Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 22-ին, Ազգային Ժողովի հարցուպատասխանի ընթացքում, Էջմիածնի կողմից եկեղեցական սեփականության վերադարձի վերաբերյալ պահանջին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Հայ առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է եւ մտածեցի, որ Հայաստանի եւ այլ երկրների պարագայում Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը գալիս եւ նույնանում է: Ես հիշում եմ, որ ՀԱԵ-ն Թուրքիայի դեմ այդպիսի պահանջներ ներկայացնում եւ ներկայացրել էր եւ ամենեւին չեմ զարմանա, որ էդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»:


Անգամ, եթե այսպիսի համեմատություն է արվում ներքաղաքական համատեքստում, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը չափազանց վտանգավոր է: Ակնհայտ է, որ ՀԱԵ-ի հետ քաղաքական առճակատման մեջ գտնվող Փաշինյանն այսպիսի զուգահեռ տանելով փորձում է դեմոնիզացնել Էջմիածինը` Թուրքիայի եւ Հայաստանի պարագայում` ՀԱԵ-ի մեթոդների նույնականացմամբ: Վարչապետը կարծես մոռանում է կրկին, որ իրեն միայն Հայաստանում չեն լսում:

Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, հորդորել, հուշել կամ սաստել, որպեսզի չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ: Այսպես, օրինակ, Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսությունները, Երուսաղեմի եւ Պոլսո պատրիարքարանները աշխարհի տարբեր պետություններում` այդ երկրների օրենսդրություններով սեփականություն ունեն եւ ունեցել են անգամ մինչեւ Հայաստանի Հանրապետության հռչակումը»:

Այս հարցը չափազանց նուրբ է եւ բարդ, որոշ դեպքերում վիճելի եւ ժառանգությունը կորցնելու շեմին կանգնած վտանգներով լի, եւ, եթե պետությունը հասկանալի պատճառներով չի կարող օգնել եկեղեցուն, ապա առնվազն պետք է փորձի չվնասել:
ՀԱԵ-ի հսկայական եկեղեցական եւ կրթական ժառանգության, ունեցվածքի ծավալների ու դրանց հետ կապված խնդիրների բազմությունը լրջորեն հասկանալ է պետք:

Երուսաղեմից մինչեւ Կիպրոս, Հնդկաստան, Իրան, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Սուդան, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստանից միչեւ Ավստրալիա եւ Ինդոնեզիա:

Կովերի այգուց մինչեւ Մելքոնյան դպրոց, Մադրաս, Աղթամար ողորկ կարգավիճակներով կրթարաններ, ձեռագրերի եւ արխիվների, կրոնական եւ մշակութային հուշարձանների է տիրապետում, կամ` այդ պետությունների օրենքներով հավակնելու իրավունք ունի ՀԱԵ-ն: Ընդ որում, որոշ դեպքերում ելնելով մեր եկեղեցու ունեցած կարգավիճակից, կամ` դրա բացակայությունից, կան սառեցված եւ ակտիվ դատական վեճեր, ուստի սա հաշվի չառնելով Հայաստանի վարչապետի կարգավիճակում հայտարարություններ անելն արկածախնդրության է նմանվում:

Եթե այս ամենն արվում է Հայ առաքելական եկեղեցին հարկային դաշտ բերելու նպատակով, թող դա անեն այլ փաստարկներով ու պատրվակներով, սակայն զերծ մնան արտերկրում եկեղեցու ունեցվածքի հարցերն ու ունեցած խնդիրները Հայաստանի ներքաղաքական դիսկուրս ներմուծելուց «Do no harm» սկզբունքով, ասել է թե` «Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել»:

դիտվել է 1715 անգամ
Լրահոս
Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան Էդմոն Մարուքյանը մնացել է Թևան Պողոսյանի հացի հույսին․․ (video) Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափ. փաստաբան Սրանց դեմքը բացվում է ամեն օր․ Հենրիխ Դանիելյան (video) Սուրեն Պետրոսյանն իր ասուլիսը չի համաձայնեցրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի հետ Գառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն Պետրոսյանին (video) Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ Շարմազանով Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ ԱՄՆ դեսպան, մենք ստիպելու ենք՝ դու ներողություն խնդրես մեզանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Սուրեն Պետրոսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Եկե՛ք Սրբազան պայքարին միացե՛ք, նախկին-ներկա էլ չկա, պայքար կա․ հասարակական գործիչ (video) ԿԳՄՍՆ-ն որոշել է վերջապես հերքել ադրբեջանական մամուլի հրապարակումները Հրաման է տրվել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ. Եվգենի Իվանով Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր. News.am «Զիմզիմովի» ախորժակը Բագրատ Սրբազանը շարժման այլ ներկայացուցիչների հետ կմեկնի Կիրանց Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու ջրահեղձ եղած մարմին Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք 15 ամսվա ընթացքում պետք է մատակարարվեն. Le Figaro Ոստիկանության գործողությունները քննող քանի՞ քրեական գործ է հարուցվել. Կարեն Վրթանեսյան Աննորմալ զարգացումներ Քոքոբելյանի հոր առևանգման գործով․ տեսաձայնագրող սարքն անհետացել է, չկա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am