տարիներ առաջ` 2010 թվականին, քննում էր «Տանասեն ընդդեմ Մոլդովայի» գործը, որը վերաբերում էր պառլամենտում ընտրված պատգամավորի լիազորությունների չճանաչված լինելուն: Պարզվել էր, որ պատգամավորն ունի երկքաղաքացիություն` Մոլդովայի եւ Ռումինիայի: Մոլդովայում էլ կար նման արգելք, սակայն ՄԻԵԴ-ն այստեղ տեսավ խնդիր` մարդու իրավունքների տեսանկյունից: Եզրակացության մեջ նշվել էր, որ չի կարող երկքաղաքացիության պատճառով պատգամավորին մանդատից զրկելն իրավաչափ համարվել: Ես կարծում եմ, որ նման մոտեցում կարող է որդեգրվել նաեւ Հայաստանի դեպքում: Սահմանադրության հեղինակները չէին կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող էին նմանատիպ երեւույթներ լինել: Այնուամենայնիվ, ինձ թվում է` մենք գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, որը պետք է պարզապես ունենա նպատակ՝ տվյալ իրավիճակից հանելու, նոր, արդար ընտրությունների երաշխավորը լինելով հանդերձ:

– Սրբազանը մի առիթով հայտարարեց, որ ոչ թե ինքն է դիմել Կանադայի քաղաքացիություն ստանալու համար, այլ պարզապես այն իրեն շնորհել են: Այստեղ չկա՞ վիճելի հարց:

– Անհրաժեշտություն կա ուսումնասիրելու նաեւ կանադական օրենսդրությունը: Բագրատ սրբազանին Կանադայում, եթե չեմ սխալվում, քաղաքացիություն շնորհել են: Ամեն մի երկրում այն տարբեր մոտեցումներ ունի, օրինակ, Հայաստանում կեցության հատուկ կարգավիճակ է տրվում: Հիմա այս դեպքում անձին տրվել է քաղաքացիություն, այստեղ խնդիր կա հասկանալու՝ քաղաքացի շնորհված լինելու եւ պարզապես քաղաքացի լինելու միջեւ կա՞ տարբերություն, թե՞ չկա: Մեզ համար այս պահին կարող է մտորումների տեղիք տալ իրավիճակը, ձեւավորվելիք իշխանության բնույթը, ինչպես նաեւ միջազգային իրավական մոտեցումը:

– Խոսվում է նաեւ Սահմանադրությունն այս պատճառով փոփոխելու անհրաժեշտության մասին, որ հնարավոր է այդ դրույթը հենց խորհրդարանում փոխել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իհարկե, դա ավելի ճիշտ ճանապարհ կլինի, որպեսզի ավելի խոցելի մեկնաբանություն չլինի, չլինեն նաեւ այլ տարաբնույթ մեկնաբանություններ: Մի պառլամենտում, որը մեկ գիշերվա մեջ Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխություն մտցրեց, այն դեպքում, երբ դա վերաբերում էր բացառապես Սահմանադրության 7-րդ գլխին եւ չէր կարող պառլամենտի միջոցով փոփոխվել, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Այստեղ միայն ցանկության խնդիր է: Խնդիրը միայն մեծամասնության հետ աշխատելու մեջ է: Ես չեմ կարծում, թե մեծամասնությունն ամբողջովին հակված է արդարացնելու այն ամենը, ինչ արվում է այսօր: Այնպես որ, բարդ պրոցես չէ, 2/3 ձայներ են պահանջվում: 1/3 ընդդիմությունն է, մնում է երկրորդ 1/3-ն ապահովել: Կդժվարանամ հիմա ասել, թե քանի պատգամավոր, կարծես այնքան, ինչքան պետք կլինի վարչապետի ընտրության համար:

– Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ի՞նչ կասեք: Սա որքանո՞վ կարող է արդյունավետ տարբերակ լինել:

– Հաճախ այդ պրոցեսին իմպիչմենթ են ասում, սակայն ես կարծում եմ, որ «իմպիչմենթ» բառի կիրառումն այդ դեպքում սխալ է, քանի որ այն առավել շատ վերաբերելի է ընտրված նախագահին, վարչապետինը անվստահություն հայտնելն է: Վարչապետին անվստահություն հայտնելը նույն մոտեցմամբ եմ հավանական համարում, ինչ ասացի քիչ առաջ` սահմանադրական փոփոխությունների առումով: Կա մեծամասնության հետ աշխատելու խնդիր: Ունենք այն, ինչ ունենք։

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի․ Գառնիկ Դանիելյան Առաջին հարվածը Բագրատ Սրբազանին հասցրեց Հայ առաքելական եկեղեցին․ Հովհաննես Գալստյան (video) Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage Watch Արմեն Աշոտյանի կոչը՝ Բագրատ Սրբազանի շարժման վերաբերյալ (video) Համակարգչային տեխնիկայի միջոցով երեք քաղաքացիներից 2․500․000 դրամ է հափշտակել․ նախազգուշացում Նոր պատերազմ ու բախումներ․․․ պրոցեսն ընթանում է․ Կարեն Քոչարյան (video) 2016 թ-ի քառօրյա պատերազմին չմասնակցած Նիկոլը դիմել է էժանագին մանիպուլյացիայի Վարդան Պետրոսյան, նշանակետ էիր վերցրել նախկիններին, բայց «կրակեցիր» Արցախի վրա․ Անժելա Թովմասյան (video) ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Արամ Գաբրելյանովի նկատմամբ ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե... Բորել Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից․փաստաբան Նիկոլը բացահայտեց Ալիևի վրեժի ծրագիրը (video) Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում է Բաքվից հայտնում են, թե Հայաստանից ականապատ քարտեզները ճշգրիտ չեն Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Նիկոլ, դու վիրտուալ Հայաստանի վարչապետն ես միայն. լրագրող ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան Օկուպացված Արցախի նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան Միայն Աննա Հակոբյանը չէ արտոնյալ․ ոստիկանությունը ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը. Mediahub Նիկոլն ասաց՝ ժողովու՛րդ, դու ես հողերը հանձնում, քո տունը տալիս ադրբեջանցուն․ Էդգար Ղազարյան (video) Հենրիխ Մխիթարյանը մեր հպարտությունն է ու Նիկոլի իշխանության ամոթը․ Հովհաննես Գալստյան (video) Փաշինյանն Ալիևի ցավը վերցրեց իր վրա (video) «Կալոշ» Բաբաջանյան Արմանը հայ ժողովրդին ուղարկեց գոմ (video) Թուրքիան պայթեցնում է Ռուսաստանը․ Տիրան Լոքմագյոզյան (video) Լալա Մնացականյանին ճանապարհեցին ծափահարություներով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարեն Քոչարյանը Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 24-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am