Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկու օր է՝ Կիրանցում մարզային ուժային կառույցների ղեկավարների և մարզպետարանի աշխատակիցների միջոցով իշխանությունը բացատրական աշխատանքներ է տանում գյուղացիների հետ, համոզում, որ ստորագրեն փոխհատուցման առաջարկով փաստաթղթերը: Իսկ ովքեր ընդունել են, համոզում են, որ իրենք ձեռնամուխ լինեն մերժողներին համոզելուն։ Գյուղացիները պատմեցին, որ կիրանցեցիներին իրենց տներից դուրս գալ համոզողներից ամենաակտիվը վարչական ղեկավար Կամո Շահինյանի որդին ու եղբորորդին են Մարդկանց տողատակերով սպառնում են՝ եթե չհամաձայնեն՝ չստորագրեն փոխհատուցման թղթերը, միևնույն է` իրենց սեփականությունը կճանաչվի հանրային գերակա շահ։

Երեկ գույքագրվել էր ընդհանուր 54 գույք՝ 38 սեփականատիրոջով։ Գյուղացիները նախօրեին, մինչև ուշ գիշեր և երեկ ողջ օրը գյուղապետարան են ելումուտ արել: Բայց նրանց փոխհատուցման հստակ չափ չի ասվել: Տների համար բանավոր հնչում է 16 մլն դրամից ավելի՝ կախված գույքից, իսկ հողատարածքների համար հստակություն դեռ չկա։ Կիրանցեցիները հույժ գաղտնապահություն են դրսևորում՝ չեն ասում, թե քանիսն են համաձայնել փոխհատուցման առաջարկին, քանիսն են դեմ:

Համայնքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ 5 անձ համաձայնել է, որոնց թվում կան նաև մարդիկ, ովքեր Կիրանցում չեն ապրում` ինչ-որ սեփականություն ունեն: Նրանք եկել են գյուղ, ընդունել փոխհատուցման առաջարկն ու կրկին հեռացել։ Գյուղում նաև ժամանակավոր ապաստարաններ են կառուցվում, քանի որ վերջնաժամկետ է տրված մինչև հունիսի 24-ը, և մինչ այդ 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին: Բացի այդ 2 տնից, նաև 3 դոմիկ, 1 լցակայան են անցնելու, 5-6 տուն էլ անմիջապես հայտնվելու է սահմանագծին»։

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Արմեն Աշոտյանի կոչը՝ Բագրատ Սրբազանի շարժման վերաբերյալ (video) Նոր պատերազմ ու բախումներ․․․ պրոցեսն ընթանում է․ Կարեն Քոչարյան (video) 2016 թ-ի քառօրյա պատերազմին չմասնակցած Նիկոլը դիմել է էժանագին մանիպուլյացիայի Վարդան Պետրոսյան, նշանակետ էիր վերցրել նախկիններին, բայց «կրակեցիր» Արցախի վրա․ Անժելա Թովմասյան (video) ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Արամ Գաբրելյանովի նկատմամբ ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե... Բորել Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից․փաստաբան Նիկոլը բացահայտեց Ալիևի վրեժի ծրագիրը (video) Լարված իրավիճակ՝ Կոտայքում. «Հրազդան ցեմենտ»-ի գործարանում 450-ից ավելի աշխատակիցներին ղեկավարությունը խաբում է Բաքվից հայտնում են, թե Հայաստանից ականապատ քարտեզները ճշգրիտ չեն Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Նիկոլ, դու վիրտուալ Հայաստանի վարչապետն ես միայն. լրագրող ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան Օկուպացված Արցախի նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան Միայն Աննա Հակոբյանը չէ արտոնյալ․ ոստիկանությունը ձախողել է «պլյոնկաների» դեմ պայքարը. Mediahub Նիկոլն ասաց՝ ժողովու՛րդ, դու ես հողերը հանձնում, քո տունը տալիս ադրբեջանցուն․ Էդգար Ղազարյան (video) Հենրիխ Մխիթարյանը մեր հպարտությունն է ու Նիկոլի իշխանության ամոթը․ Հովհաննես Գալստյան (video) Փաշինյանն Ալիևի ցավը վերցրեց իր վրա (video) «Կալոշ» Բաբաջանյան Արմանը հայ ժողովրդին ուղարկեց գոմ (video) Թուրքիան պայթեցնում է Ռուսաստանը․ Տիրան Լոքմագյոզյան (video) Լալա Մնացականյանին ճանապարհեցին ծափահարություներով (video) Ֆինանսական խնդիրները խորանում են․ 168․am ՌԴ-ում , մասնավորապես Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները դեռ ձնծաղիկներն են. Կարեն Հովհաննիսյան Նիկոլն ասում է՝ ձեռքս բռնե՛ք, կարող եք, արե՛ք․ Նաիրա Զոհրաբյան (video) Չեմ կարողա եղածը պարփակել իմ մեջ, դրա համար է հոգևորականը դուրս եկել փողոց․ Սրբազանը՝ երիտասարդներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարեն Քոչարյանը Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 24-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am