Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պապի կառավարումը հանգեցրեց Հայաստանի բաժանման Հռոմի և Պարսկաստանի միջև. Նիկոլը գնում է նույն աղետալի արահետով:

Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշիր.


Պապ թագավորը բերվել է իշխանության Հռոմեական կայսրության օժանդակությամբ։

Լսեցի՞ր, Հռոմի օժանդակությամբ։

371թ. հայկական զորքը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հռոմեական զորքերի մեծ օժանդակությամբ Ձիրավի ճակատամարտում հաղթում են Հայաստան ներխուժած պարսկական զորքին։Հայ-հռոմեական միացյալ ուժերի այս հաղթանակից հետո Պապը հաստատվում է Հայոց Արշակունյաց արքայական գահին։

Իշխանության գալուց հետո, Պապը գաղտնի կապեր է հաստատում պարսից արքայի՝ Շապուհ Երկայնաբազուկի հետ։

Ի դեպ, դա այն Շապուհն էր,որն ասպատակեց Հայաստանը, գրավեց Տիգրանակերտն ու գրավեց Դարանաղյաց գավառի Անի ամրոցը, թալանեց հայոց արքաների դամաբարանները՝ վերցնելով վերջիններիս աճյունները Պարսկաստան տեղափոխելու նպատակով։

Շապուհը մորթազերծ արեց Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին։

Շապուհը Անհուշ բերդում բանտարկեց Պապի հորը՝ Արշակ Եկրորդին, որտեղ էլ նա կնքեց իր մահկանացուն։

Պապի և Շապուհի գաղտնի բանակցությունների մասին իմանում են Հռոմում։

Ու ի՞նչ է լինում… Պապին խնջույքի ժամանակ սպանում են, քանի որ նա գաղտնի բանակցում էր Շապուհի հետ։ Այն Շապուհի, որն ավերեց Հայաստանն ու սպանել տվեց Պապի հորը՝ Արշակ Եկրորդին։

Նիկոլն էլ փորձում է կապեր հաստատել ու դաշնակցել ժամանակակից «շապուհների»՝ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Մի բան իմացիր, Նիկոլ Փաշինյան։

Պապ թագավորը Հայոց գահին է բազմել Հռոմի, Հայ Եկեղեցու և Մամիկոնյան Սպարապետի օժանդակությամբ։ Երեքին էլ անտեսեց՝ փորձելով դաշինք կնքել իր հորը սպանած ու Հայաստանն ասպատակած Շապուհի հետ։

Հետո ի՞նչ եղավ… Հայաստանը 387-ին բաժանվեց Հռոմի ու Պարսկաստանի միջև, իսկ 428-ին՝ Արշակունյաց թագավորությունն անկում ապրեց։

Պապի կառավարման հետևանքով Հայաստանը թևակոխեց ոչ թե ինքնիշխանության, այլ՝ քաոսի ու պետության անկման շրջանը։

Դու գնում ես նույն այդ կործանար արարահետով»։

դիտվել է 35150 անգամ
Լրահոս
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել. factor.am Գերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով ՊՆ-ն հերքում է Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կօգտագործեն դադարը դիվանագիտական ​​​​միջամտության համար Իրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ Արմենիա Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Բաքվում ավարտել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կա Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելի Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել․ Վահագն Սարոյան Ամուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ Pastinfo Պուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ Մինասյան Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am